Բացահայտեք Volvo սեդանների շարքը

Թույլ տվեք, որ Volvo սեդանի ուշագրավ և շքեղ հարմարավետությունը սահմանի ձեր վարելու ոճը:

Բետոնե միջավայրում կայանված Volvo սեդան ավտոմեքենայի կողային տեսքը

Դիմավորեք մեր սեդանները

Համեստ նրբագեղություն: Սկանդինավյան ոճի դիզայն:

Ոճային արտաքին

Volvo սեդանի արտաքին տեսքը արտահայտում է սկանդինավյան դիզայնի էությունը՝ մտածված, գեղեցիկ, հավասարակշռված: Սա լավ ձևավորված ոճ է, որն իր վրա սևեռում է բազում հայացքներ:

Շքեղ ինտերիեր

5 նստատեղերով համալրված սեդանների սրահները ոգեշնչված են սկանդինավյան առանձնատների առանձնահատկություններով՝ բավականաչափ բարձրությամբ և ոտքերի համար նախատեսված ընդարձակ տարածքով սրահ, նրբագեղ դետալներով դիզայն, համայնապատկերային տանիք, որը ստեղծում է թեթևության և հանգստության զգացողություն:

Պրեմիում դասի էրգոնոմիկ նստատեղեր

Volvo-ի նստատեղերը թեթևացնում են ճնշումը, կծկումը և ուսերի լարվածությունը՝ առավելագույնս աջակցելով ողնաշարի ծանրաբեռնվածությանը: Դրանք էրգոնոմիկ են և ոճային, պաստառապատված՝ պրեմիում բարձրակարգ պաստառներով, որոնք նախատեսված են ողջ մոդելային շարքի համար:

Տեսք հեռվից՝ Volvo-ի վերալիցքավորվող սեդանը իր սյուրռեալիստական ինտերիերով՝ մարտկոցը լիցքավորելիս:
Դիմապակու պրոյեկտոր

Դիմապակու պրոյեկտորի միջոցով քայլ առ քայլ հետևեք նավիգացիային, ընթացիկ արագությանը և ստուգեք նախազգուշացումները՝ միևնույն ժամանակ հետևելով Ձեր ճանապարհին:

Pilot Assist

Pilot Assist-ը և Adaptive Cruise Control-ը օգնում են Ձեզ մնալ երթևեկության գոտում՝ պահպանելով սահմանված արագությունը և հեռավորությունը դիմացից ընթացող ավտոմեքենայից:

Կատարելագործված շասսի

Վայելեք երթևեկության հարմարավետությունն ու արձագանքող կառավարումը մեր կատարելագործված շասսիի միջոցով: Սեդանի երկար անվային բազայի և ցածր ծանրության կենտրոնի հետ միասին այն ապահովում է սահուն, հեշտ կառավարվող մեքենավարում:

Բացառիկ դիզայն ոգեշնչված վարելու համար:

Դիմապակու վրայի պրոյեկցիոն ինդիկատորի տեսքը վարորդի կողմից իր Volvo մեքենայում:

Մեր շքեղ սեդանները նախատեսված են Ձեր ամենօրյա և հանգստյան օրերի երթևեկությունները ավելի ինտուիտիվ և հաճելի դարձնելու համար:

Երբ մեքենավարումը բավականություն է պատճառում: Ոճային մատուցմամբ պրեմիում տեխնոլոգիաներ:

Bowers & Wilkins աուդիո համակարգ

Ճշգրիտ կարգավորված բարձրախոսները և գերժամանակակից սաբվուֆերը ապահովում են տպավորիչ ձայնը ողջ սրահում:

Կենտրոնական էկրան

Կառավարեք Ձեր ավտոմեքենայի գործառույթները կենտրոնական էկրանի միջոցով: Ինտեգրեք Ձեր բջջային հեռախոսը՝ դարձնելով կառավարումն ավելի արագ և օպտիմալ:

Սրահի օդի մաքրում

Օդի մաքրման առաջադեմ տեխնոլոգիան զտում է փոշու ալերգենների 99,9%-ը և օդակաթիլային վիրուսների 97%-ը :

Volvo մեքենայի պատկերազարդ նկարը վերևում ընթացող այլ տրանսպորտային միջոցների կողքին:

Սեդանի անվտանգության գործառույթները

Անվտանգությունը մեր առաջնահերթությունն է: Բացահայտեք մեր սեդանների անվտանգության առաջնակարգ գործառույթները:

Denim Blue Volvo S90 սեդանի ընդհանուր պլանը, որը մի արևոտ օր ընթանում է անտառներով շրջապատված ճանապարհով:

Ընտանեկան սեդաններ

Volvo ընտանեկան սեդանը ձեր սիրելիների անվտանգության և հարմարավետության համար կատարվող ներդրումն է: Բացահայտեք պատճառը:

Շոտլանդական տերիերը հանգիստ նստած է շների համար նախատեսված հատուկ հարմարանքի մեջ, որը հասանելի է որպես Volvo Cars-ի պաշտոնական աքսեսուար:

Աքսեսուարներ՝ հասանելի Volvo սեդանների համար

Մենք ստեղծում ենք աքսեսուարներ և կենսակերպի համար նախատեսված ապրանքներ Ձեր ճանապարհորդությունները ավելի հարմարավետ դարձնելու համար: Գտեք այն, ինչ փնտրում եք։

Իմացեք ավելին մեր սեդանների մասին:

Քանի՞ նստատեղով է համալրված Volvo-ի սեդանը:

Volvo-ի բոլոր սեդանները նախատեսված են հինգ անձի համար:

Որքա՞ն է Volvo-ի սեդանի բեռնախցիկի տարողունակությունը:

S90 վերալիցքավորվող հիբրիդային մոդելի բեռնախցիկի ծավալը կազմում է 431լ: S60 վերալիցքավորվող հիբրիդային մոդելի բեռնախցիկի ծավալը՝ 391լ:

Volvo-ի սեդանների փոխանցման տուփը ավտոմա՞տ է, թե՞ մեխանիկական։

Բոլոր Volvo սեդաններն ունեն ավտոմատ փոխանցման տուփ:

Google-ի ո՞ր հավելվածներն ու ծառայություններն են հասանելի Volvo-ի սեդաններում:

Google-ի ներկառուցված ծառայությունների օգնությամբ Google Assistant-ը հեշտացնում է ընկերներին զանգելը կամ տեքստային հաղորդագրություններ ուղարկելը, հիշեցումներ դնելը և ավտոմեքենայի ջերմաստիճանի կառավարումը։ Օգտագործեք Google Maps-ը՝ ստանալու անհրաժեշտ տեղեկություններ Ձեր երթևեկության մասին, հիշեցումներ և կանխարգելիչ նախազգուշացումներ։ Ինչպես նաև օգտագործեք Google Play-ը Ձեր նախընտրած երաժշտությունը, աուդիոգրքերը և ավելին ներբեռնելու համար։*

Volvo-ի սեդաններում հասանելի՞ է Apple CarPlay համակարգը:

Այո, Apple CarPlay-ը ստանդարտ է Volvo սեդաններում*։

Կարո՞ղ եմ Volvo-ի սեդանի տանիքին լրացուցիչ բեռնախցիկ տեղադրել:

Volvo սեդանների համար հասանելի են տանիքին ամրակապվող բեռնախցիկներ և այլ աքսեսուարներ: Ուսումնասիրեք Ձեր շուկայում հասանելի աքսեսուարները:

Արդյո՞ք Volvo սեդաններն լիաքարշ են:

Սեդանի որոշ մոդելներ լիաքարշ են: Ընտրեք Ձեզ հետաքրքրող Volvo սեդանը և իմացեք մանրամասները:

Ի՞նչ է սեդանը:

Սեդանը թեթև մարդատար ավտոմեքենաների թափքի տեսակ է, որը ունի կողային 4 դռներ և սրահից առանձնացված ու իր «սեփական» տանիքով բեռնախցիկ: Սեդանները սովորաբար նախատեսված են չորս կամ հինգ անձի համար: Վարորդները նախընտրում են դրանք իրենց հարմարավետ ինտերիերի և հեշտ կառավարման, ընդարձակ սրահի և արագ մանևրելու համար:

Ո՞րն է տարբերությունը սեդանի և սրահ-ավտոմեքենայի միջև։

Սրահ-ավտոմեքենան և սեդանը երկու տարբեր բառեր են նույն թափքի տեսակի համար: Սեդանը սովորաբար օգտագործվում է ամերիկյան անգլերենում, իսկ սրահ-ավտոմեքենան՝ բրիտանական անգլերենում:

Ո՞րն է տարբերությունը սեդան ավտոմեքենայի և ունիվերսալ ավտոմեքենայի միջև:

Սեդաններն ունեն կողային 4 դռներ և բեռնախցիկն առանձնացված է սրահից: Այն համարվում է քաղաքային ավտոմեքենա: Քանի որ սեդանները նախատեսված են ուղևորների երթևեկության համար, դրանք սովորաբար հարմարավետ ինտերիեր և սահուն կառավարում ունեն:

Ունիվերսալը տարբերվում է սեդանի համեմատ նրանով, որ բեռնախցիկն ու ուղևորասրահը միավորված են, տանիքը երկարացված է մինչև հետին գաբարիտը, իսկ թափքի ետնապատին առկա է հավելյալ դուռ, որը ծառայում է բեռնախցիկում իրեր բեռնելու համար։

Հնարավոր է, որ գործառույթները հասանելի չլինեն բոլոր շուկաներում կամ ստանդարտ չլինեն բոլոր շուկաների կամ մոդելների համար:

Google, Google Play, Google Maps-ը հանդիսանում են Google ՍՊԸ-ի ապրանքանիշերը: