«Volvo For Life» հիմնադրամ

Սատարել մարդկանց և մոլորակի պաշտպանությանն ուղղված գործողություններին

Մենք ընդլայնում ենք «ճանապարհից այն կողմ» անվտանգության մեր պարտավորությունը: «Volvo For Life» հիմնադրամը մեր անվտանգության ոլորտի ժառանգությունն ուղղում է դեպի ապագա՝ հույս արթնացնելու մարդկանց, համայնքների և էկոհամակարգերի համար։

Մեզ ուղղորդող փիլիսոփայությունը պարզ է: Երբ խոսքը վերաբերում է անվտանգությանը, յուրաքանչյուրը կարող է փոխել աշխարհը։

Մեր նպատակային ոլորտները

Մինչ մեր աշխարհը բախվում է խոշոր մարտահրավերներին, մենք ցանկանում ենք պաշտպանել այն, ինչը վտանգի տակ է։ «Volvo For Life» հիմնադրամը կաջակցի այն նախաձեռնություններին, որոնք հոգ են տանում մարդկանց և մոլորակի մասին:

Մի խումբ ուրախ երեխաներ ժպտում են և մատներով խաղաղության նշան ցույց տալիս։

Հասարակություն

«Volvo For Life» հիմնադրամը կաշխատի մարգինալացված համայնքներում երիտասարդների և երեխաների անվտանգությունն ու կենսապայմանները բարելավելու ուղղությամբ, մասնավորապես կրթության միջոցով:

Կանադայի Մաքենզի գետի տեսարան վերևից, որը թափվում է Բոֆորտի ծով:

Մոլորակ

«Volvo For Life» հիմնադրամը ներդրումներ կկատարի տեղական և համաշխարհային ծրագրերում, որոնք նպատակաուղղված են բնական էկոհամակարգերի և կենսաբազմազանության վերականգնմանն ու պահպանմանը:

Վերևից նկարված մարդու պատկեր, որը չոր մակարոնեղենի և սննդի տարաներ է դնում տուփի մեջ արտակարգ իրավիճակների օգնության համար։

Պաշտպանություն

Բնական աղետների ժամանակ «Volvo For Life» հիմնադրամը կտրամադրի մարդասիրական օգնություն և կապահովի, որ կրթությունը համարվի առաջնահերթություն տուժած երեխաների համար։

Մենք մեր անվտանգության ոլորտի ժառանգությունն ուղղում ենք դեպի ապագա

Հասարակության և մոլորակի անվտանգությունն ու հոգատարությունը միշտ Volvo Cars-ի ԴՆԹ-ի մի մասն են կազմել: Ստորև ծանոթացեք մեր աշխատակիցների նախաձեռնած որոշ ծրագրերին, որոնք աջակցում են «Volvo For Life» հիմնադրամի առաքելությանը:

Պատմություններ «Volvo For Life» հիմնադրամից