Առանց Ձեզ ոչինչ: Միջին չափսի քաղաքային ամենագնաց, ինչը յուրաքանչյուր օր ապահովում է բարձր և նոր մակարդակի արտադրողականություն:

Լիցքավորման կայանին միացված և լիցքավորվող Volvo XC60 Recharge:
Volvo XC60 Recharge-ի անիվի նոր աերոդինամիկ դիզայն։
Լիցքավորման կայանին միացված և լիցքավորվող Volvo XC60 Recharge:
Volvo XC60 Recharge-ի անիվի նոր աերոդինամիկ դիզայն։
Volvo XC60 Recharge-ի սրահի առջևի հատված՝ վարորդի բաց դռնով:
Volvo XC60 Recharge ավտոմեքենայի սրահում տեղադրված փոխանցատուփի բռնակ, որը պատրաստված է Orrefors ընկերության շվեդական մաքուր բյուրեղապակուց:
Volvo XC60 Recharge-ի առջևի արտաքին տեսքը՝ խորհրդանշական առջևի ճաղավանդակով և լուսարձակների դիզայնով:
Volvo XC60 Recharge. առջևի մասի արտաքին տեսք:
Volvo XC60 Recharge-ի  հետևի արտաքին լուսարձակներից մեկը:
Volvo XC60 Recharge-ի բեռնախցիկի բաց դռնակ և հեծանվի ամրակապ՝ կցված ավտոմեքենայի հետևի հատվածին՝ դեպի ներքև ծալած քարշակման հարմարանքի միջոցով:
Լիցքավորման կայանից լիցքավորվող արծաթագույն Volvo XC60 Recharge. տեսք կողքից:

Վերափոխեք Ձեր փորձառությունը։ Մեկ քայլ ավելի մոտ առավել պատասխանատու մեքենավարմանը:

78

կմ

Էլեկտրական վազք

455

ձիաուժ

Հզորություն

22

գ/կմ

CO2-ի արտանետումներ

1

լ/100կմ

Վառելիքի սպառում

Անզիջում

Հաղորդեք էլեկտրական ուժ Ձեր ամենօրյա մեքենավարմանը և վայելեք վերալիցքավորվող հիբրիդային մոդելը, որը միտված է վաղվա օրվան՝ չզիջելով արդեն իսկ ձեռք բերվածը։

Լիցքավորեք ավելի խելացի, լիցքավորեք ավելի արագ

Մեր նոր 6,4 կՎտ հզորությամբ 2-փուլանոց ներկառուցված լիցքավորիչի շնորհիվ՝ Ձեր XC60 Recharge-ը կվերականգնի իր էներգիան ավելի արագ՝ երեք ժամում լիցքավորելով 0-100%, ինչը Ձեզ կտրամադրի ավելի շատ մղոններ մաքուր էլեկտրական մեքենավարման ժամանակ:*

Ճկունություն շարժման մեջ

Մեկ ոտնակով կառավարմամբ և լիաքարշ ռեժիմով համալրված XC60 Recharge-ն ունի ճկուն արտադրողականություն՝ միաժամանակ ապահովելով անկաշկանդ կառավարում և սահուն մեքենավարում:

Ամբողջովին էլեկտրական վազքը, CO2-ի արտանետումների ծավալը և վառելիքի սպառման ցուցանիշները հիմնված են Ցածր բեռնունակությամբ տրանսպորտային միջոցների փորձարկման համաշխարհային ընթացակարգի (WLTP)՝ XC60 Recharge T8 AWD վերալիցքավորվող հիբրիդի համար փորձարկման որոշակի պայմաններում ձեռք բերված տվյալների վրա: Վարման ոճից և այլ արտաքին գործոններից կախված՝ վազքի, CO2-ի արտանետումների և էներգիայի սպառման իրական պայմաններում ստացված տվյալները կարող են տարբերվել: Թվերը նախնական են, կարող են փոփոխվել ավտոմեքենայի վերջնական սերտիֆիկացումից հետո։ * Ավելի կարճ ժամանակում լիցքավորելու համար, որը կարող է ապահովել մեր նոր ներկառուցված լիցքավորիչը, դուք պետք է լիցքավորեք 3 փուլային լիցքավորիչով: Լիցքավորման տևողությունը նախնական է և ստացվել է Volvo Cars-ի կողմից կատարված գնահատումների և եզրակացությունների արդյունքում, ուստի այդ տվյալները երաշխավորված չեն: Խնդրում ենք նաև նկատի ունենալ, որ լիցքավորման տևողությունը կարող է տարբերվել և կախված է բազմաթիվ գործոններից, օրինակ՝ արտաքին ջերմաստիճանից, մարտկոցի ընթացիկ ջերմաստիճանից, լիցքավորման սարքից, մարտկոցի և ավտոմեքենայի վիճակից: Սպասվում է տրանսպորտային միջոցի սերտիֆիկացում:

Դետալները կարևոր են։ Շոշափելի և զգայական այս ինտերիերը նախագծվել է սրտեր գրավելու համար։

Ավելին, քան ցանկանում եք: Խորասուզվեք խելացի գործառույթների և առաջադեմ տեխնոլոգիաների աշխարհ։

Ներկառուցված Google
Օդի զտիչ
Bowers & Wilkins աուդիո համակարգ
Դիմապակու պրոյեկտոր
Խաչաձև երթևեկության ժամանակ զգուշացման համակարգ
Անվտանգության աջակցման տեխնոլոգիա

Ի՞նչ եք ցանկանում իմանալ XC60 Recharge վերալիցքավորվող հիբրիդային մոդելի մասին:

Google-ի ո՞ր հավելվածներն ու ծառայություններն են ներկառուցված XC60 Recharge-ում:

XC60 Recharge-ում ներկառուցված են Google Maps, Google Assistant և Google Play հավելվածները:

Volvo XC60 Recharge վերալիցքավորվող հիբրիդը Apple CarPlay ունի՞:

Այո, Apple CarPlay-ը ստանդարտ է XC60 Recharge ավտոմեքենաներում:*

* Apple CarPlay-ը հասանելի է սկսած 5-րդ սերնդի iPhone-ի համար։ Apple CarPlay-ը և iPhone-ը հանդիսանում են Apple Inc-ի ապրանքանիշերը:

Արդյո՞ք Թվային ծառայությունները տրամադրվում են բաժանորդագրության հիման վրա:

Այո, ծառայությունների մինչև չորս տարվա հասանելիությունը ներառված է: Դրանից հետո, եթե ցանկանում եք շարունակել բոլոր ներառված ծառայությունների օգտագործումը, կարող եք ձեռք բերել բաժանորդագրության երկարաձգում:

Ե՞րբ է սկսվում Թվային ծառայությունների բաժանորդագրությունը և որքա՞ն է այն տևում:

Բաժանորդագրությունը տևում է մինչև չորս տարի: Եթե ավտոմեքենան նոր է, բաժանորդագրության ժամկետը սկսվում է ավտոմեքենայի առաքման օրվանից: Բաժանորդագրությունը կապակցված է ավտոմեքենային, ուստի ավտոմեքենայի վաճառքի դեպքում բաժանորդագրության մնացած ժամանակը փոխանցվում է հաջորդ սեփականատիրոջը / օգտատիրոջը:

Արդյո՞ք Թվային ծառայությունների փաթեթի աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր տվյալները ներառված են:

Ոչ։ Դուք ստիպված կլինեք կապակցվել Ձեր անձնական սարքի միջոցով՝ Bluetooth-ի օգնությամբ, և օգտագործել Ձեր անձնական տվյալների պլանը՝ այդ ծառայություններից օգտվելու համար:

Պատրա՞ստ եք անցում կատարել:

Իմանալ ավելին Volvo վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենայի վարման մասին։

Ձեր Volvo ավտոմեքենայի լիցքավորումը

Որքա՞ն է տևում վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենայի լիցքավորումը:

Վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաներ

Ցանկանո՞ւմ եք իմանալ ավելին վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաների և մեր առաջարկի մասին:

Հնարավոր է, որ նկարագրված գործառույթները ստանդարտ կամ սարքավորման բոլոր մակարդակների / շարժաբեր համակարգի բոլոր տարբերակների համար հասանելի չլինեն:

Google, Google Play և Google Maps-ը հանդիսանում են Google ՍՊԸ-ի ապրանքանիշերը: