Յուրաքանչյուրի համար։ Խելացի, ճկուն, արտահայտիչ: Ծանոթացեք մեր կոմպակտ քաղաքային ամենագնացին՝ հասանելի Ձեր ցանկացած տարբերակի համար:

Volvo XC40 մեղմ հիբրիդային մոդելի առջևի մասի արտաքին տեսքը:
Պահեստավորման խելացի լուծումներ Volvo XC40 քաղաքային ամենագնացում:
Volvo XC40 քաղաքային ամենագնացի համայնապատկերային տանիքը։

Բացահայտեք ներդաշնակությունը: XC40-ի յուրաքանչյուր դետալ առանձնանում է ժամանակակից դիզայնով և խնամքով ընտրված նյութերով։

Ձեր պահանջը մենք կյանքի ենք կոչել։ Բացահայտեք խելացի տարրերը և առաջադեմ տեխնոլոգիաները, ինչն անհրաժեշտ է կյանքում։

Google-ով ներկառուցված *
Օդի զտիչ
Harman Kardon աուդիո համակարգ
360° տեսախցիկ
Խաչաձև երթևեկության ժամանակ զգուշացման համակարգ
Վարորդին աջակցող համակարգ

*Google-ի ներկառուցված տարբերակը հասանելի է XC40 մեղմ հիբրիդային մոդելի և ամբողջովին էլեկտրական XC40 Recharge-ի համար:

Ի՞նչ եք ցանկանում իմանալ XC40 քաղաքային ամենագնացի մասին:

Google-ի ո՞ր հավելվածներն ու ծառայություններն են ներկառուցված XC40-ում:

XC40 մեղմ հիբրիդային մոդելներում և մաքուր էլեկտրական XC40 Recharge-ում ներկառուցված են Google Maps, Google Assistant և Google Play հավելվածները:

Volvo XC40-ը Apple CarPlay ունի՞:

Այո, Apple CarPlay-ը ստանդարտ է XC40-ում:*

* Apple CarPlay-ը հասանելի է սկսած 5-րդ սերնդի iPhone-ի համար։ Apple CarPlay-ը և iPhone-ը հանդիսանում են Apple Inc-ի ապրանքանիշերը:

Արդյո՞ք Թվային ծառայությունները տրամադրվում են բաժանորդագրության հիման վրա:

Այո, ծառայությունների մինչև չորս տարվա հասանելիությունը ներառված է: Դրանից հետո, եթե ցանկանում եք շարունակել բոլոր ներառված ծառայությունների օգտագործումը, կարող եք ձեռք բերել բաժանորդագրության երկարաձգում: Նկատի ունեցեք՝ թվային ծառայությունները հասանելի են XC40 մեղմ հիբրիդային մոդելի և ամբողջովին էլեկտրական XC40 Recharge-ի համար:

Ե՞րբ է սկսվում Թվային ծառայությունների բաժանորդագրությունը և որքա՞ն է այն տևում:

Բաժանորդագրությունը տևում է մինչև չորս տարի: Եթե ավտոմեքենան նոր է, բաժանորդագրության ժամկետը սկսվում է ավտոմեքենայի առաքման օրվանից: Բաժանորդագրությունը կապակցված է ավտոմեքենային, ուստի ավտոմեքենայի վաճառքի դեպքում բաժանորդագրության մնացած ժամանակը փոխանցվում է հաջորդ սեփականատիրոջը / օգտատիրոջը:

Նկատի ունեցեք՝ թվային ծառայությունները հասանելի են XC40 մեղմ հիբրիդային և ամբողջովին էլեկտրական XC40 Recharge-ի համար:

Արդյո՞ք Թվային ծառայությունների փաթեթի աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր տվյալները ներառված են:

Ոչ։ Դուք ստիպված կլինեք կապակցվել Ձեր անձնական սարքի միջոցով՝ Bluetooth-ի օգնությամբ, և օգտագործել Ձեր անձնական տվյալների պլանը՝ այդ ծառայություններից օգտվելու համար:

Նկատի ունեցեք՝ թվային ծառայությունները հասանելի են XC40 մեղմ հիբրիդային մոդելի և ամբողջովին էլեկտրական XC40 Recharge-ի համար:

Հնարավոր է, որ նկարագրված գործառույթները ստանդարտ կամ սարքավորման բոլոր մակարդակների / շարժաբեր համակարգի բոլոր տարբերակների համար հասանելի չլինեն:

Google, Google Play և Google Maps-ը հանդիսանում են Google ՍՊԸ-ի ապրանքանիշերը: