Երեխայի անվտանգության նորարարությունների ժառանգություն
Մենք 1960-ական թվականներից ի վեր առաջատար ենք եղել հետազոտությունների և երեխաների անվտանգության ոլորտում։ Բացահայտեք տարիների ընթացքում ձեռք բերած՝ երեխաների անվտանգության մեր ամենակարևոր նորարարությունները:

1964 թվական. առաջին մանկական նստատեղի նախատիպի փորձարկում
Առաջին մանկական նստատեղը, որը նախատեսված էր անվտանգությունը բարելավելու համար, ոգեշնչված էր տիեզերագնացների նստատեղերից։ Դեմքով դեպի հետ ուղղված՝ բախման ժամանակ ուժերը բաշխելու համար։ Մշակվել է պրոֆեսոր Բերտիլ Ալդմանի կողմից Գյոթեբորգի Չալմերսի տեխնոլոգիական համալսարանում։ Volvo-ն սերտորեն ներգրավված էր նախագծում, և նախատիպը վթարային փորձարկում անցավ Volvo PV444-ի վրա։

1967 թվական. երեխաների անվտանգության առաջին աքսեսուարը
Նախատեսված է մեկից յոթ տարեկան երեխաների համար և ունի մեջքի լրացուցիչ փափուկ հենակ։ Երեխային տեղում ֆիքսելու համար օգտագործում է գոտկատեղի գոտին: Վաճառվում է որպես աքսեսուար Amazon-ի և նոր Volvo 144-ի համար։

1972 թվական. դեմքով դեպի հետ ուղղված մանկական նստատեղ
1972 թվականին մենք թողարկեցինք մեր առաջին մանկական նստատեղը՝ աշխարհում առաջինն ավտոմեքենաների արտադրության շրջանում։ Մանկական նստատեղն ուղղված էր դեմքով դեպի հետ, նախատեսված էր բախման դեպքում ուժերը բաշխելու և մինչև վեց տարեկան երեխաների համար։

1975 թվական. երկրորդ սերնդի մանկական նստատեղ
1975 թվականին մենք թողարկեցինք մեր երկրորդ սերնդի հետ ուղղված մանկական նստատեղը։ Ինչպես իր նախորդը, այն նախատեսված էր բախման դեպքում ուժերը բաշխելու համար վնասվածքները նվազագույնի հասցնելու նպատակով։ Սա ամրացվում էր նստատեղի շրջանակին ամրակներով, որն ավելի ճկուն էր և հեշտ օգտագործվող, քան առաջին սերունդը։

1978 թվական. առաջին ինտեգրված բուստերը
Առաջին բուստերը մեծ երեխաների համար, ովքեր այլևս չէին կարողանում տեղավորվել հետ ուղղված մանկական նստատեղում, ներկայացվել է Volvo Cars-ի կողմից 1978 թվականին, և դա համաշխարհային առաջին դեպքն էր։ Բուստերը երեխային ապահովում էր անվտանգության գոտու և օպտիմալ դիրքի միջոցով: Այն սահմանեց երեխաների անվտանգության նոր համաշխարհային չափանիշ։

1985 թվական. երկրորդ սերնդի բուստերներ
1985 թվականին մենք ներկայացրեցինք բարելավված բուստեր նստատեղ՝ հանվող մեջքի հենակով, որը բարելավում էր հարմարավետությունը, ինչպես նաև գլխի հենարանը գլխակալներ չունեցող մեքենաներում։ Բուսթերը բարձրացնում է երեխային՝ օգնելով տեղադրել ծնկի գոտին ազդրերի վրա ցածր, իսկ ուսի գոտին՝ ուսի մեջտեղում։

1986 թվական. երրորդ սերնդի մանկական նստատեղ
1986 թվականին մենք թողարկեցինք մեր երրորդ սերնդի դեմքով դեպի հետ ուղղված մանկական նստատեղը։ Մանկական նստատեղը առաջամարտիկ դարձավ ամրացման սկզբունքների կիրառման հարցում, այդ թվում՝ հետևի նստատեղի տեղադրման համար նախատեսված հենարանային ոտքի, որը հաստատվեց 1990 թվականին։ Նստատեղը մշակվել է նաև ԱՄՆ շուկայում օգտագործելու համար, որտեղ այն հասանելի է եղել մի քանի տարի։

1989 թվական. նոր բուստերային նստատեղ
Volvo Cars-ը 1989 թվականին թողարկեց բոլորովին նոր բուստերային նստատեղ՝ որպես երրորդ սերնդի բուստեր։ Այն գալիս էր վերաձևավորված գոտու ուղեցույցներով և թարմացված, հանվող, բարձրությունը կարգավորող մեջքի հենակով։ Գլխի հենարանը ապահովում էր լրացուցիչ հարմարավետություն:

1990 թվական. ինտեգրված մանկական բուստեր
1990 թվականին թողարկված ինտեգրված բուստերը Volvo Cars-ի կողմից աշխարհում առաջինն էր, որը ներկառուցված պաշտպանություն էր ապահովում չորս տարեկան և ավելի մեծ երեխաների համար։ Մշակված լինելով մեքենայի անվտանգության համակարգերի հետ միասին՝ այն ապահովում էր բարձրակարգ պաշտպանություն և հարմարավետություն։ Այն ներկայացվել է Volvo 850 և 900 շարքերում՝ խելացի ծալվող և դուրս եկող դիզայնով։

1994 թվական. չորրորդ սերնդի մանկական նստատեղ
Մեր չորրորդ սերնդի դեմքով դեպի հետ ուղղված մանկական նստատեղը՝ գլխի և կողային հարվածներից բարելավված պաշտպանությամբ, թողարկվել է 1994 թվականին։ Այն ավելի թեթև էր և հեշտ տեղափոխելու համար, և գալիս էր նորածնի խնամքի համար նախատեսված ներդիրով։

1995 թվական. կրկնակի բուստերներ երկրորդ շարքի նատատեղերի համար
Երկրորդ շարքի նստատեղերի համար նախատեսված առաջին ինտեգրված բուստերը Volvo Cars-ը թողարկել է 1995 թվականին, ինչը հնարավորություն է տվել տեղադրել երկու ինտեգրված բուստեր երեխաների համար։Այս նոր դիզայնով բուստերը ներկայացվել է Volvo S40-ում:

2000 թվական. հետ ուղղված մանկական նստատեղ՝ ISOFIX-ով
Մենք թողարկեցինք աշխարհում առաջին հետ ուղղված մանկական նստատեղը ISOFIX-ով։ Մանկական նստատեղը ճիշտ տեղադրելու անվտանգ և հեշտ միջոց, և նույն հիմքին կարելի է տեղադրել մանկական նստատեղ կամ մանկական բուստեր։

2005 թվական. Britax-ով նոր ISOFIX նստատեղեր
Մենք համագործակցեցինք Britax-ի հետ՝ մշակելու նոր, դեպի հետ ուղղված ISOFIX նստատեղեր։ Սրանք էին Britax Baby Safe ISOFIX-ը՝ նորածինների համար և Britax Fixway ISOFIX-ը՝ մինչև չորս տարեկան երեխաների համար։

2007 թվական. երկաստիճան ներկառուցված բուստեր
Աշխարհի առաջին ինտեգրված բուստերը՝ նստատեղի բարձրության երկու տարբերակով, որը հարմարեցվում է երեխաների աճին։ Այն հնարավորություն տվեց ընտրել ավելի հարմարավետ դիրք՝ կախված երեխայի հասակից։ Ներկայացվել է Volvo V70-ում և XC70-ում, որտեղ առկա էին անվտանգության գոտիների նախաձգիչներ և բեռի սահմանափակիչներ՝ հարմար երեխաների համար։

2009 թվական. մանկական նստատեղերի նոր սերունդ
Volvo-ի մանկական նստատեղերի նոր սերունդը մշակվել է Britax-ի հետ համագործակցությամբ՝ նորածնից մինչև տասը տարեկան երեխաների համար։ Ապահովում է տեղ մինչև 25 կգ (մոտավորապես վեց տարեկան) երեխաների համար հետևի նստատեղում և հարմարավետ, կարգավորվող բուստեր՝ ավելի մեծ երեխաների համար։

2014 թվական. փչովի մանկական նստատեղի կոնցեպտ
Հետ ուղղված փչովի մանկական նստատեղի կոնցեպտ՝ պատրաստված եզակի, բարձր դիմացկունության գործվածքից։ Հեշտ է տեղափոխել մեքենայից մեքենա և հեշտությամբ տեղավորվում է փոքրիկ պայուսակի մեջ, երբ չի օգտագործվում։ Շատ թեթև է, ընդամենը 5 կգ և տեղավորվում է ավիաընկերության ձեռքի ուղեբեռի մեջ։

2015 – Excellence մանկական նստատեղի կոնցեպտ
Ինտեգրված դեմքով դեպի հետ մանկական բուստերի կոնցեպտը նախագծվել է բացառապես XC90 Excellence-ի համար։ Մանկական նստատեղի կոնցեպտը պտտվում և ամրացվում էր առջևի ուղևորի հատվածում՝ հեշտացնելով երեխայի մուտքն ու ելքը։ Այն նաև հնարավորություն էր տալիս աչքերի շփման մեջ լինել հետևի նստատեղերի ուղևորների հետ, իսկ նստատեղի կողքում և հատակին կար պահեստային տարածք։

2016 թվական. Volvo Cars-ի մանկական նստատեղերի նոր շարք
Britax-ի հետ համագործակցությամբ մշակված մանկական նստատեղերի նոր շարք։ Volvo-ի եզակի, շնչող 80% բնական բրդյա գործվածքն ապահովում է հարմարավետություն և սկանդինավյան դիզայն, որը ներդաշնակորեն համադրվում է Volvo-ի վերջին մոդելների ինտերիերի հետ։

2019 թվական. ներկայացվեց պտտման գործառույթը
Volvo Cars-ի հետ ուղղված մանկական նստատեղերի մեր շարքի վերջին լրացումը նախագծված է ձեր կյանքը հեշտացնելու համար։ Մենք սա արեցինք՝ ներառելով պտտման գործառույթը, որը թույլ էր տալիս նստատեղն իննսուն աստիճանով պտտել դեպի դուռը, ինչը հեշտացնում էր երեխային նստեցնելը և ամրացնելը։

Անվտանգության նորարարությունների տասնամյակներ
1927 թվականից ի վեր մենք ստեղծում ենք ավտոմեքենաներ, որոնց կիզակետում մարդն է: Բացահայտեք տարիների ընթացքում ձեռք բերած անվտանգության մեր ամենակարևոր նորարարությունները:

Երեխայի անվտանգություն
Մենք նորարարություններ ենք մտցնում և անընդհատ ձգտում ենք բարելավել ձեր երեխաների անվտանգությունը, երբ նրանք ճանապարհորդում են մեր մեքենաներով, նույնիսկ մինչև նրանց ծնվելը։
Նկարագրված հատկանիշներն ու արտադրանքը կարող են հասանելի չլինել բոլոր շուկաներում, և որտեղ դրանք հասանելի են, դրանք կարող են ստանդարտ չլինել բոլոր ոճերի և շարժիչի տարբերակների համար։