
Ակնկալեք ավելին: Բացահայտեք նորը և կառավարեք Ձեր ուղևորությունները: Ծանոթացեք Google-ով ներկառուցված մեր լյուքս դասի սեդանին:


Եղեք առաջատար։ Մեղմ հիբրիդային մոդելներում առավել սահուն մեքենավարման համար օգտագործեք էներգիան։
Մեղմ հիբրիդային մոդելները վերականգնում են արգելակումների ժամանակ առաջացած էներգիան և այն կուտակում 48 Վ մարտկոցում։ Երբ օգտագործվում է այս էներգիան, վառելիքի սպառումը և բանեցրած գազերի արտանետումները նվազում են:
S90 մեղմ հիբրիդային մոդելը նախագծվել է սահուն մեկնարկ և կատարելագործված արագացում ապահովելու համար՝ առավել հարմարավետ դարձնելով ճանապարհորդությունը թե՛ քաղաքում, թե՛ մայրուղու վրա։
Խնայված վառելիքի յուրաքանչյուր կաթիլն օգտակար է. մեղմ հիբրիդային մոդելներում դուք վայելում եք վառելիքի ավելի ցածր սպառում՝ առանց կատարողականության հարցում զիջումների:
Ոգեշնչեք Ձեր զգայարանները։Սրահի բացառիկ դետալները և բարձրակարգ հարմարավետությունը յուրաքանչյուր մղոնը դարձնում են հաճելի:
Եղեք մեր հյուրը։ Թույլ տվեք, որ Ձեզ պարուրի ձայնը, որը կարող եք զգալ, և գործառույթները, որոնց կարող եք վստահել:
Ի՞նչ եք ցանկանում իմանալ S90 սեդանի մասին:
Google-ի ո՞ր հավելվածներն ու ծառայություններն են ներկառուցված S90-ում:
S90-ում ներկառուցված են Google Maps, Google Assistant և Google Play հավելվածները:
Volvo S90-ը Apple CarPlay ունի՞:
Այո։ Apple CarPlay-ը ստանդարտ է S90-ում։*
Apple CarPlay-ը կարող է օգտագործվել միայն 5-րդ կամ ավելի նոր մոդելի iPhone-ների հետ։ Apple CarPlay-ը և iPhone-ը հանդիսանում են Apple Inc-ի ապրանքանիշերը:
Արդյո՞ք Թվային ծառայությունները տրամադրվում են բաժանորդագրության հիման վրա:
Այո, ծառայությունների մինչև չորս տարվա հասանելիությունը ներառված է: Դրանից հետո, եթե ցանկանում եք շարունակել բոլոր ներառված ծառայությունների օգտագործումը, կարող եք ձեռք բերել բաժանորդագրության երկարաձգում:
Ե՞րբ է սկսվում Թվային ծառայությունների բաժանորդագրությունը և որքա՞ն է այն տևում:
Բաժանորդագրությունը տևում է մինչև չորս տարի: Եթե ավտոմեքենան նոր է, բաժանորդագրության ժամկետը սկսվում է ավտոմեքենայի առաքման օրվանից: Բաժանորդագրությունը կապակցված է ավտոմեքենային, ուստի ավտոմեքենայի վաճառքի դեպքում բաժանորդագրության մնացած ժամանակը փոխանցվում է հաջորդ սեփականատիրոջը / օգտատիրոջը:
Արդյո՞ք Թվային ծառայությունների փաթեթի աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր տվյալները ներառված են:
Ոչ։ Դուք ստիպված կլինեք կապակցվել Ձեր անձնական սարքի միջոցով՝ Bluetooth-ի օգնությամբ, և օգտագործել Ձեր անձնական տվյալների պլանը այդ ծառայություններից օգտվելու համար:
Հնարավոր է, որ նկարագրված գործառույթները ստանդարտ կամ սարքավորման բոլոր մակարդակների / շարժաբեր համակարգի բոլոր տարբերակների համար հասանելի չլինեն:
Google, Google Play և Google Maps-ը հանդիսանում են Google ՍՊԸ-ի ապրանքանիշերը: