Վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաներ
Բացահայտեք վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաների մոդելային շարքը:
Բանեցրած գազերի նվազեցված արտանետումներ: Անզիջում աշխատանք:
Ռեգեներատիվ արգելակում
Արգելակման ընթացքում ստեղծվող էներգիան հետագա օգտագործման համար պահուստավորվում է ավտոմեքենայի մարտկոցում՝ թույլ տալով նվազեցնել էներգիայի սպառումը և շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը։
Հզորության կառավարում
Բոլոր վերալիցքավորվող հիբրիդային մոդելներն ապահովում են ավտոմեքենայի հզոր և զգայուն կառավարման հնարավորություն՝ սահուն, անաղմուկ արագացմամբ։ Կարող եք կատարել ընտրություն երթևեկության մի քանի ռեժիմների միջև՝ ընտրելով Ձեր ուղևորության համար առավել հարմար տարբերակը։
Հետևեք էներգիայի սպառմանը
Volvo Cars հավելվածի* օգտագործումը թույլ է տալիս վերահսկել վառելիքի միջին սպառումը, մարտկոցի լիցքավորման մակարդակը և էլեկտրաէներգիայի միջին սպառումը՝ վառելիքի հետ համեմատած:
* 2022 թվականի մոդելային արտադրությունում Volvo Cars հավելվածի աշխատանքն ապահովելու համար XC60 Recharge վերալիցքավորվող հիբրիդային մոդելներում առաքման պահին պետք է տեղադրված լինի Թվային ծառայությունների փաթեթը: Թվային ծառայությունների փաթեթը մատակարարվում է հավելվածների և տվյալների լիարժեք հասանելիություն ապահովող չորս տարվա բաժանորդագրությամբ: Չորս տարին լրանալուց հետո կգործեն նոր դրույթներ և պայմաններ։
Volvo վերալիցքավորվող հիբրիդային մոդելային շարքի համեմատություն
XC40 Recharge
plug-in hybridCompact, 5 seats
1004 x 746 x 887
45km(electric); 2.0-2.4 ltr/100km
XC60 Recharge
plug-in hybridMedium, 5 seats
1055 x 776 x 960
54km(electric); 2.3-2.9 ltr/100km
XC90 Recharge
plug-in hybridSpacious, 6 to 7 seats
1130 x 889 x 1040
46 km(electric); 2.5-3.3 ltr/100km
* Վառելիքի ծախսի և վազքի նշված արժեքները որոշվել են WLTP-ի համաձայն: Վազքի և վառելիքի սպառման իրական պայմաններում ստացված տվյալները կարող են տարբերվել՝ կախված վարելաոճից և այլ արտաքին գործոններից:
Ամբողջովին էլեկտրակա՞ն, թե՞ հիբրիդային: Volvo-ն օգտագործում է այդ երկու տեխնոլոգիաները՝ ավտոմեքենայի օգտագործումն էլ ավելի կատարելագործելու համար:

Volvo վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենան հնարավոր է վարել Ամբողջական էլեկտրական ռեժիմում: Դա նշանակում է, որ ամենօրյա առաջադրանքները և ուղևորությունները կարող են կատարվել ավելի պատասխանատու եղանակով՝ բանեցրած գազերի զրոյական արտանետումներով:
Ձեր Volvo ավտոմեքենան հիբրիդային ռեժիմում օգտագործում է ինչպես էլեկտրական, այնպես էլ ներքին այրման շարժիչը: Դա թույլ է տալիս օպտիմալացնել աշխատանքի արդյունավետությունը, վազքը և վառելիքի սպառումը:
2,4
լիտր/100 կմ*XC60 Recharge (T8 AWD)
8,4
լիտր/100 կմ*XC60 (B6 AWD)
Սնուցման երկու աղբյուր: Մեկ հզոր շարժիչ:
Վերալիցքավորվող հիբրիդային մոդելները աշխատում են էլեկտրական և ներքին այրման շարժիչներով: Դրանց համատեղ ներդաշնակ աշխատանքն օգնում է նվազեցնել բանեցրած գազերի արտանետումները, ապահովել օպտիմալ արդյունավետությունն ու մեքենայի սահուն, անխափան ընթացքը, ինչպես նաև զգալիորեն նվազեցնել վառելիքի սպառումը:
* Վառելիքի սպառում (համակցված ռեժիմում): Վառելիքի ծախսի նշված արժեքները որոշվել են WLTP-ի համաձայն: Վառելիքի սպառման իրական պայմաններում ստացված տվյալները կարող են տարբերվել` կախված վարելաոճից և այլ արտաքին գործոններից:
* Վառելիքի սպառում (համակցված ռեժիմում): Վառելիքի ծախսի նշված արժեքները որոշվել են WLTP-ի համաձայն: Վառելիքի սպառման իրական պայմաններում ստացված տվյալները կարող են տարբերվել` կախված վարելաոճից և այլ արտաքին գործոններից:
Յուրաքանչյուր օրը սկսեք ամբողջությամբ լիցքավորված: Ձեր Volvo ամբողջովին էլեկտրական կամ վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենան տան պայմաններում լիցքավորելը խելացի է, արդյունավետ և խնայողական:
Պատին ամրացվող լիցքավորման սարքի ձեռքբերումը ներառում է դրա կարգավորումը, տեղադրումը և գրանցումը՝ առանց լրացուցիչ ծախսերի և խնդիրների: Տեղադրման համար պատասխանատու մեր գործընկերը ապահովում է նաև հետագա սպասարկումը և վերանորոգումը:
Խափանումների հեռակա շտկումից մինչև տեղում սպասարկում. Ձեր լիցքավորման սարքը ներառում է հաճախորդների շուրջօրյա աջակցում 24/7 ռեժիմում: Ստացեք օպերատիվ օգնություն հեռախոսի կամ էլ. փոստի միջոցով:
Ձեռք բերել պատին ամրացվող լիցքավորման սարք + տեղադրում

Հեշտացված էլեկտրիֆիկացված կյանք. մեր [NAME] գործընկերոջից կարող եք ձեռք բերել պատին ամրացվող լիցքավորման սարք: Գործընկերն ապահովում է նաև սարքի տեղադրումը և շուրջօրյա աջակցումը։ Մրցունակ գներով առաջարկվող այս լիցքավորման կայանը նախատեսված է բացառապես Volvo-ի հաճախորդների համար։
Գրանցվելուց կամ ավտոմեքենան առցանց ձեռք բերելուց հետո մենք Ձեզ կուղղորդենք մեր գործընկերոջ կայք և կտրամադրենք զեղչի կոդ, որի միջոցով կկարողանաք պատվիրել լիցքավորման սարք՝ տան պայմաններում օգտագործելու համար: Ձեզանից կպահանջվի տրամադրել Զեղչի կոդը կամ Պատվերի համարը (օրինակ՝ GB-XXXXXXXXXX, նոր հաճախորդների դեպքում) և ավտոմեքենայի նույնականացման համարը (VIN, Volvo-ի առկա հաճախորդների դեպքում)։ Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար դիմեք Հաճախորդների սպասարկման կենտրոն:
Գրանցվելուց կամ ավտոմեքենան առցանց ձեռք բերելուց հետո մենք Ձեզ կուղղորդենք մեր գործընկերոջ կայք և կտրամադրենք զեղչի կոդ, որի միջոցով կկարողանաք պատվիրել լիցքավորման սարք՝ տան պայմաններում օգտագործելու համար: Ձեզանից կպահանջվի տրամադրել Զեղչի կոդը կամ Պատվերի համարը (օրինակ՝ GB-XXXXXXXXXX, նոր հաճախորդների դեպքում) և ավտոմեքենայի նույնականացման համարը (VIN, Volvo-ի առկա հաճախորդների դեպքում)։ Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար դիմեք Հաճախորդների սպասարկման կենտրոն:
Լիցքավորեք Ձեր ավտոմեքենան էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիայով
Նվազեցրեք շահագործման ծախսերը և ավելացրեք Ձեր տան արժեքը
Արդյունավետության 25 տարվա երաշխիք
Լիցքավորեք Ձեր ավտոմեքենան արևի տակ: Նպաստեք վերականգնվող արևային էներգիայի զարգացմանը:

Կլանեք արևային էներգիան և տեղադրեք SveaSolar-ի արևային պանելները: Դուք կարող եք Ձեր սեփական արևային էներգիան վերածել էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիայի: Ավտոմեքենան լիցքավորելիս Դուք կարող եք էլեկտրաէներգիան օգտագործել Ձեր կենցաղային նպատակների համար կամ հետ վաճառել ցանցին: Կարող եք նաև օգտվել էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիայի պայմանագրերից. որպես Volvo-ի հաճախորդ* Դուք կարող եք օգտվել արևային պանելների տեղադրման և էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիայի պայմանագրերի համար առաջարկվող զեղչերից: *Կիրառելի է լիարժեք էլեկտրական կամ վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաների համար
Դուք կուղղորդվեք երրորդ կողմի՝ մեր գործընկեր հանդիսացող SveaSolar ընկերության վեբկայք։ Արևային պանելի / Էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիայի պայմանագիր ձեռք բերելու համար Դուք պետք է տրամադրեք Ձեր պատվերի համարը (Volvo-ի նոր հաճախորդների դեպքում) կամ Ձեր ավտոմեքենայի պետհամարանիշը (Volvo-ի առկա հաճախորդների դեպքում)։ Պոտենցիալ բիզնես համաձայնագիրը կնքվում է Ձեր՝ որպես հաճախորդի և SveaSolar-ի միջև:
Դուք կուղղորդվեք երրորդ կողմի՝ մեր գործընկեր հանդիսացող SveaSolar ընկերության վեբկայք։ Արևային պանելի / Էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիայի պայմանագիր ձեռք բերելու համար Դուք պետք է տրամադրեք Ձեր պատվերի համարը (Volvo-ի նոր հաճախորդների դեպքում) կամ Ձեր ավտոմեքենայի պետհամարանիշը (Volvo-ի առկա հաճախորդների դեպքում)։ Պոտենցիալ բիզնես համաձայնագիրը կնքվում է Ձեր՝ որպես հաճախորդի և SveaSolar-ի միջև:
Բացահայտեք էլեկտրիֆիկացումը
Իմացեք ավելին Volvo Recharge ավտոմեքենաներ ձեռք բերելու և վարելու մասին։
Ի՞նչ լրացուցիչ տեղեկություններ կցանկանայիք ստանալ Volvo վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաների մասին։
Ի՞նչ է վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենան:
Վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենան, որը հայտնի է նաև որպես վերալիցքավորվող հիբրիդային էլեկտրական ավտոմեքենա (Plug-in Hybrid Electric Vehicle, PHEV) օգտագործում է ինչպես ավանդական բենզինային, այնպես էլ մարտկոցից սնվող էլեկտրական շարժիչ՝ շարժաբեր ուժը անիվներին փոխանցելու համար:
Ի՞նչ տեսակի մարտկոց է օգտագործվում Volvo Recharge վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաներում:
Volvo Cars-ը ներկայումս իր Recharge վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաներում օգտագործում է լիթիում-իոնային մարտկոցներ:
Ի՞նչ է նշանակում վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաների մաքուր էլեկտրական վազքը:
Recharge վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաները նախատեսված են բազմաթիվ մարդկանց ամենօրյա ուղևորությունների կարիքները հոգալու համար: Վազքը, իհարկե, կախված է մոդելից, վարելաոճից, տեղանքից և ճանապարհային պայմաններից: Վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաների հիմնական առավելությունը պահուստային բենզինային շարժիչի առկայությունն է, որն ապահովում է ավտոմեքենայի շարունակական աշխատանքը մարտկոցի լիցքաթափման դեպքում:
Ինչպե՞ս և որտե՞ղ կարող եմ լիցքավորել իմ վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենան:
Ավտոտնակում կամ ավտոկայանատեղիում պատին ամրացվող լիցքավորման սարքի առկայության շնորհիվ` վարորդներից շատերը կարող են գիշերվա ընթացքում լիցքավորել իրենց ավտոմեքենաները: Մյուսները հնարավորություն ունեն իրենց ավտոմեքենան լիցքավորել աշխատավայրում կամ լիցքավորման հանրային կայաններում, որոնց թիվը օրեցօր ավելանում է տարբեր տարածքներում:
Որքա՞ն է տևում մարտկոցի լիցքավորումը:
Լիցքավորման տևողությունը տարբերվում է և կախված է բազմաթիվ գործոններից, օրինակ՝ արտաքին ջերմաստիճանից, մարտկոցի ընթացիկ ջերմաստիճանից, լիցքավորման սարքից, մարտկոցի և ավտոմեքենայի վիճակից: Լիցքավորման տևողությունները կարող եք գտնել վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենայի յուրաքանչյուր մոդելի տեխնիկական բնութագրերում:
Ո՞րն է տարբերությունը մեղմ հիբրիդային, լիարժեք հիբրիդային և վերալիցքավորվող հիբրիդային մոդելների միջև։
Մեղմ հիբրիդային ավտոմեքենան հնարավոր չէ լիցքավորել մալուխի միջոցով։ Այն օգտագործում է ինտեգրված մեկնարկիչ-գեներատոր՝ ներքին այրման շարժիչի աշխատանքին օժանդակելու համար։ Լիարժեք հիբրիդային ավտոմեքենաները մեղմ հիբրիդային ավտոմեքենաների համեմատ ունեն ավելի մեծ էլեկտրական շարժիչ և մարտկոց։ Լիարժեք հիբրիդային ավտոմեքենաները կարող են կարճատև ուղևորությունների համար օգտագործել էլեկտրական շարժիչը։ Մարտկոցի վերալիցքավորումն իրականացվում է շարժիչի կամ ռեգեներատիվ արգելակման միջոցով։ Վերալիցքավորվող հիբրիդային մեքենաները կարող են լիցքավորվել էլեկտրասնուցման վարդակին կամ հանրային լիցքավորման կայանին միացնելու միջոցով։ Վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաները մարտկոցների ավելի մեծ բլոկի և էլեկտրական շարժիչի շնորհիվ ապահովում են ավելի մեծ մաքուր էլեկտրական վազք։
Volvo-ի ո՞ր մոդելներն են հասանելի Recharge վերալիցքավորվող հիբրիդային տարբերակով:
Մեր բոլոր մոդելները հասանելի են Recharge վերալիցքավորվող հիբրիդային շարժաբեր տեխնոլոգիայով:
Ի՞նչ լիցքավորման մալուխներ են առկա իմ Volvo Recharge վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենայի համար:
Ձեր Volvo Recharge վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենայի հետ մատակարարվում է ստանդարտ լիցքավորման մալուխ, որը համապատասխանում է էլեկտրական անվտանգության ամենախիստ պահանջներին (Ռեժիմ 2): 7 մ երկարությամբ այս մալուխը, որն հասանելի է մի քանի տարբերակներով (6Ա, 8Ա կամ 10Ա՝ շուկայից կախված), թույլ է տալիս կատարել լիցքավորում 1,4–2,3 կՎտ հզորությամբ կենցաղային էլեկտրասնուցման վարդակից: Տան պայմաններում առավել հարմարավետ և արագ լիցքավորման համար խորհուրդ ենք տալիս, հնարավորության դեպքում, տեղադրել պատին ամրացվող եռաֆազ լիցքավորման սարք: Այդ լիցքավորման սարքը, որը կարող է լիցքավորել մինչև 22 կՎտ հզորությամբ, համատեղելի է նաև էլեկտրական ավտոմեքենաների ապագա սերունդների հետ: Տնից դուրս հարմարավետ և ապահով լիցքավորում կատարելու համար գոյություն ունի նաև միաֆազ, 16Ա, Mode 3 լիցքավորման մալուխ: Այս մալուխը շատ հարմար է ձեռքի տակ ունենալ լիցքավորման կայաններում դրանց բացակայության դեպքերի համար: Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել Volvo ավտոմեքենաների մանրածախ վաճառողին:
Խնդրում ենք հաշվի առնել, որ լիցքավորման սարքերի առկայությունը կախված է կոնկրետ շուկայից: