Հավելյալ տեղեկատվություն գործառույթների մասին

Ներկառուցված Google-ից մինչև անվտանգություն, հարմարավետություն և աուդիո դիզայն: Խորասուզվեք ամբողջովին էլեկտրական C40 Recharge-ում։

Կապակցված փորձառություն []

Google ծառայություններն ակտիվացվում են Թվային ծառայությունների փաթեթի միջոցով, որը ներառված է չորս տարվա բաժանորդագրությամբ: Եթե որոշեք շարունակել բաժանորդագրությունը, այդ ժամկետի ավարտից հետո կկիրառվեն նոր պայմաններ և վճարներ:

Բոլոր տվյալները ներառված են

Ներառելով բոլոր տվյալները՝ մեր Թվային ծառայությունների փաթեթն ապահովում է հարմարավետ ներդաշնակություն Ձեզ, Ձեր C40 Recharge-ի և Ձեր թվային աշխատանքի համար։

Ներկառուցված Google

Օգտակար, անհատականացված և սահուն մեքենավարման համար անմիջապես Ձեր ավտոմեքենայում Google Play-ից կարող եք ներբեռնել Ձեր նախընտրելի հավելվածները, օրինակ՝ Google Assistant-ը, Google Maps-ը և այլն։

Volvo Cars App հավելված

Ստացեք ավելին Ձեր Volvo-ից: Մեր Թվային ծառայությունների փաթեթը ներառում է հեռակառավարվող ծառայություններ Volvo Cars app հավելվածի միջոցով:

Թվային ծառայությունների փաթեթ

C40 Recharge-ը մատակարարվում է Թվային ծառայությունների փաթեթի չորս տարվա բաժանորդագրությամբ: Եթե որոշեք շարունակել բաժանորդագրությունը, այդ ժամկետի ավարտից հետո կկիրառվեն նոր պայմաններ և վճարներ:

Հարմարավետություն և տեխնոլոգիաներ []

* Volvo Cars հավելվածի հեռահար ծառայություններն ակտիվացվում են Թվային ծառայությունների փաթեթի միջոցով, որը ներառված է չորս տարվա բաժանորդագրությամբ: Եթե որոշեք շարունակել բաժանորդագրությունը, այդ ժամկետի ավարտից հետո կկիրառվեն նոր պայմաններ և վճարներ:

Հաճելի ձայն զգայարանների համար

Պրեմիում դասի ընտրովի այս աուդիո համակարգը ապահովում է ձայնի կատարելագործված վերարտադրումը, որը կարող եք զգալ Ձեր շուրջը: Այն Ձեզ խորասուզում է, զգացմունքներ հաղորդում և թույլ տալիս վայելել յուրաքանչյուր պահը՝ անկախ ժանրից:

Խորասուզվեք երաժշտության մեջ

Համակարգը համալրված է 600Վտ հզորությամբ թվային ուժեղացուցիչով և տրամադրվում է 13 բարձր ճշգրտության բարձրախոսներով՝ ներառյալ օդափոխվող սաբվուֆերը: Ձեզ սպասում է տպավորիչ, խորասուզող ձայնային համակարգ՝ hամապատասխանեցված Ձեր Volvo-ի սրահի ակուստիկային:

Բարձրախոսների օպտիմալացված աշխատանք

Ձայնի մշակման բացառիկ ծրագրակազմը՝ Dirac® Unison Tuning, օպտիմալացնում է յուրաքանչյուր առանձին բարձրախոսի, ինչպես նաև բարձրախոսների ընդհանուր համակարգի արձագանքը՝ ապահովելով դրանց կատարյալ և ներդաշնակ աշխատանքը:

Harman Kardon Premium Sound աուդիո համակարգ

Harman Kardon բարձրախոսի մանրամասն պատկեր Volvo C40 Recharge ավտոմեքենայի դռան մեջ:

Աջակցվող անվտանգություն []

* Վարորդին աջակցող գործառույթները չեն կարող փոխարինել վարորդի ուշադրությանը և ճիշտ որոշումներ կայացնելու ունակությանը: Ուղղահայաց ուղղությամբ ընթացող ավոմեքենաների մասին զգուշացման համակարգի գործառույթները որոշ իրավիճակներում կարող են սահմանափակ լինել: Արգելակման համակարգի ազդեցությունն ակտիվ է միայն ցածր արագության սահմաններում:
** Ավտոմեքենայի հետ նույն ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցները, հետիոտները և հեծանվորդները կարող են հայտնաբերվել որոշակի արագության սահմաններում և որոշակի պայմաններում: Հայտնաբերման համակարգերի աշխատանքը կախված է օբյեկտի լուսավորությունից, օրինակ՝ օրվա մութ ժամանակ ավտոմեքենայի առջևի և հետևի լուսարձակները պետք է միացված լինեն: Բոլոր դեպքում, անվտանգ երթևեկության համար պատասխանատու է վարորդը:

Հնարավոր է, որ նկարագրված գործառույթները ստանդարտ կամ սարքավորման բոլոր մակարդակների / շարժաբեր համակարգի բոլոր տարբերակների համար հասանելի չլինեն:

Google, Google Play և Google Maps-ը հանդիսանում են Google ՍՊԸ-ի ապրանքանիշերը: