ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵԼՈՒ ՆՈՐ ԵՂԱՆԱԿ

360c

Ապագան էլեկտրական է` ինքնավար և կապակցված։

Գետաքարե փողոցում կայանված Volvo 360c. տեսք կողքից

Ինչո՞ւ ճամփորդել ինքնաթիռով, եթե կարելի է ավտոմեքենա վարձել:

Պատկերացրեք, որ վաղ առավոտյան ունեք հանդիպում հարևան քաղաքում։ Դուք ունեք այնտեղ հասնելու երկու տարբերակ՝ կարճատև թռիչք տեղական օդանավակայանից կամ լրիվ ինքնավար, ամբողջովին էլեկտրական ճանապարհորդություն, որի շնորհիվ Դուք կհասնեք անմիջապես հանդիպման վայր՝ խուսափելով հաշվառումից, հերթերից, ուշացումներից, անվտանգության ստուգումներից և թռիչքի հետ կապված բոլոր այլ անհարմարություններից։ Ո՞ր տարբերակը կնախընտրեիք։

Տան մոտ կայանված Volvo 360c ավտոմեքենայի առջևի հատված

Անհատական և հարմարավետ

Մենք համոզված ենք, որ ոչ շատ հեռու ապագայում անձնական շարժունության բոլոր խնդիրները լուծվելու են լրիվ ինքնավար, էլեկտրական մեքենաների միջոցով։ Այդ իսկ պատճառով մենք մշակել ենք 360c մոդելը, որը թույլ է տալիս կյանքի կոչել ապագայի մեր տեսլականը։ Անհատական շարժունության կարիքները շարունակաբար փոխվում են։ Եվ դրանց պետք է տրվեն անվտանգ, էկոլոգիապես մաքուր և միաժամանակ անհատական և հարմարավետ լուծումներ։

Հետիոտնային անցումի մոտ կանգնած 360c մեքենա. տեսք բարձունքից

Անվտանգություն Volvo-ից

360c մոդելում ներկայացված է մեքենայի ստանդարտացված ինքնավար հաղորդակցության նոր համակարգը, որը ճանապարհով երթևեկող այլ տրանսպորտային միջոցներին և ինքնավար մեքենաներին թույլ է տալիս հասկանալ, թե ինչ է պատրաստվում անել 360c-ն հաջորդիվ: Կարծում ենք, որ նման ստանդարտացված համակարգի կիրառումը ինքնավար մեքենաների օգտագործումը կդարձնի ավելի անվտանգ և հաճելի:

Տան հետևում կայանված 360c՝ ուղևորի բաց դռնով

Անհոգ ճանապարհորդություն

360c-ն գիտի, թե ինչպես ցանկացած ճանապարհորդություն դարձնել հուսալի: 360c մաքուր էլեկտրական և ինքնավար մեքենաներն ապահովում են սահուն և անհոգ երթևեկելու հնարավորություն: Այլևս ոչ մի չվերթի հետաձգում կամ ուղեբեռի ստուգում: 360c-ն նախատեսված է Ձեզ A կետից B կետ տեղափոխելու համար:

Փակ կայանատեղիով ընթացող Volvo 360c մեքենա:

Քաղաքաշինություն

Անձնական շարժունության շարունակաբար փոփոխվող պահանջները ազդում են նաև մեր ենթակառուցվածքի նախագծման և քաղաքների պլանավորման վրա: Շարժունության անհատականացված լուծումների շնորհիվ քաղաքի կենտրոնում կայանման պահանջարկը կնվազի՝ տեղ ազատելով բնակելի, առևտրային և ժամանցի օբյեկտների համար:

Ժամանակի արդյունավետ օգտագործում

Կախված Ձեր կարիքներից՝ 360c-ն ապահովում է բազմաթիվ հնարավորություններ

Volvo 360c մեքենայի սրահ՝ փոքրիկ սեղանով և ըմպելիքների համար նախատեսված ներկառուցված սառցախցով
Volvo 360c-ի ընդարձակ սրահում զրուցող երկու կին:
Կին, ով ամբողջովին օգտագործում է Volvo ինքնավար երթևեկության բոլոր առավելությունները գիշերային քունը վայելելու համար:
Volvo 360c մեքենայի սրահ՝ փոքրիկ սեղանով և ըմպելիքների համար նախատեսված ներկառուցված սառցախցով

Վայելք

360c-ն առաջարկում է սրահի ձևավորման տարբեր կարգավորումներ, որոնք ապահովում են բոլոր անհրաժեշտ հարմարանքները ճանապարհորդելու ընթացքում հանգստանալու և զվարճանալու համար:

Volvo 360c-ի ընդարձակ սրահում զրուցող երկու կին:

Աշխատանք

Շարժական կապի բոլոր միջոցներով ապահովված հանդիպման վայր, որն առաջարկում է այն ամենը, ինչը անհրաժեշտ է ճանապարհորդելիս բոլոր աշխատանքները կատարելու համար:

Կին, ով ամբողջովին օգտագործում է Volvo ինքնավար երթևեկության բոլոր առավելությունները գիշերային քունը վայելելու համար:

Քուն

Ճանապարհորդում եք գիշերը, որպեսզի առավոտյան կարևոր հանդիպումից չուշանա՞ք: Ապա ինչո՞ւ չպատվիրել հատուկ քնի համար նախատեսված մեքենա և հասնել հանդիպման վայր լիարժեք հանգստացած վիճակում: