Ցանկացածի համար: Խելացի,ճկուն, արտահայտիչ: Դիմավորեք մեր ամբողջովին էլեկտրական կոմպակտ քաղաքային ամենագնացը՝ հասանելի Ձեր ցանկացած տարբերակի համար: Կատարեք Ձեր պատվերն առցանց:

* Ձեր պատվերը կամփոփվի Ձեր մանրածախ վաճառողի հետ՝ համաձայն նրա պայմանների և ընդհանուր դրույթների:

* Ձեր պատվերը կամփոփվի Ձեր մանրածախ վաճառողի հետ՝ համաձայն նրա պայմանների և ընդհանուր դրույթների:

Volvo XC40 Recharge ամբողջովին էլեկտրական մեքենայի առջևի դիզայնը լիցքավորիչով և լիցքավորման կայանով:
Volvo XC40 Recharge-ի անիվի նոր աերոդինամիկ դիզայն։

Մաքուր էլեկտրական փորձառություն։ Բացահայտեք մեր ամբողջությամբ էլեկտրական կոմպակտ ամենագնացը:

Մինչև

573

կմ

Էլեկտրական վազք

7.3

վ

Արագացում (0-100 կմ/ժ)

252

ձիաուժ

Հզորություն

28

րոպե

Արագ լիցքավորում՝ 10-80%

Ավելի քիչ լիցքավորման ժամանակ, ավելի շատ հեռավորություն

Մեր հաջորդ սերնդի շարժաբեր համակարգերը մեծացնում են Ձեր XC40 Recharge-ի հզորությունը՝ ապահովելով Ձեզ ավելի երկար շառավղով և արագ DC լիցքավորմամբ:

Անզիջում

XC40 Recharge-ը Ձեզ չի ստիպում ընտրություն կատարել հզորության և պատասխանատու վարելու միջև: Վայելեք մեկ ոտնակով շարժման հարմարավետությունը և զրոյական արտանետումներով սահուն արագացումը:

Հետևի անիվի շարժունություն

XC40 Recharge-ը հասանելի է մեկ կամ զույգ շարժաբեր համակարգով։ Հետևի անիվի վարմամբ մեկ էլեկտրաշարժիչը բարձրացնում է մեքենայի ուժն ու շարժունությունը՝ դարձնելով Ձեր երթևեկությունն էլ ավելի հաճելի:

Ցուցանիշները նախնական են և ստացվել են Volvo Cars-ի կողմից EX90 մոդելի համար կատարված գնահատումների և եզրակացությունների արդյունքում, ուստի այդ տվյալները երաշխավորված չեն: Վազքի և էներգիայի սպառման իրական պայմաններում ստացված տվյալները կարող են տարբերվել՝ վարման ոճից և այլ արտաքին գործոններից կախված: Լիցքավորման տևողությունը տարբերվում է և կախված է բազմաթիվ գործոններից, օրինակ՝ արտաքին ջերմաստիճանից, մարտկոցի ընթացիկ ջերմաստիճանից, լիցքավորման սարքից, մարտկոցի և ավտոմեքենայի վիճակից: Սպասվում է տրանսպորտային միջոցի սերտիֆիկացում:

Բացահայտեք ներքին ներդաշնակությունը: Ամբողջովին էլեկտրական XC40 Recharge-ի յուրաքանչյուր դետալ առանձնանում է ժամանակակից դիզայնով և ավելի կայուն նյութերով։

Դուք պահանջել եք, մենք կյանքի ենք կոչել։ Բացահայտեք խելացի տարրերը և առաջադեմ տեխնոլոգիաները, ինչն անհրաժեշտ է կյանքում։

Ներկառուցված Google
Օդի զտիչ
Harman Kardon աուդիո համակարգ
360° տեսախցիկ
Խաչաձև երթևեկության ժամանակ զգուշացման համակարգ
Volvo Cars App հավելված

Ի՞նչ եք ցանկանում իմանալ ամբողջովին էլեկտրական XC40 Recharge մասին։

Մարտկոցի լիցքավորում և ամբողջովին էլեկտրական վազքի միջակայք
Որքա՞ն կարող եմ երթևեկել նախքան Volvo XC40 Recharge ամբողջովին էլեկտրական ավտոմեքենայի մարտկոցի կրկին լիցքավորելը:

Volvo Cars-ի հաշվարկներով, լիովին լիցքավորված մարտկոցը կարող է ապահովել մինչև 500 կմ (երկու շարժիչով) կամ 460-515 կմ (մեկ շարժիչով) նախագծված ամբողջովին էլեկտրական վազք խառը վարման դեպքում*։ Այս նախնական թվերը դեռ հավաստագրման փուլում են և կթարմացվեն, երբ հասանելի լինեն հավաստագրված միջակայքի տվյալները:

Իրական միջակայքի վրա ազդում են Ձեր վարելու ոճը և արտաքին գործոնները, ինչպիսիք են դրսի ջերմաստիճանը, եղանակը, քամին, տեղագրությունը և ճանապարհները: Տիրույթի վրա ազդում է նաև այն, թե որքան էլեկտրաէներգիա եք օգտագործում մեքենայի գործառույթների համար, ինչպիսիք են ջեռուցումն ու հովացումը: Միջակայքը երկարացնելու եղանակներից մեկը լիցքավորման ընթացքում Ձեր ավտոմեքենայի նախապես հովացման կամ տաքացման գործառույթների կիրառումն է, որպեսզի երթևեկությունը սկսելիս սրահում արդեն լինի հարմարավետ ջերմաստիճան:** Ցուցանիշները նախնական են և ստացվել են Volvo Cars-ի կողմից կատարված գնահատումների և եզրակացությունների արդյունքում, ուստի այդ արդյունքները երաշխավորված չեն: Վազքի և էներգիայի սպառման իրական պայմաններում ստացված տվյալները, վարման ոճից և այլ արտաքին գործոններից կախված, կարող են տարբերվել: Սպասվում է տրանսպորտային միջոցի սերտիֆիկացում:

Լիցքավորման ի՞նչ տևողություն կարող եմ ակնկալել տանը վերալիցքավորելիս:

Լիցքավորման ժամանակահատվածը կախված է Ձեր օգտագործած լիցքավորման սարքավորումներից և Ձեր տան էլեկտրական սարքից: Կենցաղային միակցիչով տան լիցքավորման ստանդարտ մալուխը հիմնականում օժանդակ մալուխ է: Դատարկ մարտկոցն այս մալուխով 100% լիցքավորելը տևում է մոտավորապես 8-76 ժամ՝ կախված շուկայից:

Տանը կանոնավոր և զգալիորեն ավելի կարճ լիցքավորման տևողության համար մենք խորհուրդ ենք տալիս եռաֆազ 11 կՎտ հզորությամբ պատին ամրացվող լիցքավորման կայան: Այս սարքը կարող է Ձեզ տրամադրել մոտավորապես 7-8 ժամ լիցքավորման տևողություն (0-100%), կամ մոտ 50–60 կմ յուրաքանչյուր մեկ ժամվա դիմաց։

Խնդրում ենք նաև նկատի ունենալ, որ լիցքավորման տևողությունը կարող է տարբերվել և կախված է բազմաթիվ գործոններից, օրինակ՝ արտաքին ջերմաստիճանից, մարտկոցի ընթացիկ ջերմաստիճանից, լիցքավորման սարքից, մարտկոցի և ավտոմեքենայի վիճակից:

Ի՞նչ սարքավորումների կարիք ունեմ իմ ամբողջովին էլեկտրական XC40 Recharge-ը տանը հեշտությամբ և անվտանգ լիցքավորելու համար:

Ստանդարտ տեղադրված տնային լիցքավորման մալուխը հիմնականում նախատեսված է որպես օժանդակ մալուխ կենցաղային ծրագրերի համար: Տանը զգալիորեն ավելի արագ և հարմարավետ լիցքավորելու համար խորհուրդ ենք տալիս տեղադրել եռաֆազ 11 կՎտ հզորությամբ պատին ամրացվող կայան:

Որքա՞ն արժե ամբողջովին էլեկտրական Volvo XC40 Recharge ավտոմեքենայի մարտկոցի լիցքավորումը:

Էլեկտրաէներգիայի արժեքը կախված է տեղական պայմաններից, սակայն այդ արժեքը կարող է լինել ավելի ցածր՝ բենզինի կամ դիզելային վառելիքի համեմատ: Վառելիքի ավելի ցածր արժեքը էլեկտրական ավտոմեքենաներ վարելու բազմաթիվ պատճառներից մեկն է: Արժեքն էլ ավելի նվազեցնելու համար Ձեր ամբողջովին էլեկտրական Volvo XC40 Recharge-ի լիցքավորումը կարող եք պլանավորել այն ժամերին, երբ էլեկտրաէներգիայի սակագները ավելի ցածր են, օրինակ՝ գիշերային ժամերին:

Կարո՞ղ եմ օգտագործել ամբողջովին էլեկտրական Volvo XC40 Recharge-ը երկար հեռավորություն անցնելու համար:

Ամբողջովին էլեկտրական կոմպակտ ամենագնացը մարտկոցի բարձր հզորության շնորհիվ շատ հարմար է երկար հեռավորություն անցնելու համար։ Եթե ճանապարհորդության ընթացքում Ձեզ անհրաժեշտ է լիցքավորել մարտկոցը, կարող եք դա անել AC լիցքավորման կայանում կամ DC արագ լիցքավորման կայանում: 200 կՎտ հզորությամբ DC արագ լիցքավորման կայանում հնարավոր է լիցքավորել մարտկոցը 10-80% մոտավորապես 27 րոպեում (կամ մոտ 80-100 կմ տիրույթի համար՝ 10 րոպեում), ինչը բավական է ճամփորդության ընթացքում հանգստանալու կամ ուտելու համար:*

* Լիցքավորման տևողությունը նախնական է և ստացվել է Volvo Cars-ի կողմից կատարված գնահատումների և եզրակացությունների արդյունքում, ուստի այդ արդյունքները երաշխավորված չեն: Խնդրում ենք նաև նկատի ունենալ, որ լիցքավորման տևողությունը կարող է տարբերվել և կախված է բազմաթիվ գործոններից, օրինակ՝ արտաքին ջերմաստիճանից, մարտկոցի ընթացիկ ջերմաստիճանից, լիցքավորման սարքից, մարտկոցի և ավտոմեքենայի վիճակից: Սպասվում է տրանսպորտային միջոցի սերտիֆիկացում:

Ո՞րն է իմ ամբողջովին էլեկտրական Volvo XC40 Recharge լիցքավորման ամենաարագ եղանակը երկարատև երթևեկության համար:

Լիցքավորման ամենաարագ եղանակը ճանապարհին գտնվող հաստատուն հոսանքով արագ լիցքավորման կայանն է: Հնարավորինս արագ լիցքավորում ապահովելու համար խորհուրդ ենք տալիս սահմանափակել ավտոմեքենայի լիցքավորման մակարդակը 80%-ով: Դա օգնում է նվազեցնել լիցքավորման տևողությունը, քանի որ վերջին 20%-ի լիցքավորումը տևում է ավելի երկար: Այսպես, մարտկոցի լիցքավորումը 10- 80% 200 կՎտ հաստատուն հոսանքով արագ լիցքավորիչով կարող է տևել ընդամենը 27 րոպե:

* Նպատակակետին կամ լիցքավորման հաջորդ կայան հասնելու համար, կարող եք լիցքավորել մարտկոցը մինչև 100%՝ կատարելով համապատասխան կարգավորումները ավտոմեքենայի կենտրոնական էկրանին:

* Լիցքավորման տևողությունը նախնական է և ստացվել է Volvo Cars-ի կողմից կատարված գնահատումների և եզրակացությունների արդյունքում, ուստի այդ արդյունքները երաշխավորված չեն: Խնդրում ենք նաև նկատի ունենալ, որ լիցքավորման տևողությունը կարող է տարբերվել և կախված է բազմաթիվ գործոններից, օրինակ՝ արտաքին ջերմաստիճանից, մարտկոցի ընթացիկ ջերմաստիճանից, լիցքավորման սարքից, մարտկոցի և ավտոմեքենայի վիճակից: Սպասվում է տրանսպորտային միջոցի սերտիֆիկացում:

Ինչպե՞ս է ավտոմեքենան օգնում ինձ գտնել մոտակա լիցքավորման կայանը:

Այն երկրներում, որտեղ Google Maps-ը ներառում է լիցքավորման կայաններ կարող եք հանրային լիցքավորման կայանները գտնել քարտեզի վրա կամ սմարթֆոնի հավելվածի միջոցով: Այստեղից կարող եք նաև ընտրել նախընտրելի լիցքավորման կայաններ և ստանալ ուղեցույց:

Հնարավո՞ր է մարտկոցը փոխել:

Եթե մարտկոցը կամ մարտկոցի մոդուլը պետք է փոխել, դա կարելի է անել այնպես, ինչպես ավտոմեքենայի ցանկացած այլ տեխնիկական մաս:

Ինչպե՞ս է մարտկոցը բախման ժամանակ ազդում անվտանգության վրա:

Մարտկոցը նշանակում է, որ կա 500 կգ հավելյալ քաշ, որը պետք է հաշվի առնվի բախման դեպքում:Բախումից հետո վնասակար արտահոսքից խուսափելու համար մարտկոցը ունի առանձին պաշտպանության կարիք: Օգտագործելով անվտանգության մի շարք նորարարական լուծումներ՝ Volvo Cars-ի անվտանգության ինժեներները XC40 Recharge-ը նախագծել են այս բոլոր մարտահրավերներին դիմակայելու համար:

Հաղորդակցում և տեղեկատվական ժամանց
Google-ի ո՞ր հավելվածներն ու ծառայություններն են ներկառուցված ամբողջովին էլեկտրական XC40 Recharge-ում:

Ամբողջովին էլեկտրական XC40 Recharge-ում ներկառուցված են Google Maps, Google Assistant և Google Play հավելվածները:

Volvo XC40 Recharge-ը Apple CarPlay ունի՞:

Այո, Apple CarPlay-ը ստանդարտ է ամբողջովին էլեկտրական XC40 Recharge-ում:*

* Apple CarPlay-ը հասանելի է սկսած 5-րդ սերնդի iPhone-ի համար։ Apple CarPlay-ը և iPhone-ը հանդիսանում են Apple Inc-ի ապրանքանիշերը:

Արդյո՞ք Թվային ծառայությունները տրամադրվում են բաժանորդագրության հիման վրա:

Այո, ծառայությունների մինչև չորս տարվա հասանելիությունը ներառված է: Դրանից հետո, եթե ցանկանում եք շարունակել բոլոր ներառված ծառայությունների օգտագործումը, կարող եք ձեռք բերել բաժանորդագրության երկարաձգում: Խնդրում ենք նկատի ունենալ, որ թվային ծառայությունները հասանելի են XC40 մեղմ հիբրիդների և ամբողջովին էլեկտրական XC40 Recharge-ի համար:

Ե՞րբ է սկսվում Թվային ծառայությունների բաժանորդագրությունը և որքա՞ն է այն տևում:

Բաժանորդագրությունը տևում է մինչև չորս տարի: Եթե ավտոմեքենան նոր է, բաժանորդագրության ժամկետը սկսվում է ավտոմեքենայի առաքման օրվանից: Բաժանորդագրությունը կապակցված է ավտոմեքենային, ուստի ավտոմեքենայի վաճառքի դեպքում բաժանորդագրության մնացած ժամանակը փոխանցվում է հաջորդ սեփականատիրոջը / օգտատիրոջը: Խնդրում ենք նկատի ունենալ, որ թվային ծառայությունները հասանելի են XC40 մեղմ հիբրիդների և ամբողջովին էլեկտրական XC40 Recharge-ի համար:

Արդյո՞ք Թվային ծառայությունների փաթեթի աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր տվյալները ներառված են:

Ոչ, Դուք ստիպված կլինեք կապակցվել Ձեր անձնական սարքի միջոցով՝ Bluetooth-ի օգնությամբ, և օգտագործել Ձեր անձնական տվյալների պլանը այդ ծառայություններից օգտվելու համար:

Բեռների և քարշակի հզորություն
Որքա՞ն է ամբողջովին էլեկտրական XC40 Recharge-ի բեռնունակությունը:

Խելացի մարտկոցի դիզայնը նշանակում է, որ բոլոր ուղևորներն ունեն այնքան տարածք, որքան սովորական XC40-ում: Սա նաև տալիս է անզիջում բազմակողմանիություն և պահեստավորման խելացի լուծումներ:Հետևի բեռնախցիկի տարողությունը 419 լիտր է՝ ներառյալ բեռնախցիկի տակ գտնվող հատվածը: Մարտկոցը զբաղեցնում է բեռնման հատակի տակ գտնվող տարածքը, բայց դա մեծապես փոխհատուցվում է կափարիչի տակ գտնվող առջևի բեռնախցիկով, որն առաջարկում է տեղ լիցքավորման մալուխների և այլ իրերի համար, որոնց կարիքը Դուք այդքան էլ հաճախ չունեք, բայց ցանկանում եք, որ դրանք հեշտ հասանելի լինեն Ձեզ, եթե բեռնախցիկը լի է։

Որքա՞ն կարող եմ քարշակել ամբողջովին էլեկտրական Volvo XC40 Recharge ավտոմեքենայով։

Մենք կարծում ենք, որ Դուք պետք է կարողանաք վարել ամբողջովին էլեկտրական ավտոմեքենա՝ առանց զոհելու ամենօրյա բազմակողմանիությունը:Ահա թե ինչու ամբողջովին էլեկտրական XC40 Recharge Twin կարող է քարշակել մինչև 1800 կգ:

Տեխնիկական սպասարկում, երաշխիք
Ի՞նչ երաշխիք ունի Volvo Cars-ը մարտկոցի համար:

Volvo Cars-ի մարտկոցի երաշխիքը 8 տարի է կամ 160,000 կմ, որն առաջինը տեղի ունենա, պայմանով, որ ավտոմեքենան և մարտկոցը պահպանվեն և օգտագործվեն Volvo Cars-ի խորհուրդներին համապատասխան:

Որքա՞ն սպասարկում և տեխսպասարկում է անհրաժեշտ ամբողջովին էլեկտրական XC40 Recharge-ի համար:

Էլեկտրաշարժիչները չունեն տեխնիկական սպասարկման կարիք։ Համեմատած այրման շարժիչով ավտոմեքենայի հետ, ամբողջովին էլեկտրական XC40 Recharge-ը շատ ավելի քիչ սպասարկման կարիք ունի, ինչը կարող է հանգեցնել շահագործման ավելի ցածր ծախսերի:

XC40 Recharge-ի կայունությունը
Ամբողջովին էլեկտրական XC40 Recharge-ի կյանքի ցիկլի ածխածնի հետքը ավելի քի՞չ է, քան ներքին այրման XC40 շարժիչինը:

Ամբողջ կյանքի ցիկլի ընթացքում ամբողջովին էլեկտրական XC40 Recharge-ի ածխածնի հետքը ավելի ցածր կլինի համեմատած XC40 վերալիցքավորվող հիբրիդային մեքենաների և XC40 մեղմ հիբրիդային մեքենաների հետ: Մեքենաների տեսակների կոնկրետ տարբերությունները կախված են բազմաթիվ պարամետրերից, օրինակ՝ լիցքավորման ժամանակից էլեկտրաէներգիայի խառնուրդից, մեքենայի շահագործման տևողությունից և վարման ոճից:

Մենք հավատարիմ ենք լիարժեք թափանցիկությանը, երբ խոսքը վերաբերում է մեր էլեկտրական մեքենաների ածխածնի ազդեցությանը, և ամբողջովին էլեկտրական XC40 Recharge-ի կյանքի ցիկլի գնահատումը (LCA) կարելի է տեսնել [այստեղ] (https://www.volvocars.com/images/v/-/media/applications/pdpspecificationpage/my24/xc40-electric/pdp/volvo-cars-LCA-report-xc40.pdf)։

Ինչպե՞ս կարող եմ համոզվել, որ ավտոմեքենայի մարտկոցն արտադրվել է էկոլոգիապես մաքուր և սոցիալապես պատասխանատու եղանակով:

Volvo Cars-ը հավատարիմ է լիարժեք հետագծելիությանը, ինչն օգնում է համոզվել, որ մեր հաճախորդները կարող են վարել էլեկտրական Volvo ավտոմեքենաներ՝ իմանալով, որ մարտկոցների հումքը ստացվել է ամենայն պատասխանատվությամբ: Բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառումը թույլ է տալիս զգալիորեն բարելավել կոբալտի մատակարարման շղթայի հետագծելիությունը: Բլոկչեյնը, հանքավայրերում իրականացվող ստուգումների, GPS հետագծման, մուտքի և ելքի սկանավորման, վստահելի լոգիստիկ մատակարարների, դեմքի ճանաչման, ինքնության ստուգումների և ժամանակի հետագծման հետ մեկ տեղ ապահովում է նյութերի հետագծելիությունը հանքավայրից մինչև ավտոգործարան։

Volvo Cars-ը սերտորեն համագործակցում է մեր մատակարարների հետ՝ բարձրացնելու մեր արտադրանքի և ծառայությունների կայունությունը: Մենք ձգտում ենք ապահովել հանքանյութերի և մետաղների մատակարարների պատասխանատու ընտրությունը և ամբողջությամբ համապատասխանում ենք կոնֆլիկտային և բարձր ռիսկայնությամբ տարածքներից հանքանյութերի մատակարարման շղթաների պատասխանատու ընտրության վերաբերյալ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) ուղեցույցին:

Այս առումով մենք պահանջում ենք, որ մեր մարտկոցների մատակարարները աջակցեն մեր հանձնառությանը` մեր կոբալտի մատակարարման շղթայի լիակատար թափանցիկությունն ապահովելու և լիարժեք հետագծելիության ուղղությամբ աշխատելու հարցում:

Մատակարարներին գնահատելիս և ընտրելիս մեզ համար ամենակարևոր գործոնն է հանդիսանում կայունության ցուցանիշը: Մենք վերահսկում ենք գործող մատակարարների գործունեությունը և ապահովում երրորդ կողմի՝ աուդիտների անցկացումը: Մենք մեր մարտկոցների մատակարարներից պահանջում ենք արտադրության ընթացքում նվազեցնել կարբոնային արտանետումները՝ ներառյալ վերականգնվող էներգիայի օգտագործումը: Մեր բոլոր մատակարարները պետք է ընդունեն Volvo Cars-ի վարվելակերպի կանոնագիրքը բիզնես գործընկերների համար, որը ներառում է մարդու իրավունքների և աշխատանքային օրենսգրքի պահպանումը:

Ամբողջովին էլեկտրական կյանք

Բացահայտեք Volvo Recharge վարելու առավելությունները և իմացեք ավելին էլեկտրական շարժունակության մասին:

Ձեր Volvo ավտոմեքենայի լիցքավորումը

Ի՞նչ հաճախականությամբ է անհրաժեշտ լիցքավորել ամբողջովին էլեկտրական ավտոմեքեն և որքա՞ն է դա տևում։

Էլեկտրական ատոմեքենաներ

Ցանկանո՞ւմ եք իմանալ ավելին ամբողջովին էլեկտրական ավտոմեքենաների և մեր առաջարկի մասին:

Հնարավոր է, որ նկարագրված գործառույթները ստանդարտ կամ սարքավորման բոլոր մակարդակների / շարժաբեր համակարգի բոլոր տարբերակների համար հասանելի չլինեն:

Google, Google Play և Google Maps-ը հանդիսանում են Google ՍՊԸ-ի ապրանքանիշերը: