Ապագայի ձևավորումը։ Բացահայտեք առանց կաշվի սրահով և Google-ի ներկառուցված ծառայություններով համալրված մեր առաջին ամբողջովին էլեկտրական քրոսովերը: Կատարեք Ձեր պատվերն առցանց:

* Ձեր պատվերը կամփոփվի Ձեր մանրածախ վաճառողի հետ՝ համաձայն նրա պայմանների և ընդհանուր դրույթների:

* Ձեր պատվերը կամփոփվի Ձեր մանրածախ վաճառողի հետ՝ համաձայն նրա պայմանների և ընդհանուր դրույթների:

Ֆյորդ կապույտ Volvo C40 Recharge առջևի արտաքին տեսք:
Volvo C40 Recharge ֆյորդ կապույտ գույնի և լիցքավորման մալուխով:
Volvo C40 Recharge Harman Kardon պրեմիում ձայն:

Մաքուր սիրտ հզոր մարմնում: Դիմավորեք մեր առաջին ամբողջովին էլեկտրական քրոսովերը:

549

կմ

Էլեկտրական վազք

4.7

վ

Արագացում (0-100 կմ/ժ)

408

ձիաուժ

Հզորություն

27

րոպե

Արագ լիցքավորում՝ 10-80%

Ավելի քիչ լիցքավորման ժամանակ, ավելի շատ ամբողջովին էլեկտրական վազք

Մեր հաջորդ սերնդի շարժաբեր համակարգերը մեծացնում են Ձեր C40 Recharge-ի հզորությունը՝ ապահովելով ավելի շատ ամբողջովին էլեկտրական վազք և արագ DC լիցքավորում:

Անզիջում

C40 Recharge-ը չի ստիպում Ձեզ ընտրություն կատարել հզորության և պատասխանատու կերպով վարելու միջև: Պարզապես զբաղեցրեք Ձեր տեղը, վարեք և վայելեք զրոյական արտանետումներով մեկ ոտնակով վարելու հարմարավետությունը և սահուն արագացումը:

Հետևի անիվի շարժունություն

C40 Recharge-ը հասանելի է մեկ կամ երկու շարժաբեր համակարգով: Հետևի քարշակմամբ մեկ շարժաբեր համակարգը բարձրացնում է ավտոմեքենայի ուժն ու շարժունությունը՝ դարձնելով Ձեր երթևեկությունն էլ ավելի հաճելի:

Ցուցանիշները նախնական են և ստացվել են Volvo Cars-ի կողմից EX90 մոդելի համար կատարված գնահատումների և եզրակացությունների արդյունքում, ուստի այդ տվյալները երաշխավորված չեն: Վարման ոճից և այլ արտաքին գործոններից կախված՝ վազքի և էներգիայի սպառման իրական պայմաններում ստացված տվյալները կարող են տարբերվել: Լիցքավորման տևողությունը տարբերվում է և կախված է բազմաթիվ գործոններից, օրինակ՝ արտաքին ջերմաստիճանից, մարտկոցի ընթացիկ ջերմաստիճանից, լիցքավորման սարքից, մարտկոցի և ավտոմեքենայի վիճակից: Սպասվում է տրանսպորտային միջոցի սերտիֆիկացում:

Ինքնաարտահայտվեք։ Ժամանակակից դիզայնը և առանց կաշվի ինտերիերը ընդգծում են C40 Recharge-ի սրահը:

Ավելին, քան ցանկանում եք: Խորասուզվեք խելացի գործառույթների և առաջադեմ տեխնոլոգիաների աշխարհ։

Ներկառուցված Google
Օդի զտիչ
Harman Kardon աուդիո համակարգ
360° տեսախցիկ
Խաչաձև երթևեկության ժամանակ զգուշացման համակարգ
Volvo Cars App հավելված

Ի՞նչ եք ցանկանում իմանալ C40 Recharge ամբողջովին էլեկտրական ավտոմեքենայի մասին:

Մարտկոցի լիցքավորում և ամբողջովին էլեկտրական վազքի միջակայք
Որքա՞ն կարող եմ երթևեկել նախքան Volvo EX90 ամբողջովին էլեկտրական ավտոմեքենայի մարտկոցի կրկին լիցքավորելը:

Համաձայն Volvo Cars-ի հաշվարկների՝ խառը վարման ռեժիմում լիովին լիցքավորված մարտկոցը կարող է ապահովել մինչև 507 կմ (երկու շարժիչով) կամ 476-533 կմ (մեկ շարժիչով) ամբողջովին էլեկտրական վազք։ Այս նախնական թվերը դեռ հավաստագրման փուլում են և կթարմացվեն, երբ հասանելի լինեն հավաստագրված ամբողջովին էլեկտրական վազքի տվյալները:

Այդ վազքի միջակայքի վրա ազդում են Ձեր վարելու ոճը և արտաքին գործոնները՝ ինչպիսիք են դրսի ջերմաստիճանը, եղանակը, քամին, տեղանքը և ճանապարհները: Միջակայքի վրա ազդում է նաև այն, թե որքան էլեկտրաէներգիա եք օգտագործում ավտոմեքենայի գործառույթների համար, ինչպիսիք են ջեռուցումն ու հովացումը: Ամբողջովին էլեկտրական ավելի երկար վազք ապահովելու համար անհրաժեշտ է լիցքավորման ընթացքում կիրառել Ձեր ավտոմեքենայի նախապես հովացման կամ տաքացման գործառույթները, որպեսզի երթևեկությունը սկսելիս սրահում արդեն լինի հարմարավետ ջերմաստիճան:** Ցուցանիշները նախնական են և ստացվել են Volvo Cars-ի կողմից կատարված գնահատումների և եզրակացությունների արդյունքում, ուստի այդ տվյալները երաշխավորված չեն: Վարման ոճից և այլ արտաքին գործոններից կախված՝ ամբողջովին էլեկտրական վազքի և էներգիայի սպառման իրական պայմաններում ստացված տվյալները կարող են տարբերվել: Սպասվում է տրանսպորտային միջոցի սերտիֆիկացում:

Լիցքավորման ի՞նչ տևողություն կարող եմ ակնկալել տանը վերալիցքավորելիս:

Լիցքավորման ժամանակահատվածը կախված է Ձեր օգտագործման լիցքավորման սարքավորումներից և Ձեր տան էլեկտրական սարքից: Կենցաղային միակցիչով տան լիցքավորման ստանդարտ մալուխը հիմնականում օժանդակ մալուխ է: Այս մալուխով դատարկ մարտկոցը 100% լիցքավորելը տևում է մոտավորապես 8-76 ժամ՝ կախված շուկայից:

Տանը կանոնավոր և ավելի կարճ լիցքավորման տևողության համար մենք խորհուրդ ենք տալիս եռաֆազ 11 կՎտ հզորությամբ սարք: Այս սարքը կարող է Ձեզ տրամադրել մոտավորապես 7-8 ժամ լիցքավորման տևողություն (0-100 %): Խնդրում ենք նաև նկատի ունենալ, որ լիցքավորման տևողությունը կարող է տարբերվել և կախված է բազմաթիվ գործոններից, օրինակ՝ արտաքին ջերմաստիճանից, մարտկոցի ընթացիկ ջերմաստիճանից, լիցքավորման սարքից, մարտկոցի և ավտոմեքենայի վիճակից:

Ի՞նչ սարքավորումների կարիք ունեմ իմ ամբողջովին էլեկտրական C40 Recharge-ը տանը հեշտությամբ և անվտանգ լիցքավորելու համար:

Ստանդարտ տեղադրված տնային լիցքավորման մալուխը հիմնականում նախատեսված է որպես օժանդակ մալուխ կենցաղային ծրագրերի համար: Տանը ավելի արագ և հարմարավետ լիցքավորելու համար խորհուրդ ենք տալիս տեղադրել եռաֆազ 11 կՎտ հզորությամբ սարք:

Որքա՞ն արժե ամբողջովին էլեկտրական C40 Recharge ավտոմեքենայի մարտկոցի լիցքավորումը:

Էլեկտրաէներգիայի արժեքը կախված է տեղական պայմաններից, սակայն այդ արժեքը կարող է լինել ավելի ցածր՝ բենզինի կամ դիզելային վառելիքի համեմատ: Վառելիքի ավելի ցածր արժեքը էլեկտրական ավտոմեքենաներ վարելու բազմաթիվ պատճառներից մեկն է: Արժեքն էլ ավելի նվազեցնելու համար կարող եք պլանավորել Ձեր ամբողջովին էլեկտրական Volvo C40 Recharge-ի լիցքավորումը այն ժամերին, երբ էլեկտրաէներգիայի սակագները ավելի ցածր են, օրինակ՝ գիշերային ժամերին:

Կարո՞ղ եմ C40 Recharge-ով անցնել երկար հեռավորություն:

Այս ամբողջովին էլեկտրական քրոսովերը մարտկոցի բարձր հզորության շնորհիվ շատ հարմար է երկար հեռավորություններ անցնելու համար։ Եթե ճանապարհորդության ընթացքում Ձեզ անհրաժեշտ է լիցքավորել մարտկոցը, կարող եք դա անել փոփոխական հոսանքով լիցքավորման կայանում կամ հաստատուն հոսանքով արագ լիցքավորման կայանում: 200 կՎտ հզորությամբ DC արագ լիցքավորման կայանում հնարավոր է լիցքավորել մարտկոցը 10- 80% մոտավորապես 27 րոպեում (կամ մոտ 80-100 կմ համար 10 րոպե), ինչը բավական է ճամփորդության ընթացքում հանգստանալու կամ ուտելու համար:*

* Լիցքավորման տևողությունը նախնական է և ստացվել է Volvo Cars-ի կողմից կատարված գնահատումների և եզրակացությունների արդյունքում, ուստի այդ տվյալները երաշխավորված չեն: Խնդրում ենք նաև նկատի ունենալ, որ լիցքավորման տևողությունը կարող է տարբերվել և կախված է բազմաթիվ գործոններից, օրինակ՝ արտաքին ջերմաստիճանից, մարտկոցի ընթացիկ ջերմաստիճանից, լիցքավորման սարքից, մարտկոցի և ավտոմեքենայի վիճակից: Սպասվում է տրանսպորտային միջոցի սերտիֆիկացում:

Երկարատև երթևեկության ժամանակ ո՞րն է իմ ամբողջովին էլեկտրական C40 Recharge-ի լիցքավորման ամենաարագ եղանակը:

Լիցքավորման ամենաարագ եղանակը ճանապարհին գտնվող հաստատուն հոսանքով արագ լիցքավորման կայանն է: Հնարավորինս արագ լիցքավորում ապահովելու համար խորհուրդ ենք տալիս սահմանափակել ավտոմեքենայի լիցքավորման մակարդակը 80%-ով: Դա օգնում է նվազեցնել լիցքավորման տևողությունը, քանի որ վերջին 20%-ի լիցքավորումը տևում է ավելի երկար: Այսպես, մարտկոցի լիցքավորումը 10- 80% 200 կՎտ հաստատուն հոսանքով արագ լիցքավորիչով կարող է տևել ընդամենը 27 րոպե:

* Սակայն, նպատակակետին կամ լիցքավորման հաջորդ կայան հասնելու համար, կարող եք լիցքավորել մարտկոցը մինչև 100%՝ կատարելով համապատասխան կարգավորումները ավտոմեքենայի կենտրոնական էկրանին:

* Լիցքավորման տևողությունը նախնական է և ստացվել է Volvo Cars-ի կողմից կատարված գնահատումների և եզրակացությունների արդյունքում, ուստի այդ տվյալները երաշխավորված չեն: Խնդրում ենք նաև նկատի ունենալ, որ լիցքավորման տևողությունը կարող է տարբերվել և կախված է բազմաթիվ գործոններից, օրինակ՝ արտաքին ջերմաստիճանից, մարտկոցի ընթացիկ ջերմաստիճանից, լիցքավորման սարքից, մարտկոցի և ավտոմեքենայի վիճակից: Սպասվում է տրանսպորտային միջոցի սերտիֆիկացում:

Ինչպե՞ս է ավտոմեքենան օգնում ինձ գտնել մոտակա լիցքավորման կայանը:

Այն երկրներում, որտեղ Google Maps-ը ներառում է լիցքավորման կայաններ կարող եք հանրային լիցքավորման կայանները գտնել քարտեզի վրա կամ սմարթֆոնի հավելվածի միջոցով: Այստեղից կարող եք նաև ընտրել նախընտրելի լիցքավորման կայաններ և ստանալ ուղեցույց:

Հնարավո՞ր է մարտկոցը փոխել:

Եթե մարտկոցը կամ մարտկոցի մոդուլը պետք է փոխել, դա կարելի է անել այնպես, ինչպես ավտոմեքենայի ցանկացած այլ տեխնիկական մասը:

Ինչպե՞ս է մարտկոցը վթարի ժամանակ ազդում անվտանգության վրա:

Մարտկոցը դա 500 կգ հավելյալ քաշ է, ինչը վթարի ժամանակ պետք է հաշվի առնվի ավտոմեքենայի ուղևորների, ինչպես նաև այլ մեքենաների համար: Բախումից հետո վնասակար արտահոսքից խուսափելու համար մարտկոցը առանձին պաշտպանության կարիք ունի : Օգտագործելով անվտանգության մի շարք նորարարական լուծումներ՝ Volvo Cars-ի անվտանգության ինժեներները C40 Recharge-ը նախագծել են այս բոլոր մարտահրավերներին դիմակայելու համար:

Հաղորդակցում և տեղեկատվական ժամանց
Google-ի ո՞ր հավելվածներն ու ծառայություններն են ներկառուցված C40 Recharge-ում:

Ամբողջովին էլեկտրական C40 Recharge-ում ներկառուցված են Google Maps, Google Assistant և Google Play հավելվածները:

Volvo C40 Recharge-ը Apple CarPlay ունի՞:

Այո, Apple CarPlay-ը ստանդարտ է ամբողջովին էլեկտրական C40 Recharge ավտոմեքենաներում:*

* Apple CarPlay-ը հասանելի է սկսած 5-րդ սերնդի iPhone-ի համար։ Apple CarPlay-ը և iPhone-ը հանդիսանում են Apple Inc-ի ապրանքանիշերը:

Արդյո՞ք Թվային ծառայությունները տրամադրվում են բաժանորդագրության հիման վրա:

Այո, ծառայությունների մինչև չորս տարվա հասանելիությունը ներառված է: Դրանից հետո, եթե ցանկանում եք շարունակել բոլոր ներառված ծառայությունների օգտագործումը, կարող եք ձեռք բերել բաժանորդագրության երկարաձգում:

Ե՞րբ է սկսվում Թվային ծառայությունների բաժանորդագրությունը և որքա՞ն է այն տևում:

Բաժանորդագրությունը տևում է մինչև չորս տարի: Եթե ավտոմեքենան նոր է, բաժանորդագրության ժամկետը սկսվում է ավտոմեքենայի առաքման օրվանից: Բաժանորդագրությունը կապակցված է ավտոմեքենային, ուստի ավտոմեքենայի վաճառքի դեպքում բաժանորդագրության մնացած ժամանակը փոխանցվում է հաջորդ սեփականատիրոջը / օգտատիրոջը:

Արդյո՞ք Թվային ծառայությունների փաթեթի աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր տվյալները ներառված են:

Ոչ։ Դուք ստիպված կլինեք կապակցվել Ձեր անձնական սարքի միջոցով՝ Bluetooth-ի օգնությամբ, և օգտագործել Ձեր անձնական տվյալների պլանը այդ ծառայություններից օգտվելու համար:

Բեռի և քարշակման հզորություն
Որքա՞ն է ամբողջովին էլեկտրական C40 Recharge-ի բեռնունակությունը:

Խելացի մարտկոցի դիզայնը նշանակում է, որ բոլոր ուղեւորներն ունեն բավականաչափ տարածք և կան պահեստավորման խելացի լուծումներ: Հետևի բեռնախցիկի տարողությունը 413 լիտր է՝ ներառյալ բեռնախցիկի տակ գտնվող հատվածը: Մարտկոցը գտնվում է թափքի ստորին հատվածում ինչի շնորհիվ ավտոմեքենայի առջևի հատվածում առաջանում է լրացուցիչ պահուստային տարածք, որն առաջարկում է տեղ լիցքավորման մալուխների և այլ իրերի համար, որոնց կարիքը Դուք այդքան էլ հաճախ չունեք, բայց ցանկանում եք, որ դրանք հեշտ հասանելի լինեն Ձեզ։

Որքա՞ն կարող եմ քարշակել ամբողջովին էլեկտրական C40 Recharge ավտոմեքենայով։

Մենք կարծում ենք, որ Դուք պետք է վարեք ամբողջովին էլեկտրական ավտոմեքենա՝ առանց զոհելու ամենօրյա բազմակողմանիությունը: Ահա թե ինչու ամբողջովին էլեկտրական C40 Recharge Twin կարող է քարշակել մինչև 1800 կգ:

Տեխնիկական սպասարկում և երաշխիք
Ի՞նչ երաշխիք ունի Volvo Cars-ը մարտկոցի համար:

Volvo Cars-ի մարտկոցի երաշխիքը 8 տարի է կամ 160000 կմ, որն առաջինը տեղի ունենա, պայմանով, որ ավտոմեքենան և մարտկոցը պահպանվեն և օգտագործվեն Volvo Cars-ի խորհուրդներին համապատասխան:

Որքա՞ն սպասարկում և տեխսպասարկում է անհրաժեշտ ամբողջովին էլեկտրական C40 Recharge-ի համար:

Էլեկտրաշարժիչները չունեն տեխնիկական սպասարկման կարիք։ Այրման շարժիչով ավտոմեքենայի հետ համեմատած՝ ամբողջովին էլեկտրական C40 Recharge-ը շատ ավելի քիչ սպասարկման կարիք ունի, ինչը կարող է հանգեցնել շահագործման ավելի ցածր ծախսերի:

C40 Recharge-ի կայունությունը
Ամբողջովին էլեկտրական C40 Recharge-ի կյանքի ցիկլի ածխածնի հետքը ավելի քի՞չ է, քան ներքին այրման շարժիչինը:

Ողջ կյանքի ընթացքում ամբողջովին էլեկտրական ավտոմեքենայի (BEV) ածխածնի հետքը ավելի քիչ է, քան ավանդական ներքին այրման շարժիչով ավտոմեքենայինը (ICE):Հեռավորությունը, որը պետք է վարել, որպեսզի BEV-ը դառնա ավելի քիչ ինտենսիվ ածխածնի առումով, քան ICE ավտոմեքենան, կախված է նրանից, թե ինչպես է արտադրվում մեքենան սնուցող էլեկտրաէներգիան:Եթե Ձեր BEV-ը լիցքավորեք վերականգնվող էներգիայով, ապա այդ կետին հասնելու համար Ձեզ անհրաժեշտ կլինի վարել ընդամենը 49,000 կմ՝ համեմատած 110,000 կմ-ի հետ, եթե օգտագործում եք էլեկտրաէներգիայի միջին համաշխարհային խառնուրդից ստացված էլեկտրաէներգիան:Հնարավորության դեպքում մենք Ձեզ խորհուրդ ենք տալիս սնուցել Ձեր էլեկտրական ավտոմեքենան վերականգնվող աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայով:Մենք հավատարիմ ենք լիարժեք թափանցիկությանը, երբ խոսքը վերաբերում է մեր էլեկտրական ավտոմեքենաների ածխածնի ազդեցությանը, և ամբողջովին էլեկտրական C40 Recharge-ի կյանքի ցիկլի գնահատումը (LCA) կարելի է տեսնել [այստեղ] (https://www.volvocars.com/images/v/-/media/applications/pdpspecificationpage/my24/xc40-electric/pdp/volvo-cars-LCA-report-xc40.pdf)։

Ինչպե՞ս կարող եմ համոզվել, որ ավտոմեքենայի մարտկոցն արտադրվել է էկոլոգիապես մաքուր և պատասխանատու եղանակով:

Ինչպե՞ս կարող եմ համոզվել, որ ավտոմեքենայի մարտկոցն արտադրվել է էկոլոգիապես մաքուր և պատասխանատու եղանակով: Պատասխան․ Volvo Cars-ը հավատարիմ է լիարժեք հետագծելիությանը, ինչն օգնում է համոզվել, որ մեր հաճախորդները կարող են վարել էլեկտրական Volvo մոդելներ՝ իմանալով, որ մարտկոցների հումքը ամենայն պատասխանատվությամբ է ստեղծվել: Բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառումը թույլ է տալիս զգալիորեն բարելավել կոբալտի մատակարարման շղթայի հետագծելիությունը: Բլոկչեյնը հանքավայրերում իրականացվող ստուգումների, GPS հետագծման, մուտքի և ելքի սկանավորման, վստահելի լոգիստիկ մատակարարների, ID ճանաչման, ինքնության ստուգումների և ժամանակի հետագծման հետ մեկ տեղ ապահովում է նյութերի հետագծելիությունը հանքավայրից մինչև ավտոգործարան։

Volvo Cars-ը սերտորեն համագործակցում է մեր մատակարարների հետ՝ ապահովելով արտադրանքի և ծառայությունների կայունությունը, մատակարարման շղթաների ապահովման և ռեսուրսների արդյունավետ օգտագործման միջոցով։:Մենք ձգտում ենք ապահովել հանքանյութերի և մետաղների մատակարարների պատասխանատու ընտրությունը և ամբողջությամբ համապատասխանում ենք կոնֆլիկտային և բարձր ռիսկայնությամբ տարածքներից հանքանյութերի մատակարարման շղթաների պատասխանատու ընտրության վերաբերյալ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) ուղեցույցին:

Այս առումով, մենք պահանջում ենք, որ մեր մարտկոցների մատակարարները աջակցեն մեր հանձնառությանը` մեր կոբալտի մատակարարման շղթայի լիակատար թափանցիկությունն ապահովելու և լիարժեք հետագծելիության ուղղությամբ աշխատելու հարցում:

Մատակարարներին գնահատելիս և ընտրելիս մեզ համար ամենակարևոր գործոնն է հանդիսանում կայունության ցուցանիշը: Մենք վերահսկում ենք գործող մատակարարների գործունեությունը և ապահովում երրորդ կողմի՝ աուդիտների անցկացումը: Մենք մեր մարտկոցների մատակարարներից պահանջում ենք արտադրության ընթացքում նվազեցնել կարբոնային արտանետումները, ներառյալ վերականգնվող էներգիայի օգտագործումը: Մեր բոլոր մատակարարները պետք է ընդունեն Volvo Cars-ի վարվելակերպի կանոնագիրքը բիզնես գործընկերների համար, որը ներառում է մարդու իրավունքների և աշխատանքային օրենսգրքի պահպանումը:

Ամբողջովին էլեկտրական կյանք

Բացահայտեք Volvo Recharge վարելու առավելությունները և իմացեք ավելին էլեկտրական շարժունակության մասին:

Ձեր Volvo ավտոմեքենայի լիցքավորումը

Ի՞նչ հաճախականությամբ է անհրաժեշտ լիցքավորել ամբողջովին էլեկտրական ավտոմեքենան և որքա՞ն է դա տևում։

Էլեկտրական ատոմեքենաներ

Ցանկանո՞ւմ եք իմանալ ավելին ամբողջովին էլեկտրական ավտոմեքենաների և մեր առաջարկի մասին:

Հնարավոր է, որ նկարագրված գործառույթները ստանդարտ կամ սարքավորման բոլոր մակարդակների / շարժաբեր համակարգի բոլոր տարբերակների համար հասանելի չլինեն:

Google, Google Play և Google Maps-ը հանդիսանում են Google ՍՊԸ-ի ապրանքանիշերը: