Հետաքրքիր տեղեկատվություն գործառույթների մասին
Բացահայտեք անվտանգության, հարմարավետության և կապակցելիության գործառույթները, որոնք Volvo EX30 համար ապահովում են մեծ հնարավորություններ կոմպակտ չափերում:
12,3" սարքավորումների թվային համակարգը դա համակցված կենտրոնական էկրան է: Այն իր մեջ համատեղում է վարորդի համար նախատեսված տեղեկությունները և նախընտրած կառավարման տարրերը:
Սենսորային էկրանը չափազանց զգայուն է և նախատեսված է նվազագույն արտացոլանքով բարձր որակի HD պատկեր ապահովելու համար: Սենսորները և ինֆրակարմիր ժապավենը թույլ են տալիս հասկանալ հրամանները մեկ ակնթարթում:
Անհատականացրեք Ձեր մեքենավարումը:
Ավելի հեշտ կառավարման համար մենք Volvo EX30 մոդելում ստեղծել ենք վարորդին հարմարեցվող ինտերֆեյս:
EX30-ի սեփականատիրոջ փորձառությունը սկսվում և ավարտվում է հավելվածով: Օգտագործեք այն Ձեր ավտոմեքենան անհատականացնելու համար՝ նույնիսկ նախքան դրա ժամանումը:
Օգտագործեք հավելվածը հեռակա կարգով կլիմայի կարգավորումները կատարելու, լիցքավորումը կառավարելու, ծրագրաշարը թարմացնելու, Ձեր երթուղին սահմանելու և այլ գործողություններ կատարելու համար:
Volvo EX30 հավելված:
Օգտագործեք Ձեր Volvo EX30-ի բոլոր գործառույթները և ֆունկցիոնալ հնարավորությունները հավելվածի միջոցով:

Հարմարություններ
Լիցքավորեք Ձեր հեռախոսը առջևի շարքի ուղևորների համար նախատեսված իրերի պահպանման հատուկ բաժանմունքում:
Փոքր էլեկտրական սարքերը միացրեք բեռնախցիկում գտնվող 12Վ լարմամբ հոսանքի վարդակին: Այն աշխատում է նույնիսկ երբ ավտոմեքենայի շարժիչը անջատված է:
Սարքերը կլինեն լիցքավորված սրահում գտնվող 4 USB-C տեսակի պորտերի օգնությամբ, որոնցից երկուսը տեղադրված են առջևի շարքի նստատեղերի հատվածում, իսկ մյուս երկուսը՝ երկրորդ շարքի նստատեղերի հատվածում:
Վարորդին աջակցող համակարգ
Ավելի արդյունավետ և արագ լիցքավորում:
Օժանդակվում է առաջադեմ տեխնոլոգիաներով:
Նկարագրված տեխնոլոգիաները և գործառույթները, վերջնական դիզայնը և հնարավորությունները կարող են տարբերվել: Հնարավոր է, որ գործառույթները հասանելի չլինեն բոլոր շուկաներում կամ ստանդարտ չլինեն բոլոր շուկաների մոդելների համար: Snapdragon և Qualcomm բրենդային ապրանքները հանդիսանում են Qualcomm Technologies, Inc. ընկերության և/կամ դրա դուստր ձեռնարկությունների արտադրանքը: Google, Google Play և Google Maps հանդիսանում են Google ՍՊԸ-ի ապրանքանիշերը: