Версия статьи 2021.186.0

Գաղտնիության մասին ծանուցում – Volvo ID

Ուժի մեջ է սկսած՝

Հրապարակված է՝

Այս փաստաթուղթը նկարագրում է այն եղանակները, որոնց համաձայն Volvo Cars-ը (ինչպես նկարագրված է ստորև) մշակում է Ձեր անձնական տվյալները, երբ Դուք ստեղծում և օգտագործում եք Volvo ID՝ Volvo Cars-ի թվային էկոհամակարգի ծառայություններին հասանելիություն ստանալու համար (այսուհետ՝ «Volvo ID»):

Ստորև կարող եք գտնել հետևյալ տեղեկությունները՝

1. Մեր մասին

Ձեր Volvo ID-ի ստեղծման և օգտագործման առնչությամբ անձնական տվյալների մշակման համար պատասխանատու է Volvo Car Corporation ընկերությունը, որի գրանցված իրավաբանական հասցեն է Assar Gabrielssons Väg, SE-405 31, Gothenburg, Sweden, իսկ ընկերության գրանցման համարը՝ 556074-3089 (այսուհետ՝ «Volvo Cars», «մենք» կամ «մեզ»):

2. Ինչ անձնական տվյալներ ենք մենք հավաքագրում և ինչու,

Volvo Cars թվային էկոհամակարգի ծառայություններին հասանելիություն ստանալու համար Volvo ID-ի ստեղծումը և օգտագործումը նախատեսում է անձնական տվյալների հետևյալ կատեգորիաների մշակում.

Մենք Ձեզանից հավաքում ենք Ձեր նույնացուցիչները (օրինակ՝ անունը և ազգանունը, հեռախոսահամարը, նախընտրելի լեզուն, երկիրը, էլ. հասցեն և գաղտնաբառը)՝ մեր համակարգում հաշիվ ստեղծելու, Volvo ID պահանջող Volvo Cars Ծառայություններին Ձեզ հասանելիություն տրամադրելու և Ձեր Volvo ID-ին առնչվող հարցերով Ձեզ հետ հաղորդակցվելու համար: Տվյալների նման մշակման իրավական հիմք է հանդիսանում Ձեր և Volvo Cars-ի միջև կնքված պայմանագրի դրույթների կատարումը (Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ, կետ 6.1.b):

Volvo ID Պորտալ-ում Ձեր Volvo ID-ի և դրան կապակցված ծառայությունների ակնարկ տրամադրելու համար մենք մշակում ենք Ձեր Volvo ID-ն, ավտոմեքենայի մասին տեղեկատվությունը (VIN, մեքենայի տվյալներ) և Ձեր Volvo ID-ին կապակցված ծառայությունները: Նման մշակման համար իրավական հիմք է հանդիսանում Ձեր Volvo ID-ին կապակցված բոլոր ավտոմեքենաները և ծառայությունները որոշելու օրինական իրավունքը (Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ, կետ 6.1.f):

Մենք Ձեր տվյալները մշակում ենք նաև խափանումների շտկման նպատակով, Ձեր Volvo ID-ի ստեղծման կամ օգտագործման առնչությամբ, մեր պրոդուկտի հուսալիությունը բարձրացնելու համար: Այդ դեպքում մենք օգտագործում ենք Ձեր Volvo ID-ի մի մասը (օգտանունը և օգտվողի ID-ն): Դրա իրավական հիմք է հանդիսանում Ձեզ կայուն և հուսալի պրոդուկտ տրամադրելու մեր օրինական շահը (Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ, կետ 6.1.f):

3. Որքան ժամանակ ենք մենք պահպանում Ձեր տվյալները

Մենք Ձեր անձնական տվյալները կպահպանենք այնքան ժամանակ, մինչդեռ Դուք ունեք գրանցված Volvo ID: Եթե Դուք ջնջեք Ձեր Volvo ID-ն (ինչը կարող եք անել Volvo ID Պորտալի միջոցով), ապա Volvo ID-ն և դրան առնչվող տվյալները կջնջվեն նման հարցում ստանալու պահից երեսուն (30) օրվա ընթացքում:

4. Ում ենք մենք տրամադրում Ձեր անձնական տվյալները

Ստորև նշված են տվյալներ մշակող կազմակերպությունների կատեգորիաները, որոնք աջակցում են Volvo ID-ի միջոցով ծառայությունների մատուցմանը.

  • հաշվի ստեղծման և իսկորոշման ծառայության տրամադրում,
  • տվյալների հոսթինգ
  • էլ. նամակների և sms-ների տարածում
  • խափանումների շտկման ծառայությունների մատուցում

Այդ կազմակերպությունները, իրենց հետ կնքված տվյալների մշակման համաձայնագրերի պահանջների համաձայն, Ձեր անձնական տվյալները կարող են օգտագործել միայն մեզ համապատասխան ծառայություններ մատուցելու նպատակով: Որոշ դեպքերում անձնական տվյալներ մշակող կազմակերպությունների ծառայությունների օգտագործումը ներառում է նաև անձնական տվյալների սահմանափակ փոխանցում Եվրոպական Միության սահմաններից դուրս: Մենք ձեռնարկել ենք նախազգուշության անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու, որ նման փոխանցումները կատարվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում և պարունակեն այնպիսի տվյալներ, որոնք չեն կարող օգտագործվել Ձեզ ուղղակիորեն նույնականացնելու համար՝ նվազագույնի հասցնելով հնարավոր ռիսկերը դրանց չլիազորված բացահայտման դեպքում:

5. Ձեր իրավունքները մեր կողմից տվյալների մշակման առնչությամբ

Հանդիսանալով անձնական տվյալների սուբյեկտ՝ Դուք ունեք Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգով նախատեսված որոշակի օրինական իրավունքներ մեր կողմից Ձեր անձնական տվյալների մշակման առնչությամբ: Այս իրավունքները հակիրճ նկարագրված են ստորև, և Դուք կարող եք օգտվել դրանցից՝ ստորև բերված հատուկ ձևաթուղթը լրացնելու միջոցով:

  1. Համաձայնությունը hետ կանչելու իրավունք. Եթե Դուք նախկինում տրամադրել եք Ձեր անձնական տվյալները մշակելու համաձայնություն, ապա կարող եք ցանկացած պահի հետ կանչել Ձեր համաձայնությունը, ինչը սակայն չի ազդի նախկինում տրամադրված տվյալների վրա:
  2. Ձեր անձնական տվյալների մուտքի իրավունք. Դուք կարող եք մեզանից պահանջել տեղեկատվություն Ձեր անձնական տվյալների վերաբերյալ, որոնք մենք պահպանում ենք: Նման պահանջի դեպքում մենք Ձեզ կտրամադրենք Ձեր անձնական տվյալների մեկ օրինակ: Եթե Դուք պահանջեք Ձեր անձնական տվյալների լրացուցիչ օրինակներ, ապա հնարավոր է, որ մենք Ձեզանից գանձենք խելամիտ գումար, որը պայմանավորված է կատարվող ադմինիստրատիվ ծախսերով: Եթե Դուք պահանջեք տեղեկատվություն Ձեր անձնական տվյալների մշակման մասին և պարզեք, որ Ձեր անձնական տվյալները փոխանցվում են որևէ երկիր, որը գտնվում է Եվրամիությունից և Եվրոպական տնտեսական գոտուց դուրս, ապա Դուք կարող եք մեզանից պահանջել տեղեկատվություն այն միջոցների մասին, որոնք մենք ձեռնարկում ենք նման փոխանցման ժամանակ Ձեր տվյալների անվտանգությունն ապահովելու համար:
  3. Ուղղելու իրավունք. Դուք կարող եք մեզանից պահանջել ուղղել Ձեզ վերաբերող սխալ կամ ոչ լիարժեք անձնական տվյալները: Մենք ձեռնարկում ենք խելամիտ միջոցներ մեր տիրապետության կամ վերահսկողության տակ գտնվող և շարունակաբար օգտագործվող անձնական տվյալների ճշգրտությունը, ամբողջականությունը, արդիականությունը և համապատասխանությունը ապահովելու համար՝ մեզ հասանելի ամենավերջին տեղեկությունների հիման վրա:
  4. Սահմանափակման իրավունք. Դուք կարող եք մեզանից պահանջել սահմանափակել Ձեր անձնական տվյալների մշակումը, եթե.
    1. վիճարկել եք Ձեր անձնական տվյալների ճշգրտությունը՝ այնպիսի ժամանակահատվածով, որը մեզ անհրաժեշտ է դրանց ճշգրտությունը հաստատելու համար,
    2. տվյալների մշակումն անօրինական է, և Դուք մեզանից պահանջում եք սահմանափակել մշակումը, ոչ թե ջնջել Ձեր անձնական տվյալները,
    3. մեզ Ձեր անձնական տվյալները մշակելու նպատակով այլևս անհրաժեշտ չեն, սակայն դրանք Ձեզ հարկավոր են իրավական պահանջներ ներկայացնելու, իրականացնելու կամ պաշտպանելու համար, կամ
    4. Դուք առարկում եք անձնական տվյալների մշակմանը, քանի դեռ մենք պարզում ենք, թե արդյոք մեր իրավական հիմքերը գերակայում են Ձեր իրավական հիմքերի նկատմամբ:
  5. Տեղափոխելիության իրավունք. Դուք իրավունք ունեք ստանալ Ձեր անձնական տվյալները, որոնք տրամադրել եք մեզ, ինչպես նաև պահանջել, որ մենք փոխանցենք Ձեր անձնական տվյալները, որոնք տրամադրել եք մեզ, այլ կազմակերպություններին (եթե դա տեխնիկապես իրագործելի է), եթե.
    1. մենք Ձեր անձնական տվյալները մշակում ենք ավտոմատացված միջոցներով,
    2. մենք Ձեր անձնական տվյալների մշակումը իրականացնում ենք Ձեր համաձայնության հիման վրա, կամ Ձեր անձնական տվյալների մեր կողմից մշակումն անհրաժեշտ է այնպիսի պայմանագրի կատարման համար, որի կողմ եք հանդիսանում նաև Դուք,
    3. Ձեր անձնական տվյալները մեզ տրամադրվել են Ձեր կողմից, և
    4. Ձեր Տեղափոխելիության իրավունքը բացասական ազդեցություն չունի այլ անձանց իրավունքների և ազատությունների վրա:
    Դուք իրավունք ունեք Ձեր անձնական տվյալները ստանալ կառուցվածքավորված, տարածված և էլեկտրոնային սարքերի համար ընթեռնելի ձևաչափով: Ձեր անձնական տվյալները ստանալու Ձեր իրավունքը չպետք է բացասական ազդեցություն ունենա այլ անձանց իրավունքների և ազատությունների վրա: Դուք իրավունք ունեք պահանջել, որ մենք Ձեր անձնական տվյալները փոխանցենք այլ կազմակերպություններին միայն այն դեպքում, եթե նման փոխանցումը տեխնիկապես հնարավոր է:
  6. Ջնջելու իրավունք. Դուք կարող եք պահանջել, որ մենք ջնջենք մեր կողմից մշակվող Ձեր անձնական տվյալները: Մենք պետք է կատարենք այդ պահանջը, եթե մշակում ենք Ձեր անձնական տվյալները, բացառությամբ այն դեպքերի, երբ նման մշակումն անհրաժեշտ է.
    1. կարծիքների արտահայտման և տեղեկատվության տարածման մեր ազատությունից օգտվելու համար,
    2. որևէ իրավական պարտավորություն կատարելու համար, որը պահանջում է մշակում մեր վրա տարածվող Միության կամ Անդամ երկրի օրենքի կողմից,
    3. արխիվացման նպատակներով՝ հանրային շահերից ելնելով, գիտական կամ պատմական հետազոտություն իրականացնելու նպատակներով, վիճակագրական նպատակներով, կամ
    4. իրավական պահանջներ ներկայացնելու, իրականացնելու կամ պաշտպանելու համար:
  7. Առարկելու իրավունք. Դուք ցանկացած պահի կարող եք առարկել Ձեր անձնական տվյալների մշակմանը որոշակի իրավիճակից ելնելով՝ պայմանով, որ մշակումն իրականացվում է ոչ թե Ձեր համաձայնության, այլ մեր կամ երրորդ կողմի օրինական շահերի հիման վրա: Նման դեպքերում մենք կդադարեցնենք Ձեր անձնական տվյալների մշակումը, բացառությամբ եթե կարող ենք ներկայացնել օրինական հիմքեր և նախապատվության իրավունք՝ նման մշակում իրականացնելու կամ իրավական պահանջներ ներկայացնելու, իրականացնելու կամ պաշտպանելու համար: Եթե Դուք առարկում եք տվյալների մշակմանը, ապա խնդրում ենք նշել, թե արդյոք ցանկանում եք նաև ջնջել Ձեր անձնական տվյալները: Հակառակ դեպքում մենք միայն կսահմանափակենք տվյալների օգտագործումը: Դուք նաև ցանկացած պահի, պատճառներից անկախ, կարող եք առարկել ուղիղ մարքեթինգի նպատակով Ձեր անձնական տվյալների մշակմանը (ինչը ներառում է նաև նման ուղիղ մարքեթինգին առնչվող պրոֆիլավորումը)՝ պայմանով, որ տվյալների մշակումը կատարվում է մեր օրինական շահերի հիման վրա: Եթե մարքեթինգը կատարվում է Ձեր համաձայնության հիման վրա, ապա Դուք կարող եք հետ կանչել այդ համաձայնությունը (տե՛ս վերևում):
  8. Բողոք ներկայացնելու իրավունք. Դուք կարող եք ներկայացնել բողոք անձնական տվյալների պաշտպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեղական կամ ցանկացած այլ ԵՄ մարմնին: Սակայն մենք երախտապարտ կլինենք Ձեզ, եթե նախ կապ հաստատեք մեզ հետ և փորձեք լուծել խնդիրը: Մեր կոնտակտային տվյալները կարող եք գտնել ստորև:

Կարող եք օգտվել մեր նկատմամբ ունեցած Ձեր իրավունքներից՝ լրացնելով այս ձևաթուղթը, որը մեզ կօգնի պատշաճ ընթացք տալ Ձեր հարցմանը: Առցանց ձևաթուղթը պարունակում է տեղեկատվություն, որը մեզ անհրաժեշտ է՝ Ձեր ինքնությունը պարզելու և Ձեր հարցումը դիտարկելու համար: Հեռախոսով կամ էլ. փոստով ներկայացվող հարցումների դեպքում Դուք պետք մեզ տրամադրեք բավականաչափ տեղեկատվություն, որը մեզ թույլ կտա համոզվել, որ Դուք այն անձն եք, ում անձնական տվյալները մենք հավաքագրել ենք, ինչպես նաև պետք է ներկայացնեք Ձեր հարցումը հնարավորինս մանրամասն, ինչը մեզ թույլ կտա ճիշտ գնահատել և պատասխանել դրան: Եթե տվյալների հասանելիության և ջնջման հարցումների դեպքում տրամադրված տեղեկատվությունը մեզ թույլ չտա հաստատել Ձեր ինքնությունը, ապա հնարավոր է, որ մենք Ձեզանից պահանջենք լրացուցիչ տեղեկատվություն:

6. Կոնտակտային տվյալներ

Ձեր իրավունքներից օգտվելու համար կարդացեք 5-րդ բաժինը վերևում: Եթե Դուք ունեք անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ այլ հարցեր, կարող եք դիմել մեզ հետևյալ կոնտակտային տվյալներով.

Volvo Car Corporation

Փոստային հասցե. Assar Gabrielssons väg, SE-405 31, Gothenburg, Sweden

Էլ. հասցե. globdpo@volvocars.com

7. Գաղտնիության մասին ծանուցման մեջ փոփոխությունների կատարում

Մենք իրավունք ենք վերապահում մեր հայեցողությամբ ցանկացած պահի փոփոխել անձնական տվյալների պաշտպանությանն առնչվող մեր ընթացակարգերն ու կանոնները և թարմացնել կամ փոփոխություններ կատարել գաղտնիության մասին այս ծանուցման մեջ: Այս ծանուցման մեջ զգալի փոփոխություններ կատարելու դեպքում (հատկապես՝ եթե այս ծանուցումն ընկած է Ձեր համաձայնության հիմքում), մենք Ձեզ կտեղեկացնենք այդ փոփոխությունների մասին: Գաղտնիության մասին այս ծանուցումը գործում է փաստաթղթի վերևի հատվածում նշված ամսաթվի դրությամբ: