Հավելյալ տեղեկատվություն գործառույթների մասին
Կապված՝ կյանքի որակի, անվտանգության և զգացողությունների հետ: Բացահայտեք իրական լյուքս դասի սեդանը։
Ներկառուցված Google []
Google ծառայություններն ակտիվացվում են Թվային ծառայությունների փաթեթի միջոցով, որը ներառված է չորս տարվա բաժանորդագրությամբ: Եթե որոշեք շարունակել բաժանորդագրությունը, այդ ժամկետի ավարտից հետո կկիրառվեն նոր պայմաններ և վճարներ:
Ներառելով բոլոր տվյալները՝ մեր Թվային ծառայությունների փաթեթն ապահովում է հարմարավետ ներդաշնակություն Ձեզ, Ձեր S90-ի և Ձեր թվային աշխատանքի համար։
Օգտակար, անհատականացված և սահուն մեքենավարման համար անմիջապես Ձեր ավտոմեքենայում Google Play-ից կարող եք ներբեռնել Ձեր նախընտրելի հավելվածները, օրինակ՝ Google Assistant-ը, Google Maps-ը և այլ։
Ստացեք ավելին Ձեր Volvo-ից: Մեր Թվային ծառայությունների փաթեթը ներառում է հեռակառավարվող ծառայություններ Volvo Cars app հավելվածի միջոցով:
Թվային ծառայությունների փաթեթ
S90-ը մատակարարվում է Թվային ծառայությունների փաթեթի չորս տարվա բաժանորդագրությամբ: Եթե որոշեք շարունակել բաժանորդագրությունը, այդ ժամկետի ավարտից հետո կկիրառվեն նոր պայմաններ և վճարներ:
Հարմարավետություն և տեխնոլոգիաներ []
* Volvo Cars հավելվածի հեռահար ծառայություններն ակտիվացվում են Թվային ծառայությունների փաթեթի միջոցով, որը ներառված է չորս տարվա բաժանորդագրությամբ: Եթե որոշեք շարունակել բաժանորդագրությունը, այդ ժամկետի ավարտից հետո կկիրառվեն նոր պայմաններ և վճարներ:
Նախատեսված է նրանց համար, ովքեր փնտրում են գերազանց ձայնային բնութագրեր։Այս 1400Վտ բարձրակարգ ընտրովի աուդիո համակարգը վերարտադրում է երաժշտությունը բացառիկ հստակությամբ և իրական ձայնով՝ թույլ տալով ունկնդրել երգը օրիգինալ կատարման հնչողությամբ։
Ճշգրիտ կարգավորված 19 բարձրորակ բարձրախոսները և Volvo-ի սրահի կառուցվածքին հարմարեցված թարմ օդով նորարարական սաբվուֆերն ապահովում են տպավորիչ ձայն՝ անկախ նրանից, թե որտեղ եք նստած: Լիակատար երաժշտական վայելք, որն իրապես կարող եք զգալ։
"Room Transformation" յուրահատուկ տեխնոլոգիան վերստեղծում է կոնկրետ տարածքի ակուստիկան: Ընտրեք չորս տարբեր ռեժիմներից, այդ թվում՝ "Studio", "Individual Stage", "Concert Hall" և "Jazz Club":
Bowers & Wilkins աուդիո համակարգ

Աջակցվող անվտանգություն []
* Վարորդին աջակցող գործառույթները չեն կարող փոխարինել վարորդի ուշադրությանը և ճիշտ որոշումներ կայացնելու ունակությանը: Ղեկանիվի կառավարմանը աջակցող համակարգը ակտիվ է 60-140 կմ/ժ արագության սաահմաններում:
** Ավտոմեքենայի հետ նույն ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցները, հետիոտները և հեծանվորդները կարող են հայտնաբերվել որոշակի արագության սահմաններում և որոշակի պայմաններում: Հայտնաբերման համակարգերի աշխատանքը կախված է օբյեկտի լուսավորությունից, օրինակ՝ օրվա մութ ժամանակ ավտոմեքենայի առջևի և հետևի լուսարձակները պետք է միացված լինեն: Բոլոր դեպքում, անվտանգ երթևեկության համար պատասխանատու է վարորդը:
*** Վարորդին աջակցման գործառույթները չեն կարող փոխարինել վարորդի ուշադրությանը և ճիշտ որոշումներ կայացնելու ունակությանը: Ուղղահայաց ուղղությամբ ընթացող ավոմեքենաների մասին զգուշացման համակարգի գործառույթները որոշ իրավիճակներում կարող են սահմանափակ լինել: Արգելակման համակարգի ազդեցությունն ակտիվ է միայն ցածր արագության սահմաններում:
Հնարավոր է, որ նկարագրված գործառույթները ստանդարտ կամ սարքավորման բոլոր մակարդակների / շարժաբեր համակարգի բոլոր տարբերակների համար հասանելի չլինեն:
Google, Google Play և Google Maps-ը հանդիսանում են Google ՍՊԸ-ի ապրանքանիշերը: