Ո՞վ ենք մենք
Ստեղծման առաջին իսկ օրվանից Volvo Cars ապրանքանիշը նախատեսված է եղել այն մարդկանց համար, ովքեր հոգ են տանում շրջակա միջավայրի և մեզ շրջապատող մարդկանց մասին: Մեր առաքելությունն է կյանքը դարձնել ավելի հեշտ, կատարյալ և անվտանգ:
Կյանքի համար: Մենք ցանկանում ենք ապահովել անհատական, էկոլոգիապես մաքուր և ապահով երթևեկություն:
Անհատական
Մենք ձգտում ենք ավելի հեշտացնել Ձեր կյանքը՝ առաջարկելով նոր անհատական մոդելներ և ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում հասանելի գրավիչ ծառայություններ:
Էկոլոգիապես մաքուր
Երկիր մոլորակը պաշտպանելու համար մենք պետք է անենք ավելին, քան պարզապես էլեկտրական ավտոմեքենաներ արտադրելը: Մենք ձգտում ենք վերաիմաստավորել էկոլոգիապես մաքուր արտադրության վերաբերյալ մոտեցումները մեր գործունեության, հանրության սհամաններում:
Ապահով
Մենք արտադրում ենք ավտոմեքենաներ այն մարդկանց համար, ովքեր հոգ են տանում իրենց շրջապատող մարդկանց մասին: Ուստի, անվտանգության մասին խոսելիս, մենք հավասարաչափ մտածում ենք ինչպես Ձեր և Ձեր ուղևորների, այնպես էլ մոտակայքում գտնվող այլ մարդկանց մասին:
2023 թվերով
19.9մլրդ
Օպերացիոն շահույթ (EBIT) (SEK)
5.0%
EBIT մարժա
708.7
Մանրածախ վաճառքը 2023թ․-ին (հատ)
399.3մլրդ
Եկամուտ (SEK)
Մեր պորտֆոլիոն
Մեր ռազմավարությունը
Արագ զարգացում
Արագ զարգացում
Պրեմիում դասի ապրանքանիշերի մեջ ամենաարագ զարգացողը մենք ենք: Մեր արժեքները համահունչ են հանրային կյանքի միտումներին: Մենք մեր գործունեության ընթացքում հասել ենք զգալի արդյունքների, իսկ մեր պրոդուկտների զարգացման ծրագիրը և արտադրական հզորությունները միտված են արտադրության հետագա ընդլայնմանը:
Էլեկտրիֆիկացում
Էլեկտրիֆիկացում
Պրեմիում դասի էլեկտրական ավտոմեքենաների առաջատարը մենք ենք: Մեր զարգացման ծրագիրը կենտրոնացած է ամբողջական էլեկտրիֆիկացման վրա՝ ապահովելով մարտկոցների տեխնոլոգիայի զարգացման հստակ ծրագիր:Մենք ձգտում ենք հասնել նրան, որ մինչև տասնամյակի կեսը մեր վաճառքների 50%-ը կազմեն ամբողջովին էլեկտրական մոդելները, իսկ մինչև 2030 թվականը բոլոր վաճառված ավտոմեքենաները լինեն ամբողջովին էլեկտրական:
Անմիջական հաղորդակցություն հաճախորդների հետ
Անմիջական հաղորդակցություն հաճախորդների հետ
Հաճախորդների հետ մեր հարաբերությունները կառուցողական են և կայուն: Մենք հանդիպում ենք նրանց հետ իրենց նախընտրած վայրում և ժամին, ինչը նպաստում է առցանց վաճառքին և բաժանորդագրությանը:
Նոր առաջատար տեխնոլոգիա
Նոր առաջատար տեխնոլոգիա
Մենք մշակում ենք արագությունը հաշվարկող նոր տեխնոլոգիա: Մեր նպատակն է արագացնել ծրագրային ապահովումը, ինչպես նաև բարելավել ավտոմեքենան իր ողջ կենսացիկլի ընթացքում: Մեր հնարավորությունները օգնում են բարձրացնել անվտանգության մակարդակը և ապահովում են ինքնավար տեխնոլոգիայի կիրառումը:
Ամենաարագ փոխակերպումը
Ամենաարագ փոխակերպումը
Մեր ճկուն աշխատելաոճի շնորհիվ ունենք ընկերությունների հետ բաց համագործակցություն, ինչը նպաստում է մեր արագ փոխակերպմանը: Մենք ձգտում ենք լինել հուսալի գործընկեր և գործատու:

Մենք պատվախնդիր ենք
Մենք ցանկանում ենք հիմնովին փոխել ավտոմոբիլային արդյունաբերությունը, դառնալ ոլորտի առաջատարը անվտանգության, կայունության, առցանց բիզնեսի կառավարման ոլորտներում և մարդկանց համար սահմաներ գլոբալ չափորոշիչներ: Մեր նպատակները մեզ համար նախանշել են հստակ ուղի մեր և հանրության առջև ծառացած խնդիրները հաջողությամբ լուծելու համար:
Մենք ընդլայնել ենք մեր էլեկտրական ավտոմեքենաների մոդելային շարքը մեր նոր, ամբողջովին էլեկտրական EX30, EX90 և EM90 մոդելներով՝ ի լրումն XC40 Recharge և C40 Recharge մոդելների: Մենք ձգտում ենք մինչև 2025թ․-ը համաշխարհային վաճառքի ամբողջ ծավալում էլեկտրական ավտոմեքենաների մասնաբաժինը հասցնել 50%-ի։ Մնացած 50%-ը կկազմեն հիբրիդային ավտոմեքենաները։ Սա շատ կարևոր քայլ է մինչև 2030 թվականը բացառապես ամբողջովին էլեկտրական ավտոմեքենաների արտադրությանը անցնելու ճանապարհին։
Մենք նպատակ ունենք մինչև 2025թ․-ը նվազեցնել յուրաքանչյուր ավտոմեքենայի կենսացիկլի ընթացքում CO₂ գազերի արտանետումների ծավալը 40%-ով՝ 2018 թվականի ցուցանիշների համեմատ։ Դա ենթադրում է ավելին, քան արտանետիչ խողովակից արտանետումների ծավալի նվազեցումը: Անհրաժեշտ է նաև նվազեցնել CO₂-ի արտանետումների ծավալը մեր ամբողջ գործունեության ընթացքում և մատակարարման շղթայում։
Դիմավորեք Volvo Car Group-ի ընտանիքին
2021թվականից Volvo Cars-ը պաշտոնապես գրանցված է Ստոկհոլմի Նասդաք ֆոնդային բորսայում։ Մեր ընկերությունը իր մեջ ներառում է Volvo Cars-ը, Zenseact ծրագրային ապահովման մշակման ընկերությունը և Volvo On Demand տրանսպորտային ընկերությունը:
Volvo Car Group-ը նաև զգալի մասնաբաժիններ ունի մեր ռազմավարական դուստր ձեռնարկություններում՝ արագ զարգացող LYNK & CO ապրանքանիշը (30%-ը պատկանում է Volvo Cars-ին) և էլեկտրական մեքենաների Polestar ապրանքանիշը (18%):
Volvo Cars-ը, ECARX-ի հետ մեկտեղ հանդիսանում է նաև HaleyTek ընկերության սեփականատերը: Այն այլ ընկերությունների համար Android Automotive-ի հիման վրա մշակում է տեղեկատվական-զվարճանքային հարթակներ: NOVO Energy-ն Volvo Cars-ի և Northvolt-ի համատեղ ձեռնարկությունն է (50%-ը պատկանում է Volvo Cars-ին), որն ապահովում է կայուն, բարձրորակ լիթիում-իոնային մարտկոցներ, որոնք սնուցում են ամբողջովին էլեկտրական Volvo և Polestar ավտոմեքենաները:
Polestar
Էլեկտրական ավտոմեքենաների ապրանքանիշ:
Lynk&Co
Ճկուն, բարձր տեխնոլոգիաներով համալրված ավտոմեքենա:
Zenseact
Ինքնավար շարժաբերի ծրագրային ապահովման մշակման մասնաճյուղ:
Volvo On Demand
Ավտոմեքենայի համատեղ օգտագործման մեր ընկերությունը:
Մենք հասանելի ենք ամբողջ աշխարհում
1927 թվականից ի վեր համաշխարհային մեր ընկերության գլխամասային գրասենյակը մնացել է մեր հարազատ քաղաքում՝ Գյոթեբորգում: Ամերիկյան մայրցամաքի մեր գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Ջերսի նահանգի Մավա քաղաքում, իսկ Ասիական և խաղաղօվկիանոսային տարածաշրջանի գլխամասային գրասենյակը՝ Շանհայում:
Մենք արտադրում ենք ավտոմեքենաներ Գյոթեբորգում (Շվեդիա), Գենտում (Բելգիա), Չարլսթոնում (ԱՄՆ), Չենդուում, Դաքինգում (Չինաստան): Մեր ավտոմեքենաները վաճառվում են ավելի քան 100 երկրներում:
Դիտեք այս ֆիլմը մանրամասն տեղեկատվություն ստանալու համար:
Անցյալից մինչև ներկա
Մեր ժառանգությունը ձևավորում է ընթացիկ անելիքները և ապագա մտածելակերպը: Ուսումնասիրեք մեր «Պատմական մոդելներ» էջը և իմացեք ավելին մեր հարուստ պատմության և լեգենդար ավտոմեքենաների մասին:
Կորպորատիվ տեղեկություններ
Մեր «Ներդրողներ»-ը բաժնում կարող եք գտնել տեղեկատվություն մեր ընկերության ղեկավարության, հաշվետվությունների, կառավարման մասին, ինչպես նաև այլ կորպորատիվ տեղեկություններ: