Պաշտպանություն փոքրիկ ուղևորների համար

Volvo-ի դիրքափոխվող մանկական նստատեղ և ինտեգրված մանկական նստատեղ

Երկու փոքր երեխաներով ընտանիքի նկար:
Volvo մանկական նստատեղ 40–73 սմ հասակ ունեցող մանուկների համար:

Մանկական աթոռ

40–73 սմ կամ մինչև 10 ամսական

Հարմարավետություն և պաշտպանություն ապահովող երթևեկության ուղղությանը հակառակ շրջված նստատեղը, որը նախատեսված է մինչև 10 ամսական (կամ 40-73 սմ հասակով) մանուկների համար, համատեղելի է ISOFIX հիմքերի հետ: Այն ունի հիմնակմախքի խորը կառուցվածք և գլխակալով համալրված կողային վահանակներ: Պաստառը պատրաստված է 80% բրդից՝ հարմարավետ և շնչող գործվածքից, որը կարելի է լվանալ լվացքի մեքենայով: Նստատեղն ունի նաև կարգավորվող տեղափոխման բռնակ:

Volvo-ի երկրորդ շարքի համար նախատեսված մանկական նստատեղ նորածնից մինչև 4 տարեկան երեխաների համար:

Մանկական նստատեղ երկրորդ շարքի համար

40–105 սմ՝ նորածնից մինչև 4 տարեկան

Երթևեկության ուղղությանը հակառակ շրջված, պտտման և ISOFIX մոնտաժման հնարավորությամբ մեր նստատեղը, որը հանդիսանում է իդեալական լուծում մինչև 4 տարեկան երեխաներից շատերի համար, հեշտացնում է Ձեր գործը:Երեխային նստացնելուց հետո պարզապես պտտեք նստատեղը, որպեսզի այն ֆիքսվի իր դիրքում: Պաստառը պատրաստված է 80% բրդից՝ հարմարավետ և շնչող գործվածքից, որը կարելի է լվանալ լվացքի մեքենայով:

Volvo-ի երթևեկության ուղղությանը հակառակ շրջված մանկական նստատեղ, որը նախատեսված է 9-25 կգ քաշ ունեցող, 9 ամսականից մինչև 6 տարեկան երեխաների համար:

Երթևեկության ուղղությանը հակառակ շրջված մանկական նստատեղ

9–25 կգ` 9 ամսականից մինչև 6 տարեկան

Երթևեկության ուղղությանը հակառակ շրջված մեր նստատեղը, որը նախատեսված է 9 ամսականից մինչև 6 տարեկան (կամ 9-25 կգ քաշով) երեխաների հարմարավետությունն և անվտանգությունն ապահովելու համար, ամրացվում է Ձեր ավտոմեքենայի ամրագոտիների օգնությամբ: Պաստառը պատրաստված է 80% բրդից՝ հարմարավետ և շնչող գործվածքից, որը կարելի է լվանալ լվացքի մեքենայով: Այս նստատեղն առաջարկում է նաև ոտքերի համար նախատեսված ընդարձակ տարածք և մեջքը ֆիքսելու հնարավորություն:

Ինտեգրված մանկական նստատեղ, որը նախատեսված է 15-36 կգ քաշ ունեցող՝ 4-10 տարեկան երեխաների համար:

Ինտեգրված մանկական նստատեղ

15–36 կգ՝ 4–10 տարեկան

Ինտեգրված մանկական նստատեղը, լինելով իդեալական ընտրություն 4-10 տարեկան (կամ 15-36 կգ քաշով) երեխաներից շատերի համար, առաջարկում է փափուկ ծածկույթով գլխակալ, բարձր կողային հենարաններ, ուսերի պաշտպանություն: Տեղադրումը շատ դյուրին է ISOFIT համակարգի շնորհիվ, իսկ պաստառը պատրաստված է 80% բրդից՝ հարմարավետ և շնչող գործվածքից, որը կարելի է լվանալ լվացքի մեքենայով:

Ինտեգրված մանկական նստատեղի թիկնակ, որը նախատեսված է 15-36 կգ քաշ ունեցող, 4-10 տարեկան երեխաների համար:

Ինտեգրված մանկական նստատեղի թիկնակ

15–36 կգ՝ 4–10 տարեկան

Ինտեգրված մանկական նստատեղի թիկնակը, որը նախատեսված է 4-10 տարեկան (կամ 15-36 կգ քաշ ունեցող) երեխաների համար, օգնում է ապահովել երեխայի հարմարավետությունը և անվտանգությունը նրա մեծանալուն զուգահեռ: Հինգ աստիճան կարգավորումների շնորհիվ այն հնարավոր է հարմարեցնել երեխային ավելի հարմարավետ դիրք ընդունելու համար: Պաստառը պատրաստված է 80% բրդից՝ հարմարավետ և շնչող գործվածքից, որը կարելի է լվանալ լվացքի մեքենայով:

Բացահայտեք հավաքածուն

Բացահայտեք պրեմիում դասի մեր աքսեսուարների ամբողջական տեսականին, որոնք նախատեսված են Ձեր կյանքն ավելի պարզ, ապահով և հարմարավետ դարձնելու համար:

Մանկական նստատեղին նստած և դուրս նայող երեխա:

Երեխայի անվտանգություն

Volvo Cars-ը միշտ եղել է երեխաների անվտանգության համար նախատեսված նորարարությունների մշակման առաջնագծում: Մեր մոտեցումը հիմնված է անվտանգության հետ կապված իրական իրավիճակների ուսումնասիրության, ինչպես նաև Ձեր և Ձեր երեխայի կարիքների խորը ըմբռնման վրա: