Բացահայտեք Volvo Cars-ը

Volvo-ն ավելին է, քան պարզապես ավտոմեքենա։ Բացահայտեք մեր անցյալը, ներկան և ապագան։

Volvo Car Sörred-ի արտաքին տեսք։

Volvo Car Sörred

Volvo Car Sörred-ը Տորսլանդայում Ձեր Volvo Cars Experience շրջագայության մեկնարկային կետն է։ Ընդունարանում, որը գտնվում է հիմնական մուտքի ձախ կողմում, գրանցվեք գործարանի կամ Brand Experience շրջագայության համար։ Volvo Car Sörred-ը Ձեզ առաջարկում է ինչպես նոր, այնպես էլ օգտագործված Volvo ավտոմեքենաներ դիտելու, փորձելու հնարավորություն։

Գտնվելու վայրը
Huggåsvägen 5, 405 31 Göteborg

Կայանում
Խնդրում ենք օգտագործել «Kundparkering» բառով նշված կայանատեղիները:

Հանրային տրանսպորտ
Ամենամոտ կանգառը՝ Volvo City կամ Sörredsmotet

Այցելուներ, որոնք մասնակցում են շրջագայությանը Գյոթեբորգում գտնվող Volvo Torslanda գործարանում։

Գործարանային շրջագայություն

Տորսլանդայի գործարանում շրջագայությունը անցնում է Volvo Cars-ի ողջ արտադրական գործընթացով՝ թիթեղավոր մետաղի գլաններից մինչև պատրաստի ավտոմեքենաներ։ Դուք կտեսնեք, թե մարդիկ և ռոբոտները ինչպես են աշխատում հոսքագծի վրա:

Մարդիկ, ովքեր հետազոտական կենտրոնում  բացահայտում են C40 մոդելը։

Brand Experience շրջագայություն

Մեր Brand Experience շրջագայության ընթացքում Դուք կծանոթանաք Volvo-ի բոլոր առավելություններին։ Գիդը մանրամասն կպատմի Volvo ապրանքանիշի մասին՝ շեշտը հիմնականում դնելով դիզայնի, շրջակա միջավայրի պահպանման և անվտանգության վրա։ Խնդրում ենք ուղարկել այցելության հայտ։

Volvo Amazon-ը ցուցադրված է Volvo-ի թանգարանում։

Volvo-ի թանգարանը

Volvo-ի թանգարանում Դուք կտեսնեք 1927 թվականին արտադրված առաջին ավտոմեքենան, կոնցեպտուալ մոդելներ, պատմական մրցարշավային ավտոմեքենաներ։ Ձեզ սպասում են նաև մի քանի անակնկալներ։ Մենք մոռացանք հիշատակել ռեակտիվ կործանիչների մասին։

Նկատի ունեցեք նաև դրանք։ Խորհուրդ ենք տալիս այցելել թանգարան 2023 թվականի ընթացքում, քանի որ այն փակվելու է մինչև տարվա վերջ։

Գտնվելու վայրը
Arendals Skans, 405 08 Göteborg

Կայանում
Հասանելի է կայանատեղի

Հանրային տրանսպորտ
Ամենամոտ կանգառը՝ Arendal Skans

World of Volvo-ի արտաքին տեսք։

World of Volvo

Մեր նոր հանդիպման վայրում՝ Գյոթեբորգում, մենք առաջարկում ենք ոչ միայն ոգեշնչում և մոտիվացում մեր գրավիչ ցուցահանդեսների, քննարկումների, միջոցառումներ միջոցով, այլ նաև ճաշկերույթներ և զվարճանք։

World of Volvo-ն բացվելու է 2024 թվականին։

Գտնվելու վայրը
Lyckholms Torg 1, 412 63 Göteborg