Volvo ընտանեկան ավտոմեքենաներ

Ապահովեք ձեր սիրելիների անվտանգությունն ու հարմարավետությունը Volvo ընտանեկան ավտոմեքենայի միջոցով:

Մեր առաքելությունն է կյանքը դարձնել ավելի հեշտ, հետաքրքիր և անվտանգ: Արդյունքում ստեղծվեցին մի շարք ավտոմեքենաներ, որոնք ընտանիքներին ապահովում են այդքան անհրաժեշտ անվտանգությունը, հարմարավետությունը և տարածությունը: Volvo ընտանեկան ավտոմեքենայի շնորհիվ սովորական ճամփորդությունը կարող է վերածվել հետաքրքիր ընտանեկան ժամանցի։

Բոլոր մոդելները

Մենք անվտանգության ոլորտի փորձագետներ ենք։

Մենք մշակել ենք մեքենաշինության ոլորտի առաջին անվտանգության նորարարությունները՝ մեր հայացքն ուղղելով պահանջվածի սահմանից այն կողմ: Ամենաանվտանգ ընտանեկան ավտոմեքենաներ նախագծելու այս պարտավորությունը մեր բոլոր նախաձեռնություններում շարունակում է լինել առանցքային։

Իրական իրավիճակների ուսումնասիրությունների վրա հիմնված դիզայն

Մենք ուսումնասիրում ենք իրական կյանքում պատահած վթարները՝ անվտանգության նորարարությունները կատարելագործելու և զարգացնելու նպատակով: Ինչպես նաև իրականացնում ենք լաբորատոր թեստեր, որոնք նմանակում են իրական կյանքի իրավիճակները: Հետազոտությունների վրա հիմնված կատարելագործումն է, որ օգնել է ստեղծել մեր բարձր անվտանգության վարկանիշը: Մենք միշտ փորձում ենք գտնել ճանապարհային պատահարների պատճառները։

Վարորդին աջակցող համակարգեր

Մեր անվտանգության նորարարությունները ձեր ավտոմեքենայի համար ապահովում են ավելի լավ ճանապարհային տեսանելիություն։ Կատարելագործված տեխնոլոգիաները նախատեսված են ձեզ զգուշացնելու հնարավոր վտանգների մասին և նույնիսկ միջամտելու, երբ լրացուցիչ աջակցության կարիք առաջանա:

Օդի մաքրման տեխնոլոգիա

Օդի մաքրման մեր առաջադեմ տեխնոլոգիան նվազեցնում կամ վերացնում է օդն աղտոտող վնասակար նյութերը: Volvo Cars-ի համաշխարհային առաջատար տեխնոլոգիան կանխում է PM 2.5 մասնիկների մինչև 95%-ի մուտքը ավտոմեքենայի սրահ: Այն կարող է նաև զտել ծաղկափոշու ալերգենների 99,9%-ը և օդակաթիլային վիրուսների 97%-ը:

Մենք առաջատարն ենք երեխաների անվտանգության հարցում

Դուք երբեք չեք տեսնի ձեր Volvo ընտանեկան ավտոմեքենայի անվտանգության բազմաթիվ նորարարությունները, սակայն դրանք միշտ պատրաստ են միջամտել, երբ որևէ բան սխալ ընթանա։ Երեխաները պետք է ճիշտ դիրքում լինեն, որպեսզի այս ինտեգրված գործառույթներն ապահովեն այն պաշտպանությունը, որի համար նախատեսված են: Սկսած 1960-ականներից՝ մենք այս սկզբունքի հիման վրա երեխաների անվտանգությանն ուղղված առաջատար լուծումներ ենք առաջարկել:

Ավտոմեքենայի մանկական նստատեղեր

Մենք ավտոմեքենայի մանկական նստատեղերը փորձարկում ենք ճանապարհային իրական պատահարների իրավիճակներում և օգտագործում ենք երեխաների չափսերին համապատասխան վթարային փորձարկման մանեկեններ։ Ավտոմեքենայի հարմարավետ մանկական նստատեղերը, որոնք նախատեսված են նորածինների և փոքրահասակ երեխաների համար, օգնում են ապահովել մեր ամենափոքր ուղևորների անվտանգությունը:

Ինտեգրված մանկական նստատեղեր

Volvo Cars-ը ներկայացրել է երեխաների համար նախատեսված առաջին ինտեգրված մանկական նստատեղը դեռևս 1978 թվականին: Տասնամյակների ընթացքում շարունակել ենք տրամադրել ամրագոտիով ամրացվող ինտեգրված մանկական նստատեղեր, որոնք բարձրացնում են այն երեխաների դիրքը, ովքեր մեծացել են և չեն կարող զբաղեցնել մանկական նստատեղ՝ նրանց համար ապահովելով լավագույն դիրքը:

Ուղևորների ներկայության սենսոր

Ուղևորների հայտնաբերման համակարգը ՝ներքին ռադարային համակարգը, բավականին զգայուն է ենթամիլիմետրային շարժումները հայտնաբերելու համար, ինչպես օրինակ՝ քնած մանուկի տեղաշարժը: Սենսորները զբաղեցնում են սրահի հնարավորինս մեծ հատվածը, ներառյալ բեռնախցիկը՝ ապահովելու, որ ոչ ոք դուրս չմնա կամ չմոռացվի անվտանգային համակարգի պաշտպանությունից: Հասանելի է EX90-ում:

Տեսանելի են երկնաքերեր շարժվող Volvo ավտոմեքենայի համայնապատկերային տանիքից:

Օգնություն կոճակի մեկ սեղմումով

Եթե որևէ բան սխալ ընթանա, ձեր ընտանիքն ունի Volvo Assistance-ի պաշտպանություն՝ ճանապարհային աջակցություն, որին կարող եք զանգահարել կոճակի մեկ սեղմումով:

Հարմարավետ և ընդարձակ ընտանեկան ավտոմեքենաներ

Մենք նախագծում ենք ընդարձակ ընտանեկան ավտոմեքենաներ, որոնք կօգնեն հեշտացնել առօրյա կյանքը և իրականացնել այն տպավորիչ արկածները, որոնք դառնում են հիշողություններ: Դա կարող ենք անել այնպիսի շքեղ դետալներով, որոնցից կարծում էիք, որ պետք է հրաժարվել գործնական ընտանեկան ավտոմեքենա ունենալու համար:

Ունիվերսալ ընդարձակ բեռնախցիկ

Լավագույն ընտանեկան ավտոմեքենաներն ունեն բեռնախցիկի համար նախատեսված մեծ տարածք, բայց կարևորը միայն դա չէ: Երբ պատրաստվում եք չպլանավորված ընտանեկան ճամփորդության կամ մեկ ուղևորության ընթացքում կատարում եք բազմաթիվ գործեր, ամեն ինչ կարող է վերածվել խառնաշփոթի։ Volvo-ի ընտանեկան ավտոմեքենաներն ունեն պահեստավորման խելացի լուծումներով, թաքնված խցիկներով և բաժանարարներով ընդարձակ բեռնախցիկներ, որոնք օգնում են խուսափել խառնաշփոթից:

Լրացուցիչ տարածք և ավելի հեշտ բեռնում

Միգուցե ցանկանաք տեղափոխել ընտանի կենդանիներ կամ շատ մեծ ծննդյան փուչիկներ: Հենց այդ դեպքերում ձեզ անհրաժեշտ կլինի լրացուցիչ տարածք: Ազատեք տարածք՝ արագորեն ծալելով ձեր Volvo-ի երկրորդ և երրորդ շարքի նստատեղերը։ Հարթ հատակի շնորհիվ բեռնախցիկը բեռնելն ու բեռնաթափելը էլ ավելի հեշտ է:

Հեշտ հասանելիություն

Ձեր ձեռքերը զբաղվա՞ծ են։ Ոտքի շարժումով բացեք և փակեք բեռնախցիկի դուռը: Կարող եք նաև օգտագործել հեռակառավարվող բանալին: Ձեր Volvo ընտանեկան ավտոմեքենայի անվտանգությունն ապահովելը նույնպես հեշտ է։ Հեռակառավարվող բանալիի միջոցով փակեք և կողպեք դռները, պատուհանները և համայնապատկերային տանիքը: Կրկին սեղմեք հակառակ գործողության համար:

Բարելավված կապակցվածությամբ ընտանեկան ավտոմեքենաներ

Volvo ընտանեկան ավտոմեքենաները կարող են ինտեգրվել ձեր թվային աշխատանքին՝ հեշտացնելով կապը և հաղորդակցությունը ճանապարհին: Եվ դա արեք ավելի անվտանգ ավելի ինքնավստահ մեքենավարման համար:

Անհատականացվող տեղեկատվական-ժամանցային համակարգ

Ինտուիտիվ տեղեկատվական-ժամանցային համակարգի միջոցով վերահսկեք ավտոմեքենայի գործառույթների մեծ մասը: Այն կարող է անհատականացնել բջջային հեռախոսը, և շնորհիվ արագ արձագանքող սենսորային էկրանի դուք կարող եք վայելել արագ և ձեզ ծանոթ կառավարումը:

Լիցքավորման կետեր բոլորի սարքերի համար

Ձեր ճանապարհորդությունները ավելի հարմարավետ դարձնելու համար մենք ապահովել ենք ձեր ընտանիքի անդամների սարքավորումների անխափան աշխատանքը, ավելացրել ենք անլար լիցքավորման կետ առջևի շարքի ուղևորների համար և ողջ սրահը համալրել ենք USB-C միացման կետերով:

Խորասուզող ձայնային համակարգ

Volvo ավտոմեքենաներն օժտված են ժամանակակից աուդիոհամակարգերով, որոնք ապահովում են խորասուզվող ձայն: Այժմ լիովին նոր մակարդակով կարող եք վայելել ձեր սիրած ձայնահոլովակը կամ երգացանկը, որը դուր է գալիս ամբողջ ընտանիքին:

Վաճառողուհին նայում է երիտասարդ կնոջը, որը ժպտադեմ նստած է վարորդի նստատեղին և ձեռք է տալիս Volvo ավտոմեքենայի կենտրոնական վահանակին:

Ընտանեկան ավտոմեքենաներ, որոնք զիջումների չեն գնում

Հիմնվելով շվեդական դիզայնի ժառանգության վրա՝ նախագծում ենք նրբաճաշակ շքեղ ավտոմեքենաներ: Եվ մեր ընտանեկան ավտոմեքենաները բացառություն չեն կազմում: Ուստի, երբ ձեռք եք բերում Volvo ավտոմեքենա, ստանում եք թե՛ ձեզ անհրաժեշտ անվտանգությունն ու տարածքը, թե՛ ձեր նախընտրած մեքենավարման ոճը:

Էլեկտրիֆիկացված ընտանեկան ավտոմեքենաներ

Volvo-ի էլեկտրական կամ վերալիցքավորվող հիբրիդային ընտանեկան ավտոմեքենայի միջոցով դուք ապահովում եք ոչ միայն ձեր սիրելիների հարմարավետությունն ու անվտանգությունը, այլ նաև կատարում եք ներդրում՝ նվազեցնելով կամ վերացնելով բանեցրած գազերի արտանետումները:

Ամբողջովին էլեկտրական ընտանեկան ավտոմեքենաներ

Մեր ամբողջովին էլեկտրական ընտանեկան ավտոմեքենաներն առաջընթաց են ձեր առաջիկա ճանապարհի համար: Նորագույն մարտկոցներով և էլեկտրական շարժիչներով սնվող մեր էլեկտրական ավտոմեքենաներն ունեն բանեցրած գազերի զրոյական արտանետումներ և օգտագործում են վերամշակված և կենսաբանական հիմքով նյութեր, որոնք նվազեցնում են թափոնները:

Վերալիցքավորվող հիբրիդային ընտանեկան ավտոմեքենաներ

Էլեկտրական շարժիչը և ներքին այրման շարժիչը համատեղ աշխատում են Volvo-ի վերալիցքավորվող հիբրիդային ընտանեկան մեքենաներին հզորություն հաղորդելու համար: Ընտրեք մաքուր էլեկտրական կամ հիբրիդային ռեժիմը՝ ըստ ձեր ընտանիքի կարիքների: Երկու դեպքում էլ կվայելեք սահուն մեքենավարում։

Նվազեցված ընթացիկ ծախսեր

Volvo ամբողջովին էլեկտրական կամ վերալիցքավորվող հիբրիդային մոդել վարելու արժեքը կարող է ավելի ցածր լինել, քան վառելիքով աշխատող համարժեք ավտոմեքենայինը: Ինչպե՞ս։ Ձեր ընտանեկան ավտոմեքենայի լիցքավորումը կարող է զգալիորեն ավելի քիչ արժենալ նույն վազքի համար օգտագործվող վառելիքի ծախսի համեմատ: Ու քանի որ էլեկտրաէներգիայի որոշ մատակարարներ առաջարկում են սակագներ ոչ պիկ ժամերի համար, դուք կարող եք ավելի նվազեցնել ընթացիկ ծախսերը՝ պլանավորելով լիցքավորման ժամերը:

Ձեր ընտանեկան ավտոմեքենայի լիցքավորումը

Ստեղծեք անձնական լիցքավորման ռեժիմներ, որոնք համապատասխանում են ձեր կենսակերպին և կօգնեն ձեզ նվազեցնել ծախսերը և լիցքավորման ժամանակը: Լիցքավորեք ձեր էլեկտրական ընտանեկան ավտոմեքենան տանը այնպիսի տնային լիցքավորիչով, ինչպիսին Volvo-ի՝ պատին ամրացվող լիցքավորման սարքն է: Իսկ հետո հանրային լիցքավորման կայանների միջոցով լիցքավորեք աշխատավայրում, մարզասրահում և ձեր սիրելի խանութների մոտ:

Էլեկտրական և վերալիցքավորվող հիբրիդային ընտանեկան ամենագնացներ

Անվտանգությունը ինչպես ձեր, այնպես էլ մեր առաջնայնությունն է: Ի լրումն դրա՝ լավագույն ընտանեկան ամենագնացները թույլ են տալիս նաև ձեռքի տակ ունենալ ձեր առօրյա կյանքի անհրաժեշտ պարագաները: Մեր ընտանեկան ամենագնացների միջոցով դուք ձեռք եք բերում անվտանգություն և սկանդինավյան պարզությամբ ընդարձակություն, ինչը ձեր ավտոմեքենայի սրահը ճանապարհորդելիս դարձնում է էլ ավելի հարմարավետ:

Էլեկտրական և վերալիցքավորվող հիբրիդային ընտանեկան 5 նստատեղով ամենագնացներ

Մեր էլեկտրական և վերալիցքավորվող հիբրիդային ամենագնացները հարմար են հինգ անձից բաղկացած ընտանիքի համար՝ ներառյալ չնախատեսված լրացուցիչ կարիքները:

Պատրա՞ստ եք անցնել լիովին էլեկտրականի։ XC40-ը 5 նստատեղով էլեկտրական կոմպակտ ամենագնաց է, իսկ C40-ը մեր 5 նստատեղով ամենագնաց քրոսովերն է։ Երկուսն էլ ոճային ավտոմեքենաներ են, որոնք վերացնում են բանեցրած գազերի արտանետումները և նվազեցնում ամենօրյա ընթացիկ ծախսերը:

Վերալիցքավորվող հիբրիդային մոդելը բենզինային շարժիչով աջակցվող էլեկտրական շարժիչի միջոցով օգնում է նվազեցնել բանեցրած գազերի արտանետումները։ Մենք նախագծել ենք երկու 5 նստատեղով ընտանեկան վերալիցքավորվող հիբրիդային ամենագնացներ ձեր ընտանիքի ակտիվ կյանքն ապահովելու համար՝ կոմպակտ XC40-ը և միջին չափի XC60-ը:

7 նստատեղով վերալիցքավորվող հիբրիդային ընտանեկան ամենագնաց

XC90-ը վերալիցքավորվող հիբրիդային ընտանեկան մեծ ամենագնաց է՝ նախատեսված յոթ անձի համար: Սա շքեղ ավտոմեքենա է, որը նախատեսված է ուղևորների հարմարավետության համար՝ առանց տարողունակության հարցում զիջումների գնալու: Համայնապատկերային տանիքը, էրգոնոմիկ նստատեղերը, հեշտ հասանելի կլիմայի կառավարումը և օդի ավտոմատ մաքրումը կատարելագործում են յուրաքանչյուրի ուղևորությունը: Իսկ վարորդին աջակցող առաջադեմ համակարգերի շնորհիվ՝ այս վերալիցքավորվող հիբրիդային ամենագնացը նախագծված է ձեր սիրելիների առավելագույն անվտանգությունն ապահովելու համար:

Ամբողջովին էլեկտրական 7 նստատեղով ընտանեկան ամենագնաց

EX90-ը մեր նոր ամբողջովին էլեկտրական 7 նստատեղով ամենագնացն է: Բանեցրած գազերի զրոյական արտանետումներով և Lidar-ի կողմից տրամադրվող Ապահով տարածքի տեխնոլոգիայով այն ապագայի ընտանեկան ավտոմեքենան է: Բացահայտեք տիպային սկանդինավյան ոճը և Volvo-ին բնորոշ հզոր կառավարումը՝ մինչև 363 մղոն մաքուր էլեկտրական վազքով և մինչև 30 րոպե արագ լիցքավորման ժամանակով: Պատասխանատու, անվտանգ և շքեղ՝ EX90-ը չափանիշներ է սահմանում ընտանեկան մեծ էլեկտրական ամենագնացների համար:

Denim Blue Volvo S90 սեդանի ընդհանուր պլանը, որը մի արևոտ օր ընթանում է անտառներով շրջապատված ճանապարհով:
Volvo ավտոմեքենայի սեփականատիրոջ տեսք վերևից, որը դիտում է իր ավտոմեքենայի մարտկոցի լիցքավորման կարգավիճակը Volvo Cars հավելվածում։

Ստացեք ավելին Volvo Cars հավելվածով

Volvo Cars հավելվածն օգնում է ձեզ ստանալ ավելին ձեր նոր էլեկտրիֆիկացված Volvo ընտանեկան ավտոմեքենայից: Կարող եք օգտագործել այն որպես բանալի, հեռակա կառավարել օգտակար գործառույթները, պլանավորել և վերահսկել լիցքավորումը և ավելին:

Վերը նկարագրված առկա և ապագա տեխնոլոգիաները, գործառույթները և հնարավորությունները կարող են տարբեր լինել, հասանելի չլինել բոլոր շուկաներում կամ ստանդարտ չլինել բոլոր շուկաների կամ մոդելների համար: Նկարագրված Google-ի ներկառուցված գործառույթները կարող են ստանդարտ կամ հասանելի չլինել բոլոր մոդելների, ոճերի և շարժիչների համար: Google Assistant-ը հասանելի չէ բոլոր լեզուներով և շուկաներում: Google-ը, Google Play-ը, Google Maps-ը և YouTube Music-ը հանդիսանում են Google LLC-ի ապրանքանիշերը: