Սրահի դիզայնը
Ուսումնասիրեք ամբողջովին էլեկտրական XC40 Recharge-ի սրահը։


Դիզայնի առանձնահատկություններ

Առանց կաշվի սրահ
Ամբողջովին էլեկտրական XC40 Recharge-ի ինտերիերը ոչ կաշվեպատ է: Ընտրեք էքսկլյուզիվ բրդյա պաստառը, որը նույնչափ հարմարավետ է թե՛ տաք, թե՛ ցուրտ օրերին:

Էկոլոգիապես մաքուր նյութեր
XC40 Recharge-ը հասանելի է մասնակի վերամշակված աստառներով և գորգերով՝ ավելի կայուն ընտրություն, ներդաշնակ ինտերիերի դիզայնի առանձնահատկություններ:
Հետին լուսավորությամբ դեկոր
Լուսավոր դեկորը սրահում ստեղծում է բնական, հանգստացնող փայլ և ժամանակակից մթնոլորտ:

Խելացի պահեստավորում սրահում
Ավտոմեքենայի ներսում Դուք կգտնեք պահեստավորման խելացի լուծումներ ջրի շշերի, սպորտային պայուսակների, հեռախոսների, լափթոփների, պատրաստի սննդի և ավելիի համար։
Իրերի պահեստավորումը դարձել է ավելի խելացի:
XC40 Recharge-ը Ձեզ տալիս է ավելի ընդարձակ և բազմակողմանի պահեստավորման հնարավորություն, իսկ հարմարավետությունն ու անվտանգությունը դրանից չեն տուժում։Բեռնախցիկի հատակի տակ կա բեռների համար տեղ, առջևի հատվածում բեռնման պահեստ և մեծ բեռնախցիկ, ինչպես նաև հարթ բեռնման հատակ, երբ ծալում եք նստատեղերը:

Նախագծված է Ձեզ համար
XC40 Recharge-ը, ոգեշնչվելով սկանդինավյան գեղագիտությունից, միավորում է ֆունկցիոնալությունը, պարզությունը և վարպետությունը: Հանգիստ, հարմարավետ սրահը առանձնանում է բարդ նստատեղերով՝ նստելու բարձր դիրքով և արձագանքող ղեկով և հարմարավետ վարման համար:
Բաց երկինք
Բաց և թեքված համայնապատկերային տանիքը ստեղծում է թեթև միջավայր, որը յուրաքանչյուր ճանապարհորդություն դարձնում է ավելի լավը: Արևապաշտպան ծածկը նվազեցնում է ճառագայթումն արևոտ օրերին, իսկ մուգ երանգով լամինացված ապակին բարձրացնում է հարմարավետությունն ու անվտանգությունը:
Volvo XC40 Recharge ամբողջովին էլեկտրական մեքենայի խցիկի ինտերիերը։
Դիտել այլ մոդելներ
Հնարավոր է, որ նկարագրված գործառույթները ստանդարտ կամ սարքավորման բոլոր մակարդակների / շարժաբեր համակարգի բոլոր տարբերակների համար հասանելի չլինեն:
Google, Google Play և Google Maps-ը հանդիսանում են Google ՍՊԸ-ի ապրանքանիշերը: