Էլեկտրական վազք պահեստային պլանով: 7 նստատեղերով համալրված նոր XC90 վերալիցքավորվող հիբրիդային ամենագնաց:
Էլեկտրական վազք պահեստային պլանով
Ավելացրե՛ք էլեկտրականություն ձեր ամենօրյա երթևեկությանը և վայելեք խաղաղ ճանապարհորդություններ հզոր արագացումով: Երբ անհրաժեշտ կլինի անցնել մեծ հեռավորություններ, ակտիվացրեք մեքենայի բարձր արտադրողականությամբ բենզինային շարժիչը:
Պարզ, արդյունավետ լիցքավորում []
Արագ և հեշտ լիցքավորման համար օգտվեք կենցաղային վարդակից: Ձեր XC90-ը կարող է լիցքավորվել 0-100% մոտ երեք ժամում 6,4 կՎտ հզորությամբ 2-փուլանոց լիցքավորիչով, ինչը ձեզ տալիս է մինչև 72 կմ էլեկտրական վազքի հնարավորություն:
Հեշտ, դինամիկ կառավարում
Էլեկտրական Pure ռեժիմում զգացեք մեկ ոտնակով վարման հարմարավետությունը, ինչը կթեթևացնի ձեր երթևեկությունը, կամ անցեք լիաքարշ ռեժիմի ճանապարհային բոլոր պայմաններում կայունության և ձգողականության բարձրացման համար:
* Այս տվյալները նախնական են, ոչ երաշխավորված և բխում են Volvo Cars-ի կողմից Volvo XC90 plug-in հիբրիդների համար կատարված գնահատումներից և հաշվարկներից: Կախված վարման ոճից և այլ արտաքին գործոններից՝ վազքի և էներգիայի սպառման իրական պայմաններում ստացված տվյալները տարբերվում են: Լիցքավորման տևողությունը կարող է տարբերվել և կախված է տարբեր գործոններից՝ արտաքին ջերմաստիճանից, մարտկոցի ջերմաստիճանից, լիցքավորման սարքից, մարտկոցի և ավտոմեքենայի վիճակից:
Բազմակողմանի առանձնահատկություններ
Պատրաստված է անսպասելիին
Նոր XC90 ամենագնացի հարմար, մտածված առանձնահատկությունները կօգնեն ձեզ, քանի որ դուք չգիտեք, թե կյանքը ինչ է պատրաստել ձեր համար:
Սրահ
Նոր, բացառիկ:
Ստացեք նրբագեղ հաճույք յուրաքանչյուր ճամփորդությունից: XC90 plug-in հիբրիդը համատեղում է մտածված մանրամասները և բարձրորակ նյութերը՝ յուրաքանչյուր ուղևորի համար ապահովելով առավելագույն հարմարավետություն:

Գործառույթներ
Խելացի տեխնոլոգիաներ ավելի հանգիստ ճանապարհորդությունների համար: Ինտուիտիվ կառավարում, միացում և անվտանգության առանձնահատկություններ:
Ներկառուցված Google
Օդի զտիչ
Վարորդին աջակցող տեխնոլոգիա
Կույր գոտիների վերահսկման համակարգ
360° տեսախցիկ
Դիմապակու պրոյեկտոր
Ի՞նչ եք ուզում իմանալ XC90 plug-in հիբրիդի մասին:
Google-ի ո՞ր հավելվածներն ու ծառայություններն են ներկառուցված XC90 plug-in հիբրիդում:
XC90 plug-in հիբրիդն ունի Google Maps, Google Assistant և Google Play հավելվածները:
Volvo XC90 plug-in հիբրիդն ունի՞ Apple CarPlay:
Այո, Apple CarPlay-ը ստանդարտ է XC90 plug-in հիբրիդում:*
* Apple CarPlay-ը հասանելի է սկսած 5-րդ սերնդի iPhone-ի համար։ Apple CarPlay-ը և iPhone-ը հանդիսանում են Apple Inc-ի ապրանքանիշերը:
Արդյո՞ք Թվային ծառայությունները տրամադրվում են բաժանորդագրության հիման վրա:
Այո, ծառայությունների մինչև չորս տարվա հասանելիությունը ներառված է: Դրանից հետո, եթե ցանկանում եք շարունակել բոլոր ներառված ծառայությունների օգտագործումը, կարող եք ձեռք բերել բաժանորդագրության երկարաձգում:
Ե՞րբ է սկսվում Թվային ծառայությունների բաժանորդագրությունը և որքա՞ն է այն տևում:
Բաժանորդագրությունը տևում է մինչև չորս տարի: Եթե ավտոմեքենան նոր է, բաժանորդագրության ժամկետը սկսվում է ավտոմեքենայի առաքման օրվանից: Բաժանորդագրությունը կապակցված է ավտոմեքենային, ուստի ավտոմեքենայի վաճառքի դեպքում բաժանորդագրության մնացած ժամանակը փոխանցվում է հաջորդ սեփականատիրոջը / օգտատիրոջը:
Արդյո՞ք Թվային ծառայությունների փաթեթի աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր տվյալները ներառված են:
Ոչ, Դուք ստիպված կլինեք կապակցվել Ձեր անձնական սարքի միջոցով՝ Bluetooth-ի օգնությամբ, և օգտագործել Ձեր անձնական տվյալների պլանը այդ ծառայություններից օգտվելու համար:
XC90 Recharge-ը նու՞յնն է, ինչ XC90 plug-in հիբրիդը:
Այո, նույն մեքենան է: Միակ բանը, որ փոխվել է՝ նրա անունն է։
Ի՞նչ է Intelligent Speed Assist-ը և ինչպե՞ս է այն ազդում վարման վրա:
Intelligent Speed Assist-ը Եվրոպայում օրենքով պահանջվող անվտանգության բարձրացման համակարգ է, և Volvo Cars-ի լուծումը նախատեսված է վարորդի համար հնարավորինս հարթ լինելու համար: Նպատակը վարորդին օգնելն է խուսափել արագությունից, օրինակ՝ կախված օրվա ժամից կամ ճանապարհի պայմաններից արագության սահմանափակումները տարբեր են: Համակարգը շարունակաբար կարդում է արագության սահմանափակման նշանները քարտեզի տվյալների հետ միասին: Եթե դուք գերազանցում եք արագության սահմանաչափը, տեղեկանում եք ձայնային և տեսանելի ազդանշանով: Դուք կարող եք նաև կարգավորել, որ համակարգը ավտոմատ կերպով դանդաղեցնի մեքենան, եթե շատ արագ եք վարում: Intelligent Speed Assist-ը լռելյայն միացված է ամեն անգամ մեքենան գործարկելիս և ավտոմատ կերպով միանում է 20 կմ/ժ-ից ավելի արագության դեպքում: Վարելիս գործառույթը հնարավոր է անջատել: Խնդրում ենք նկատի ունենալ, որ վարորդը միշտ պատասխանատու է մեքենայի կառավարման համար: Սա միայն օժանդակ գործառույթ է:
Հնարավոր է, որ նկարագրված գործառույթները ստանդարտ կամ սարքավորման բոլոր մակարդակների / շարժաբեր համակարգի բոլոր տարբերակների համար հասանելի չլինեն:
Google, Google Play և Google Maps-ը հանդիսանում են Google ՍՊԸ-ի ապրանքանիշերը:



