Մեղմ հիբրիդային ավտոմեքենաներ
Մեղմ հիբրիդային և շարժաբեր այլ համակարգերով ավտոմեքենաների մոդելային շարքը:
Նախագծված է Ձեզ տեղափոխելու համար: Դիմավորեք մեր այլ շարժաբեր համակարգերը, այդ թվում նաև մեղմ հիբրիդային մոդելները, որոնք ապահովում են վառելիքի ցածր սպառում և ավտոմեքենայի սահուն ընթացք:
Արդյունավետ և հզոր
Վայելեք ավտոմեքենայի պատասխանատու և վստահ կառավարումը: Վառելիքի տնտեսման և լիաքարշ ռեժիմի առկայության շնորհիվ` մեր ավտոմեքենաները կօգնեն կատարելագործել ցանկացած ուղևորություն:
Պատասխանատու ուղևորություն
Բացահայտեք մեր մեղմ հիբրիդային մոդելները: Էլեկտրական էներգիան ապահովում է շարժիչի սահուն և հզոր աշխատանքը և նվազեցնում` շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը:
Ձեր անվտանգությունը մեր առաջնային մտահոգությունն է
Անկախ ընտրած մոդելից՝ Ձեր Volvo-ն կլինի ճանապարհին երբևէ երթևեկող ամենաապահով ավտոմեքենաներից մեկը: Բոլոր մոդելներում, որպես ստանդարտ, առկա է անվտանգության ամենավերջին տեխնոլոգիան:
Շարժաբեր համակարգի տարբերակները
Մեր մեղմ հիբրիդային համակարգերն ապահովում են ավտոմեքենայի սահուն կառավարում էլեկտրական հոսանքի միջոցով: 48 Վ մարտկոցը և ինտեգրված մեկնարկիչ-գեներատորը աջակցում են ներքին այրման շարժիչի աշխատանքին՝ թույլ տալով նվազեցնել բանեցրած գազերի արտանետումները: Ամեն անգամ արգելակելիս ավտոմեքենայի մարտկոցը լիցքավորվում է արգելակման վերականգնված էներգիայով, ինչը թույլ է տալիս խնայել էներգիայի սպառումը:
Մեր` կոմպակտ, թեթև բենզինային և դիզելային շարժիչներում իրագործված է շփման ցածր գործակցով առաջադեմ տեխնոլոգիան, որն ապահովում է բարձր արդյունավետություն և ավտոմեքենայի կատարելագործված կառավարում: Իսկ ECO ռեժիմում ավտոմեքենան վարելու հնարավորությունը թույլ է տալիս օպտիմալացնել շարժիչի և փոխանցատուփի աշխատանքը՝ ավելացնելով վազքը և նվազեցնելով վառելիքի ծախսը:
Ի՞նչ է նշանակում ավտոմեքենայի էկոլոգիապես մաքուր և հզոր շահագործում:
Զգացեք ավելացված հզորությունը՝ բանեցրած գազերի ավելի ցածր արտանետմամբ: Մեր Recharge մոդելային շարքում Դուք կգտնեք առաջադեմ մաքուր էլեկտրական և վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաներ: Վարեք ավտոմեքենան Ձեր պայմաններով, պատասխանատու եղանակով` հանուն ապագայի:
Հնարավոր է, որ նկարագրված գործառույթները ստանդարտ կամ բոլոր ոճերի / շարժիչի տեսակների համար հասանելի չլինեն։