Տեղեկացեք Volvo Cars մեքենաների անվտանգության նորարարությունների և պրոդուկտների մասին ԳԳՏ Ջիմ Ռովանի այս ելույթից։

Արտաքին գործոնների պատկերացում

Մարդու տեսողական սահմանները գերազանցող տեսողություն

Ավելի լավ պատկերացում ավելի լավ կառավարման համար։

Ապագան LiDAR-ով

Ռադարներով, տեսախցիկներով և ուլտրաձայնային սենսորներով համալրված առաջատար LiDAR համակարգը շարունակաբար զննում է մեքենայի առջևի տարածքը՝ ստեղծելով շրջակա միջավայրի եռաչափ պատկեր։ Այս համակարգը կնկատի այն, ինչը կարող է վրիպել Ձեր աչքից, ինչպես նաև կօգնի նախապատրաստել Ձեր մեքենան ավտոնոմ վարման համար։

360° անվտանգության վահան

LiDAR համակարգը՝ 5 ռադարները, 8 տեսախցիկները և 16 ուլտրաձայնային սենսորները, միասին ապահովում են հուսալի պաշտպանություն և անվտանգություն։ Ժամանակակից ծրագրային ապահովված սենսորները միասին ստեղծում են անվտանգության վահան։ Անհրաժեշտության դեպքում սենսորները փոխարինում են մեկը մյուսին՝ ապահովելով Ձեր անվտանգությունը, աջակցությունը և վերահսկելու հնարավորությունը։

Վարորդին աջակցում

Պատրաստ է աջակցելու, եթե նույնիսկ Դուք պատրաստ չեք:

Լրացուցիչ աջակցություն՝ կարիքն առաջանալու դեպքում:

Մենք բոլորս հմուտ վարորդներ ենք, սակայն կարող ենք հաճախ թերանալ: Վարորդին աջակցող մեր համակարգը կօգնի մեքենայի շուրջ կառուցել անվտանգության վահան, որի ներկայությունը Դուք կնկատեք միայն այն դեպքում, երբ առաջանա այն օգտագործելու անհրաժեշտություն։ Երկու ներքին սենսորները և ունակային ղեկանիվը տվյալներ են հաղորդում ալգորիթմին, որը հաղորդակցվում է նաև մեքենայի արտաքին սենսորների հետ։ Այդ ալգորիթմն օգնում է հասկանալ՝ Ձեր ուշադրությունը շեղվա՞ծ է, թե՞ոչ, կամ Դուք քնկո՞տ եք, թե՞ ոչ, և երբ՞ է անհրաժեշտ միջամտել և տրամադրել անհրաժեշտ աջակցություն:

Ուղևորների ներկայության սենսոր

Ստուգում է բոլոր ուղևորների իրենց տեղերում լինելը

Եվս մեկ զույգ աչք, որն օգնում է համոզվել, որ Ձեր մտերիմները չեն բացակայում։

Ամբողջ սրահը ներքին ռադարներով վերահսկող ուղևորների հայտնաբերման սենսորային համակարգը (առջևի նստատեղերից մինչև բեռնախցիկը) թույլ է տալիս կանխել պոտենցիալ վտանգավոր իրավիճակները, երբ ուղևորները պատահաբար դուրս են մնում մեքենայից: Մենք Ձեզ կզգուշացնենք, եթե պատահաբար մեքենայում կողպեք քնած երեխային կամ շանը, իսկ կլիմայի կառավարման համակարգը կօգնի նվազեցնել հիպոթերմիայի կամ ջերմահարության վտանգը:

Ինձ պահեք տեղեկացված

Գրանցվեք ոգեշնչվելու և Volvo Cars-ի ապագա արտադրանքի, տեխնոլոգիաների վերաբերյալ նորություններին առաջինը ծանոթանալու համար։

Նոր դարաշրջանը սկսվում է այսօր։

Տեղեկացեք Volvo Cars մեքենաների անվտանգության նորարարությունների և պրոդուկտների մասին ԳԳՏ Ջիմ Ռովանի այս ելույթից։

Մեր փորձագետները բացահայտում են հետազոտությ­ուններն ու վերլուծությո­ւնները, որոնք ընկած են Volvo Cars-ի ապագան ձևավորող նորարարութ­յունների հիմքում

Ջիմ Րոուենը հայտարարում է Վոլվո ավտոմեքենաների անվտանգության նոր դարաշրջան

Դիմավորեք նոր դարաշրջանի առաջին Վոլվոն։ Ու անվտանգության նոր դարաշրջանի սկիզբը։ Որտեղ մեքենաները ոչ միայն արտաքին միջավայրն են հասկանում, այլ նաև վարորդի վիճակը տվյալ պահին։ Մենք դեռ չենք հասել անվտանգության մեր տեսլականին, ըստ որի Վոլվո ավտոմեքենաներում ոչ ոք չպիտի մահանա կամ լուրջ վնասվածք ստանա։ Զրոյի ձգտող այս ճամփան շարունակելու համար մենք ներդնում ենք նորամուծություններ, որոնք կփոխեն անվտանգության մասին բոլորիս պատկերացումները։ Անվտանգության նոր դարաշրջանը սկսվում է Volvo EX90-ով՝ մեր նոր, ամբողջովին էլեկտրական դրոշակակիր ամենագնացով։ Ներկայացնում է Ջիմ Րումենը՝ գործադիր տնօրեն։ Մանրամասների համար այցելեք՝ https://volvoca.rs/3dvSsVG։ #SafetyInMind #ՀիշելովԱնվտանգությանՄասին

Ի՞նչ կասեք, եթե Ձեր մեքենան աչքին տեսանելի տիրույթից այն կողմ տեսնի։

Բոլորս էլ կարիք ունենք, որ ինչ-որ մեկը մեր մասին հոգ կտանի։ LiDAR տեխնոլոգիայով Դուք կունենաք «լրացուցիչ աչքեր», որոնք աչքին տեսանելի տիրույթից այն կողմ են տեսնում՝ թե՛ գիշերը, թե՛ ցերեկը։ Ներկայացնում է Յոակիմ դը Վերդիերը։ Տեխնոլոգիան շուտով հասանելի կլինի Volvo EX90-ի համար՝ մեր նոր, ամբողջովին էլեկտրական դրոշակակիր ամենագնացի։ Մանրամասների համար այցելեք՝ https://volvoca.rs/3dvSsVG։ #SafetyInMind #ՀիշելովԱնվտանգությանՄասին

Ի՞նչ կասեք, եթե մեքենան Ձեզ օգնի վարելու ընթացքում։

Երբեմն առօրյան մեզ «հաղթում է», և մեր ուշադրությունը մի պահ շեղվում է։ Վոլվոյի՝ վարորդին հասկանալու նոր համակարգը գիտի, թե Դուք երբ լավագույն «մարզավիճակում» չեք, ու պատրաստ է անմիջապես օգնել։ Ներկայացնում են Էմմա Տիվեստենն ու Միկաել Յունգ Աուստը։ Տեխնոլոգիան շուտով հասանելի կլինի Volvo EX90-ի համար՝ մեր նոր, ամբողջովին էլեկտրական դրոշակակիր ամենագնացի։ Մանրամասների համար այցելեք՝ https://volvoca.rs/3dvSsVG։ #SafetyInMind #ՀիշելովԱնվտանգությանՄասին

Ի՞նչ կասեիք, եթե ձեր մեքենան կարողանար ձեզ զգուշացնել, որ ինչ-որ մեկին մոռացել եք։

Բոլորս էլ մարդ ենք, ու կյանքում ամեն ինչ պատահում է։ Սրահի ուղևորներին ճանաչող մեր սենսորային համակարգը պատրաստ է օգնել ձեզ, երբ լավագուն «վիճակում» չեք։ Այն նախագծված է, որպեսզի ձեզ զգուշացնի, եթե, օրինակ, քնած երեխային կամ ընտանի կենդանուն թողել եք սրահում ու դռները փակել։ Ներկայացնում է Լոտտա Յակոբսոնը։ Շուտով մեր նոր, ամբողջովին էլեկտրական դրոշակակիր ամենագնացի՝ Volvo EX90-ի բոլոր մոդելներում։ Մանրամասների համար այցելեք՝ https://volvoca.rs/3dvSsVG #SafetyInMind #ՀիշելովԱնվտանգությանՄասին

* Վերը նկարագրված ապագա տեխնոլոգիան դեռ հասանելի չէ։ Մեքենայի տեխնիկական բնութագրերը կարող են փոփոխվել։ Հնարավոր է, որ վերը նշված գործառույթները ստանդարտ չլինեն կամ սարքավորման բոլոր մակարդակների և շարժաբեր համակարգի տարբերակների համար հասանելի չլինեն, ինչպես նաև տարբերվեն կախված շուկայից։