Վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաներ

Էլեկտրական ավտոմեքենաներ՝ պահեստային պլանով:

Միացեք անզիջում կատարմանը:

Volvo վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաներն առաջարկում են ավելի կատարելագործված շարժիչ՝ առանց փոխզիջումների: Մենք համատեղել ենք ուժեղացված էլեկտրական շարժիչը ամենօրյա քաղաքային երթևեկության համար, բարձր արդյունավետության այրման շարժիչի հետ ավելի երկար ճանապարհորդությունների և լրացուցիչ հզորության համար, երբ դրա կարիքը կա:

Երկար էլեկտրական վազք

Մենք ցանկանում ենք ստեղծել վստահ և անխափան անցում դեպի էլեկտրական ապագա: Մենք նախագծել ենք մեր լիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաները՝ ապահովելու բավարար էլեկտրական վազք Ձեր ամենօրյա երթևեկության և քաղաքային երթևեկության համար:

Հզորության կառավարում

Մեր հաջորդ սերնդի ուժային ագրեգատները ապահովում են հզոր, արձագանքող կառավարում՝ սահուն, անաղմուկ արագացմամբ։ Բարձր արդյունավետությամբ բենզինային շարժչի ավելացված հզորությունը Ձեզ տալիս է արագ, ուժեղ արագացում, երբ ունեք դրա կարիքը:

Ավտոմեքենայի իրական կառավարում մեկ ոտնակով

Մեկ ոտնակով սահուն անցում կատարեք արագացման ու արգելակման միջև։ Սա Ձեզ թույլ է տալիս արագացնել ավտոմեքենան կամ արգելակել՝ պարզապես սեղմելով արագացման ոտնակը կամ հանելով ոտքը դրա վրայից։ Ձեր ավտոմեքենան արգելակումից առաջացած կինետիկ էներգիան կվերածի մարտկոցի էներգիայի:

Հինգ ռեժիմ Ձեր վարման համար։

Փոխե՛ք վարելու ռեժիմները կոճակի մեկ սեղմումով։ Էլեկտրական շարժիչը և բենզինային շարժիչը նախագծված են կատարյալ ներդաշնակությամբ միասին աշխատելու համար՝ ապահովելով անխափան հիբրիդային աշխատանք:

Մաքուր

Էլեկտրականացրեք Ձեր ամենօրյա երթևեկությունը՝ վարելով մաքուր ռեժիմով: Դուք կվարեք ավելի հարթ ու անաղմուկ՝ զրոյական արտանետումներով:

Հիբրիդային

Միացրեք հիբրիդային ռեժիմը, և Ձեր ավտոմեքենան կօգտագործի ինչպես էլեկտրական, այնպես էլ ներքին այրման շարժիչը: Ստացեք բարձր արդյունավետություն, էլեկտրական տիրույթ, վառելիքի արդյունավետություն և հարմարավետություն առանց վարանելու:

Հզորություն

Սպորտային վարման համար անցեք Power ռեժիմին՝ արագացման ավելի արագ արձագանքով: Էլեկտրական շարժիչը և բենզինային շարժիչը համատեղ աշխատում են առավելագույն արդյունավետության և վարման կայունության համար:

Լիաքարշ (AWD)

Սայթաքուն պայմաններում վարելիս կամ բարձր ծանրաբեռնվածություն քաշելիս միացրեք AWD ռեժիմը լրացուցիչ ձգողականություն և կայունություն ձեռք բերելու համար: Մենք մշակել ենք ավելի հզոր հետևի էլեկտրական շարժիչ և կատարելագործել ենք AWD-ի ֆունկցիաները, որոնք նախատեսված են ճանապարհին Ձեզ ավելի շատ վստահություն հաղորդելու համար:

Արտաճանապարհային ռեժիմ (Off Road)

Միացրե՛ք Off Road ռեժիմը 40կմ/ժ արագությունից ցածր ու դժվար ճանապարհային պայմաններում։ Սա օգնում է Ձեզ պահպանել վերահսկողություն՝ օպտիմիզացնելով արագացումը, ղեկի կառավարումը և փոխանցումը կողպված AWD-ի և վայրէջքների ժամանակ գործարկման համակարգի միջոցով: Սա կիրառելի է միայն XC մոդելների համար։

Պատրաստ է, երբ պատրաստ եք Դուք

Պլանավորեք Ձեր վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենայի լիցքավորումը գիշերը, որպեսզի այն պատրաստ լինի առավոտյան: Մեր հաջորդ սերնդի մարտկոցները կարող են 100%-ով համալրել իրենց էներգիան ընդամենը երեք ժամում մեր նոր 6,4 կՎտ հզորությամբ երկֆազ լիցքավորիչով*։

Նախապես սահմանված հարմարավետություն

Մարտկոցի լիցքավորման ընթացքում ընտրեք սրահի կլիման, և Ձեր ավտոմեքենան կհարմարվի այդ ջերմաստիճանին, երբ պատրաստ լինեք մեկնելուն: Լիցքավորման ընթացքում նախնական կլիմայականացումը բարելավում է նաև մարտկոցի աշխատանքը ճանապարհին:

Լիցքավորե՛ք ճանապարհին

Բարձրացրեք Ձեր մարտկոցի տիրույթը և վառելիքի խնայողությունը, երբ վարում եք վերականգնողական արգելակման միջոցով: Մենք նախագծել ենք մեր էլեկտրական շարժիչներն ու էներգախիտ մարտկոցները, որպեսզի կարողանաք լրացուցիչ լիցքավորում ստանալ այն էներգիայից, որը ստեղծվում և պահվում է արգելակման ժամանակ:

Ավելի խելացի լիցքավորում։ Լիցքավորելով ամեն օրը։

Volvo X60 լիցքավորվող հիբրիդային մեքենայի դիմացի կողային պրոֆիլը, որը միացված է լիցքավորիչին դատարկ, ներքին տարածքում։

Մենք ցանկանում ենք, որ հիբրիդային ավտոմեքենան սահուն կերպով ինտեգրվի Ձեր առօրյա կյանքում, այդ իսկ պատճառով մենք զարգացրել ենք մարտկոցի գործառույթների մեր շարքը լիցքավորումն ավելի պարզ, արագ և հեշտ դարձնելու համար: 

Նախատեսված է առավելագույն արդյունավետության համար:

Նվազեցրեք արտանետումները

Վարեք ավելի զգույշ երկար տիրույթի համակցված էլեկտրական մարտկոցի և վառելիք խնայող բենզինային շարժիչի շնորհիվ, որն ապահովում է CO₂-ի նվազեցված արտանետումներ՝ համեմատած բենզինով աշխատող համարժեք ավտոմեքենաների:

Օպտիմալացրեք Ձեր առաջիկա ճանապարհորդությունը

Սահմանե՛ք Ձեր նպատակակետը նավիգացիոն համակարգում հիբրիդային ռեժիմով ավելի երկար ուղևորությունների համար, և ավտոմեքենան կօգտագործի և՛ էլեկտրական շարժիչը, և՛ բենզինային շարժիչը Ձեր ընտրած երթուղու համար ամենաարդյունավետ եղանակը:

Ծախսաարդյունավետ լիցքավորում

Միացրեք և պլանավորեք գիշերային լիցքավորում տանը Volvo Cars հավելվածի միջոցով, որպեսզի օգտվեք էներգիայի ցածր սակագներից և օգնեք նվազեցնել Ձեր գործառնական ծախսերը:

Volvo EX90 ամբողջությամբ էլեկտրական մեքենայի հետևի տեսք՝ լողափում, կողքին տղամարդ է, որը շան ու երկու երեխաների հետ վազում է դեպի օվկիանոսը։

Միացե՛ք ավտոմեքենա վարելու ապագային

Ամբողջովին ազատվեք հանածո վառելիքից ավելի բարձր, լիովին էլեկտրական շարժչի բացահայտմամբ։ Բացահայտեք Volvo-ի լիովին էլեկտրական ավտոմեքենաների առավելությունները:

Հետիոտնային անցումի մոտ կանգնած հետիոտն, որին տեսնում է Volvo մեքենաների զգայական տեխնոլոգիան․ տեսք վերևից։

Նախագծված՝ հանուն անվտանգության

Volvo-ի ավտոմեքենաները հագեցած են անվտանգության ոլորտում առաջատար նորամուծություններով, ինչը թույլ է տալիս Ձեզ ավելի հանգիստ վայելել ճանապարը։ Բացահայտեք մեր մշակած տեխնոլոգիան, որը կօգնի Ձեզ և ձեր մտերիմներին լինել անվտանգ և պաշտպանել ճանապարհից օգտվող այլ մարդկանց։

Սմարթֆոնի էկրանը մոտիկից ցույց է տալիս Volvo-ի վարորդին իր մեքենայի լիցքավորման կարգավիճակը Volvo Cars հավելվածում:

Հեշտացրեք Ձեր ճանապարհորդությունը

Օգտվեք Ձեր ավտոմեքենայի ողջ ներուժից ինտուիտիվ էկրաններով, որն օգնում է Ձեզ գտնել հանրային լիցքավորման կայաններ, պլանավորել լիցքավորումը, նախապես կարգավորել սրահի կլիման և այլն: Իմացեք, թե ինչպես է Volvo Cars հավելվածը պարզեցնում կյանքը ճանապարհին։

Ի՞նչ կցանկանայիք իմանալ Volvo վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաների մասին։

Արդյո՞ք հիբրիդային ավտոմեքենաներն ունեն ավելի բարձր քարշակման հզորություն:

Volvo վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաներն առաջարկում են քաարշակման ավելի բարձր հզորություն՝ հատկապես արդյունավետ AWD-ի շնորհիվ: Քարշակման առավելագույն հզորությունը կախված է Ձեր Volvo ավտոմեքենայի մակնիշից ու մոդելից։

Արդյո՞ք հիբրիդային ավտոմեքենաներին անհրաժեշտ է լիցքավորում։

Այո, բոլոր հիբրիդային ավտոմեքենաները պետք է լիցքավորվեն, բայց միայն լիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաները կարող են լիցքավորվել տան կամ ճանապարհի էլեկտրական լիցքավորման կայաններում: Մեղմ հիբրիդների և ամբողջական հիբրիդների մարտկոցները հիմնված են վերականգնողական արգելակման միջոցով ներքին լիցքավորման վրա: Իմանալ ավելին լիցքավորման մասին։

Արդյո՞ք հիբրիդային ավտոմեքենաները հարմար են մեծ հեռավորություններ անցնելու համար։

Volvo լիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաները նախագծված են մեծ հեռավորություններ անցնելու, ու Ձեզ անհրաժեշտ չի լինի անհանգստանալ մարտկոցի մասին։ Այրման շարժիչի և էլեկտրական շարժիչի կրկնակի հզորությունը ապահովում է արդյունավետության և կատարողականության բարձրացում մեծ հեռավորությունների վրա:

Արդյո՞ք բոլոր հիբրիդային ավտոմեքենաներն ավտոմատ են։

Վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաների ամբողջ տեսականին ունի ավտոմատ փոխանցման տուփ:

Ո՞րն է տարբերությունը մեղմ հիբրիդային, լիարժեք հիբրիդային և վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաների միջև։

Մեղմ հիբրիդային ավտոմեքենաներն ունեն համակցված մեկնարկային շարժիչ և էլեկտրական գեներատոր, որը սահուն կերպով աջակցում է այրման շարժիչին վառելիքն ավելի արդյունավետ օգտագործելու հարցում, բայց դրանք չեն կարող աշխատել միայն էլեկտրականությամբ: Դրանք օգտագործում են համակցված մեկնարկիչ ու գեներատոր՝ վազքը սահուն սկսելու և ավտոմեքենայով սահուն արգելակելու կամ այն դանդաղեցնելու համար՝ միաժամանակ վերականգնելով արգելակային էներգիան, որը պահվելու է փոքր 48 վոլտանոց մարտկոցում: Ամբողջական հիբրիդային ավտոմեքենաները ռեգեներատիվ արգելակման միջոցով արտադրում են մարտկոցի էներգիա, սակայն դրանք ունեն ավելի հզոր մարտկոց: Այնպես որ դրանք կարճ հեռավորությունները կարող են անցնել ամբողջովին էլեկտրական էներգիայով կամ բենզինային շարժչի հետ միասին։ Մեր վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաները նախագծված են զգալիորեն ավելի մեծ՝ 400 վոլտ մարտկոցով և ավելի լավ կատարողականությամբ, և դրանց ավելացված է վարելու տարբեր ռեժիմների ընտրանք։ Սա նշանակում է, որ ամբողջությամբ էլեկտրական տիրույթը ավելի մեծ է, և շատ վարորդներ կարող են իրենց ավտոմեքենան օգտագործել միայն էլեկտրական շարժիչով: Լիցքավորվող հիբրիդային ավտոմեքենայի մարտկոցը հիմնականում լիցքավորվում է պատին ամրակապվող լիցքավորիչով կամ հանրային լիցքավորման կայանում։ Այն կարելի է նաև լիցքավորել վարելու ընթաքցքում՝ արգելակման ժամանակ էներգիայի վերականգնմամբ։