Հենց այստեղ։ Հենց հիմա։ Ձեր ամենօրյա ճանապարհորդությունները դարձրեք էլեկտրական մեր լյուքս դասի վերալիցքավորվող հիբրիդային քաղաքային ամենագնացով:

Volvo S90 Recharge-ի ընդարձակ և լյուքս սրահի ինտերիեր։
Volvo XC90 Recharge-ի՝ բրդյա տեսակախառնվածքով պաստառապատված նստատեղերի խոշոր պլանով պատկեր:

Ամբողջովին էլեկտրական վազքը, CO2-ի արտանետումների ծավալը և վառելիքի սպառման ցուցանիշները հիմնված են Ցածր բեռնունակությամբ տրանսպորտային միջոցների փորձարկման համաշխարհային ընթացակարգի (WLTP)՝ XC90 Recharge T8 AWD վերալիցքավորվող հիբրիդի համար փորձարկման որոշակի պայմաններում ձեռք բերված տվյալների վրա: Վազքի, CO2-ի արտանետումների և էներգիայի սպառման իրական պայմաններում ստացված տվյալները կարող են տարբերվել՝ վարման ոճից և այլ արտաքին գործոններից կախված: Թվերը նախնական են, կարող են փոփոխվել ավտոմեքենայի վերջնական սերտիֆիկացումից հետո։ * Ավելի կարճ ժամանակում լիցքավորելու համար, որը կարող է ապահովել մեր նոր ներկառուցված լիցքավորիչը, դուք պետք է լիցքավորեք 3 փուլային լիցքավորիչով: Լիցքավորման տևողությունը նախնական է և ստացվել է Volvo Cars-ի կողմից կատարված գնահատումների և եզրակացությունների արդյունքում, ուստի այդ տվյալները երաշխավորված չեն: Խնդրում ենք նաև նկատի ունենալ, որ լիցքավորման տևողությունը կարող է տարբերվել և կախված է բազմաթիվ գործոններից, օրինակ՝ արտաքին ջերմաստիճանից, մարտկոցի ընթացիկ ջերմաստիճանից, լիցքավորման սարքից, մարտկոցի և ավտոմեքենայի վիճակից: Սպասվում է տրանսպորտային միջոցի սերտիֆիկացում:

Նոր, բացառիկ: Մանրուքների նկատմամբ ուշադրությունը, ձեր հարմարավետությունն ապահովելը մեզ պարտավորեցնում է XC90 Recharge-ով անցած յուրաքանչյուր մղոնը դարձնել ավելի հաճելի:

Բավարարում է բոլոր պահանջները։ XC90 Recharge-ի առաջադեմ գործառույթներն ապահովում են սահուն և անխոչընդոտ վարում։

Ներկառուցված Google
Օդի զտիչ
Վարորդին աջակցող տեխնոլոգիա
Կույր գոտիների վերահսկման համակարգ
360° տեսախցիկ
Դիմապակու պրոյեկտոր

Ի՞նչ եք ցանկանում իմանալ XC90 Recharge վերալիցքավորվող հիբրիդի մասին:

Google-ի ո՞ր հավելվածներն ու ծառայություններն են ներկառուցված XC90 Recharge-ում:

XC90-ում ներկառուցված են Google Maps, Google Assistant և Google Play հավելվածները:

Volvo XC90 Recharge վերալիցքավորվող հիբրիդը Apple CarPlay ունի՞:

Այո, Apple CarPlay-ը ստանդարտ է XC90 Recharge մոդելներում։*

* Apple CarPlay-ը հասանելի է սկսած 5-րդ սերնդի iPhone-ի համար։ Apple CarPlay-ը և iPhone-ը հանդիսանում են Apple Inc-ի ապրանքանիշերը:

Արդյո՞ք Թվային ծառայությունները տրամադրվում են բաժանորդագրության հիման վրա:

Այո, ծառայությունների մինչև չորս տարվա հասանելիությունը ներառված է: Դրանից հետո, եթե ցանկանում եք շարունակել բոլոր ներառված ծառայությունների օգտագործումը, կարող եք ձեռք բերել բաժանորդագրության երկարաձգում:

Ե՞րբ է սկսվում Թվային ծառայությունների բաժանորդագրությունը և որքա՞ն է այն տևում:

Բաժանորդագրությունը տևում է մինչև չորս տարի: Եթե ավտոմեքենան նոր է, բաժանորդագրության ժամկետը սկսվում է ավտոմեքենայի առաքման օրվանից: Բաժանորդագրությունը կապակցված է ավտոմեքենային, ուստի ավտոմեքենայի վաճառքի դեպքում բաժանորդագրության մնացած ժամանակը փոխանցվում է հաջորդ սեփականատիրոջը / օգտատիրոջը:

Արդյո՞ք Թվային ծառայությունների փաթեթի աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր տվյալները ներառված են:

Ոչ։ Դուք ստիպված կլինեք կապակցվել Ձեր անձնական սարքի միջոցով՝ Bluetooth-ի օգնությամբ, և օգտագործել Ձեր անձնական տվյալների պլանը այդ ծառայություններից օգտվելու համար:

Պատրա՞ստ եք անցում կատարել:

Իմանալ ավելին Volvo վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենայի վարման մասին։

Ձեր Volvo ավտոմեքենայի լիցքավորումը

Որքա՞ն է տևում վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենայի լիցքավորումը:

Վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաներ

Ցանկանո՞ւմ եք իմանալ ավելին վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաների և մեր առաջարկի մասին:

Հնարավոր է, որ նկարագրված գործառույթները ստանդարտ կամ սարքավորման բոլոր մակարդակների / շարժաբեր համակարգի բոլոր տարբերակների համար հասանելի չլինեն:

Google, Google Play և Google Maps-ը հանդիսանում են Google ՍՊԸ-ի ապրանքանիշերը: