Առանց Ձեզ ոչինչ: Միջին չափսի քաղաքային ամենագնաց, ինչը յուրաքանչյուր օր ապահովում է բարձր և նոր մակարդակի արտադրողականություն:

Դետալները կարևոր են։ Շոշափելի և զգայական այս ինտերիերը նախագծվել է սրտեր գրավելու համար։

Volvo XC60 Recharge վերալիցքավորվող հիբրիդային մոդելի սրահի ինտերիեր։

Ավելին, քան ցանկանում եք: Խորասուզվեք խելացի գործառույթների և առաջադեմ տեխնոլոգիաների աշխարհ։

Ներկառուցված Google

Օդի զտիչ

Bowers & Wilkins աուդիո համակարգ

Դիմապակու պրոյեկտոր

Խաչաձև երթևեկության ժամանակ զգուշացման համակարգ

Անվտանգության աջակցման տեխնոլոգիա

Ի՞նչ եք ցանկանում իմանալ XC60 Recharge վերալիցքավորվող հիբրիդային մոդելի մասին:

Google-ի ո՞ր հավելվածներն ու ծառայություններն են ներկառուցված XC60 Recharge-ում:

XC60 Recharge-ում ներկառուցված են Google Maps, Google Assistant և Google Play հավելվածները:

Volvo XC60 Recharge վերալիցքավորվող հիբրիդը Apple CarPlay ունի՞:

Այո, Apple CarPlay-ը ստանդարտ է XC60 Recharge ավտոմեքենաներում:*

* Apple CarPlay-ը հասանելի է սկսած 5-րդ սերնդի iPhone-ի համար։ Apple CarPlay-ը և iPhone-ը հանդիսանում են Apple Inc-ի ապրանքանիշերը:

Արդյո՞ք Թվային ծառայությունները տրամադրվում են բաժանորդագրության հիման վրա:

Այո, ծառայությունների մինչև չորս տարվա հասանելիությունը ներառված է: Դրանից հետո, եթե ցանկանում եք շարունակել բոլոր ներառված ծառայությունների օգտագործումը, կարող եք ձեռք բերել բաժանորդագրության երկարաձգում:

Ե՞րբ է սկսվում Թվային ծառայությունների բաժանորդագրությունը և որքա՞ն է այն տևում:

Բաժանորդագրությունը տևում է մինչև չորս տարի: Եթե ավտոմեքենան նոր է, բաժանորդագրության ժամկետը սկսվում է ավտոմեքենայի առաքման օրվանից: Բաժանորդագրությունը կապակցված է ավտոմեքենային, ուստի ավտոմեքենայի վաճառքի դեպքում բաժանորդագրության մնացած ժամանակը փոխանցվում է հաջորդ սեփականատիրոջը / օգտատիրոջը:

Արդյո՞ք Թվային ծառայությունների փաթեթի աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր տվյալները ներառված են:

Ոչ։ Դուք ստիպված կլինեք կապակցվել Ձեր անձնական սարքի միջոցով՝ Bluetooth-ի օգնությամբ, և օգտագործել Ձեր անձնական տվյալների պլանը՝ այդ ծառայություններից օգտվելու համար:

Հնարավոր է, որ նկարագրված գործառույթները ստանդարտ կամ սարքավորման բոլոր մակարդակների / շարժաբեր համակարգի բոլոր տարբերակների համար հասանելի չլինեն:

Google, Google Play և Google Maps-ը հանդիսանում են Google ՍՊԸ-ի ապրանքանիշերը: