Ձեր Volvo ավտոմեքենայի լիցքավորումը

Կարող եք ավտոմեքենան վարել առանց բանեցված գազերի արտանետումների, անկախ նրանից՝ ընտրել եք Recharge ամբողջովին էլեկտրական, թե վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենա: Ձեր վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենայում պարզապես ընտրեք Pure electric՝ ամբողջովին էլեկտրական ռեժիմը, Ձեր ամենօրյա ուղևորությունները ավտոմեքենայի՝ միայն էլեկտրական շարժիչով կատարելու համար:

Նոր, մուգ մոխրագույն Volvo էլեկտրական ավտոմեքենայի առջևի ձախ քառորդի խոշոր պլանով տեսք՝ ավտոմեքենայի լիցքավորման պորտին միացված լիցքավորման սպիտակ մալուխով:

Ավտոմեքենայի լիցքավորման եղանակը էլեկտրիֆիկացված ավտոմեքենայի շահագործման կարևորագույն գործոններից մեկն է: Իմացեք, թե ինչպես Volvo Recharge ավտոմեքենան կարող է հարմարվել Ձեր ապրելակերպին:

Ամբողջովին էլեկտրական

Երթևեկելու անաղմուկ եղանակը երբեմն ամենահզոր միջոցն է՝ բանեցրած գազերի զրոյական արտանետմամբ և ցածր աղմուկ բոլոր արագություններում: Բարձր լարման մարտկոցը և էլեկտրական երկու շարժիչները ապահովում են մեր XC40 Recharge ամբողջովին էլեկտրական ավտոմեքենայի արագ և սահուն ընթացքը:

Վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենա

Ավելի քիչ բենզին, ավելի նպատակային օգտագործում։ Recharge վերալիցքավորվող հիբրիդային մոդելներում մենք համատեղել ենք էլեկտրական և ներքին այրման շարժիչները՝ առաջարկելով ամբողջական էլեկտրական, գերհզոր և հիբրիդային ռեժիմներ, որոնք ապահովում են ավտոմեքենայի լիարժեք կառավարում և բանեցրած գազերի ավելի ցածր արտանետումներ։

Մեր էլեկտրիֆիկացված Recharge շարժաբեր համակարգերը

Մենք առաջարկում ենք երկու տեսակի Recharge էլեկտրիֆիկացված շարժաբեր համակարգեր, որոնք նախատեսված են ավտոմեքենա վարելու հետ կապված բոլոր կարիքները հոգալու համար:

Որտե՞ղ կարող եք լիցքավորել ավտոմեքենան: Լիցքավորման կետերի հասանելիությունը շատ կարևոր դեր ունի էլեկտրական ավտոմեքենայի ամենօրյա շահագործման համար:

Տան մոտակայքում գտնվող լիցքավորման աղբյուրին միացված Volvo XC40 Recharge Pure Electric արծաթագույն քաղաքային ամենագնացի թվային պատկեր, տեսք վերևից:
Բազմաբնակարանային շենքի փակ ավտոկայանատեղիում գտնվող լիցքավորման կայանին միացված Volvo XC40 Recharge Pure Electric արծաթագույն քաղաքային ամենագնացի թվային պատկեր, տեսք վերևից:
Փողոցի երկայնքով կայանված և լիցքավորման կայանին միացված Volvo XC40 Recharge Pure Electric արծաթագույն քաղաքային ամենագնացի թվային պատկեր, տեսք վերևից:
Տան մոտակայքում գտնվող լիցքավորման աղբյուրին միացված Volvo XC40 Recharge Pure Electric արծաթագույն քաղաքային ամենագնացի թվային պատկեր, տեսք վերևից:

Լիցքավորման աղբյուրների կանոնավոր հասանելիություն

Ավտոմեքենան ավտոտնակում, տան մոտակայքում կամ աշխատատեղին մոտ գտնվող լիցքավորման աղբյուրի մշտական հասանելիությամբ վայրում կայանելը թույլ է տալիս ավելի հեշտ հոգալ լիցքավորման ամենօրյա կարիքները: Ինչպես ամբողջովին էլեկտրական, այնպես էլ վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաները հանդիսանում են հիանալի ընտրանք:

Բազմաբնակարանային շենքի փակ ավտոկայանատեղիում գտնվող լիցքավորման կայանին միացված Volvo XC40 Recharge Pure Electric արծաթագույն քաղաքային ամենագնացի թվային պատկեր, տեսք վերևից:

Լիցքավորման աղբյուրների անկանոն հասանելիություն

Լիցքավորման աղբյուրների անկանոն, պատահական հասանելիության դեպքում ավելի բարձր ճկունություն կարող է ապահովել վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենան, որը մարտկոցի լիցքաթափման և լիցքավորման անհնարինության դեպքում կարող է աշխատել վառելիքով: Ամբողջովին էլեկտրական ավտոմեքենան նույնպես կարող է լինել շատ հարմար տարբերակ՝ կախված վարելու սովորույթներից:

Փողոցի երկայնքով կայանված և լիցքավորման կայանին միացված Volvo XC40 Recharge Pure Electric արծաթագույն քաղաքային ամենագնացի թվային պատկեր, տեսք վերևից:

Կախվածություն լիցքավորման հանրային կայաններից

Կարճատև լիցքավորման հանրային կայաններից (օրինակ՝ մարզասրահում կամ առևտրային կենտրոնում) կախվածության դեպքում վերալիցքավորվող հիբրիդային մոդելը կարող է հիանալի ընտրանք լինել: Որպես այլընտրանք, հիանալի տարբերակ կարող է հանդիսանալ նաև մեղմ հիբրիդային մոդելը, որը կլանում է արգելակման էներգիան և լիցքավորման աղբյուրին միանալու կարիք չունի:

Ի՞նչ հաճախականությամբ է անհրաժեշտ լիցքավորել ավտոմեքենան: Լիցքավորման հաճախականությունը կախված է օրվա ընթացքում կատարվող ուղևորությունների երկարությունից և այն տարածությունից, որը կարող է անցնել ամբողջությամբ լիցքավորված ավտոմեքենան:

Կարճ տարածություններ

Ամբողջովին էլեկտրական մոդելի դեպքում ավտոմեքենայի լիցքավորումը բավարար կլինի ամենօրյա ուղևորությունները կատարելու համար, և Ձեզ հավանաբար անհրաժեշտ կլինի ավտոմեքենան լիցքավորել ընդամենը շաբաթական մի քանի անգամ: Վերալիցքավորվող հիբրիդային մոդելի դեպքում միակողմանի ուղևորությունը կարող եք կատարել էլեկտրական ռեժիմում, սակայն հնարավոր է, որ յուրաքանչյուր այդպիսի ուղևորությունից հետո հարկավոր լինի լիցքավորել ավտոմեքենան վառելիքի ծախսը նվազեցնելու համար:

Միջին տարածություններ

Ամբողջովին էլեկտրական մոդելի դեպքում ավտոմեքենայի լիցքավորումը բավարար կլինի ամենօրյա ուղևորությունները կատարելու համար, սակայն հնարավոր է, որ յուրաքանչյուր ուղևորության վերջնակետում հարկավոր լինի լիցքավորել ավտոմեքենան: Վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաներում համատեղված են էլեկտրական և վառելիքային շարժիչները:

Երկար տարածություններ

Ամբողջովին էլեկտրական մոդելը կարող է ապահովել բավականաչափ լիցքավորում երկար ուղևորության կամ հանգստային օրերին քաղաքից դուրս մեկնելու համար, սակայն անհրաժեշտ է օգտվել վերալիցքավորման հնարավորություններից: Վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենան կօգտագործի ինչպես էլեկտրական էներգիա, այնպես էլ վառելիք:

Որքա՞ն է տևում լիցքավորումը:
Լիցքավորման տևողությունը տարբերվում է՝ կախված լիցքավորման ձևաչափից և ավտոմեքենայի տեսակից:*

* Լիցքավորման տևողությունը կախված է նաև բազմաթիվ գործոններից, օրինակ՝ արտաքին ջերմաստիճանից, մարտկոցի ընթացիկ ջերմաստիճանից, լիցքավորման սարքից, մարտկոցի և ավտոմեքենայի վիճակից:

_missing_

Ամբողջովին էլեկտրական ավտոմեքենայի լիցքավորում

Ամբողջովին էլեկտրական ավտոմեքենաների մարտկոցի լիցքն առավելագույնս օգտագործելու նպատակով խորհուրդ է տրվում ամենօրյա ուղևորությունների համար մարտկոցը փոփոխական հոսանքով լիցքավորել դրա տարողունակության մինչև 90% չափով, ինչպես նաև թույլ չտալ, որ լիցքի մակարդակն իջնի 20%-ից ցածր: Ամենօրյա ուղևորությունների համար ավտոմեքենան կարող է առաջարկել տարբեր տարածություններ, սակայն շաբաթվա ընթացքում Ձեզ ամենայն հավանականությամբ անհրաժեշտ կլինի միայն լրալիցքավորել կիսատ լիցքավորված մարտկոցը:

40 րոպ – 2 ժ

Արագ լիցքավորում հաստատուն հոսանքով (50–150 կՎտ)

8 – 10 ժ

11 կՎտ փոփոխական հոսանքով արագ լիցքավորմամբ / պատին ամրացվող լիցքավորման սարքով

Մարտկոցի լիցքավորման տոկոսի գծապատկեր՝ գունանշված 5%-ից 100% հատվածում՝ ցույց տալու վերալիցքավորվող հիբրիդային մարտկոցի իդեալական աշխատանքային միջակայքը:

Փոփոխական հոսանքով լիցքավորում կենցաղային միակցիչով

Մարտկոցը տարողունակության 100%-ի չափով պարբերաբար լիցքավորելը վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաների էլեկտրական վազքը հնարավորինս երկարացնելու լավագույն տարբերակն է: Վառելիքային շարժիչի առկայության դեպքում մարտկոցի լիցքաթափումը խնդիրներ չի առաջացնի:

3 - 4 ժ

3,6 կՎտ փոփոխական հոսանքով արագ լիցքավորմամբ / պատին ամրացվող լիցքավորման սարքով

4 - 8 ժ

Փոփոխական հոսանքով լիցքավորմամբ/ կենցաղային միակցիչով

Էլեկտրիֆիկացված մեքենայի շահագործման ծախսերը կարող են վառելիքով աշխատող համարժեք ավտոմեքենայի շահագործման ծախսերից զգալիորեն ցածր լինել:

Ձեռքբերման արժեք

Շատ երկրներում էլեկտրական ավտոմեքենայի ձեռքբերման արժեքը փոխհատուցվում է հարկային արտոնություններով: Նման արտոնությունները տարբեր երկրներում կարող են տարբեր լինել:

Տեխսպասարկման արժեք

Շարժվող մեխանիկական մասերի և հեղուկների ավելի քիչ քանակի շնորհիվ էլեկտրական ավտոմեքենաների տեխսպասարկման ծախսերը հաճախակի լինում են ավելի ցածր:

Ամենօրյա օգտագործման ծախսեր

Շատերը հնարավորություն ունեն մարտկոցի լիցքավորումը կատարել տանը կամ աշխատավայրում: Այդ վայրերում մարտկոցի հաճախակի լիցքավորելու հնարավորությունը թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել ավտոմեքենան լիցքավորելու համար պահանջվող էլեկտրաէներգիայի ծախսը՝ նույն վազքի համար օգտագործվող վառելիքի ծախսի համեմատ:

Ի՞նչ լրացուցիչ տեղեկատվություն եք ցանկանում ստանալ լիցքավորման մասին:

Վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաներում օգտագործվում է լիթիում-իոնային մարտկոցներ, որոնք նման են մաքուր էլեկտրական ավտոմեքենաներում օգտագործվող մարտկոցներին, սակայն ավելի փոքր են:

Մոդելից կախված՝ վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենան ամբողջովին էլեկտրական ռեժիմում շահագործելու դեպքում կարող է երթևեկել մինչև 55 կմ / 34 մղոն` թույլ տալով Ձեզ կատարել ամենօրյա ուղևորություններ քաղաքի սահմաններում բանեցրած գազերի զրոյական արտանետումներով: Աշխատատեղում կամ այլ վայրերում լիցքավորման հնարավորություններն օգտագործելու դեպքում Դուք կարող եք Ձեր կարճատև ուղևորություններից շատերը դարձնել ամբողջովին էլեկտրական:

Լիցքավորման արագությունը կախված է լիցքավորման տեսակից և օգտագործվող հզորությունից, ինչպես նաև այլ գործոններից, ինչպիսիք են շրջակա միջավայրի ջերմաստիճանը, մարտկոցի ջերմաստիճանը, ավտոմեքենայի մարտկոցի չափը և վիճակը, մեքենայի լիցքավորման շղթայի տարողունակությունը: Որպես կանոն, 220 Վ լարմամբ կենցաղային էլեկտրասնուցման աղբյուրը մեկ ժամում ապահովում է 7-14 կմ վազք, 11 կՎտ հզորությամբ փոփոխական հոսանքով լիցքավորման սարքը կամ լիցքավորման հանրային կայանը մեկ ժամում ապահովում է 50-60 կմ վազք, իսկ հաստատուն հոսանքով արագ լիցքավորման կայանը 10 րոպեում ապահովում է 30-ի մինչև 100 կմ վազք՝ կախված հոսանքի հզորությունից : Դա նշանակում է, որ 11 կՎտ հզորությամբ փոփոխական հոսանքով լիցքավորման սարքը զրոյից մինչև 100% լիցքավորումը կատարում է մոտ 8 ժամում, մինչդեռ 150 կՎտ հաստատուն հոսանքով արագ լիցքավորման կայանը զրոյից մինչև 80% լիցքավորումը կատարում է մոտ 40 րոպեում:

Մենք վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաների հետ մատակարարում ենք լիցքավորման մալուխ, որը կարող է օգտագործվել մարտկոցը կենցաղային էլեկտրասնուցման աղբյուրին դանդաղ լիցքավորման նպատակով միացնելու համար: Ավտոմեքենան կարող է միացվել նաև փոփոխական հոսանքով լիցքավորման կետերում և լիցքավորման կայաններում առկա լիցքավորման մալուխներին: Կարող եք առանձին ձեռք բերել լիցքավորման մալուխ՝ փոփոխական հոսանքով լիցքավորման կետերում դրանց բացակայության դեպքում օգտագործելու համար:

Էլեկտրական վազքը կախված է բազմաթիվ գործոններից, որոնց թվում է շրջակա միջավայրի ջերմաստիճանը, տարբեր գործառույթների` օրինակ՝ կլիմայի կառավարման գործառույթի օգտագործումը, վարելու ոճը և այլն: Սակայն Volvo XC40 Recharge ամբողջովին էլեկտրական ավտոմեքենան կարող է ապահովել մինչև 418 կմ / 208 մղոն վազք մեկ լիցքավորմամբ:* Վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաներն ապահովում են ավելի փոքր վազք, սակայն մարտկոցի լիցքաթափման դեպքում կարող են շարունակել աշխատել վառելիքային շարժիչով:

* Վազքը հաշվարկվել է WLTP և EPA փորձարկման ցիկլերի հիման վրա: Իրական պայմաններում դրա արժեքը կարող է տարբերվել: Ցուցանիշները հիմնված են նախնական թիրախային արժեքի վրա: Դրանք կարող են փոփոխվել մեքենայի վերջնական սերտիֆիկացումից հետո։

Տան պայմաններում ավտոմեքենայի լիցքավորման արագությունը կախված է էլեկտրասնուցման ցանցի տեխնիկական բնութագրերից և լիցքավորման տեսակից: 220 Վ էլեկտրական վարդակը մեկ ժամում ապահովում է 7-14 կմ վազք և պահանջում է 36-ից մինչև 60 ժամ ամբողջովին էլեկտրական Volvo ավտոմեքենան ամբողջությամբ լիցքավորելու համար: 11 կՎտ հզորությամբ եռաֆազ, պատին ամրացվող լիցքավորման սարքը մեկ ժամում ապահովում է 50-60 կմ վազք և պահանջում է մոտ 8 ժամ ամբողջովին էլեկտրական Volvo ավտոմեքենան ամբողջությամբ լիցքավորելու համար:

Էլեկտրաէներգիայի արժեքը տարբեր երկրներում տարբեր է, սակայն հաճախ այն ավելի ցածր է, քան վառելիքի արժեքը, որը անհրաժեշտ է ավտոմեքենայով նույն տարածությունն անցնելու համար: Եթե հնարավորություն ունեք ավտոմեքենան լիցքավորել տանը կամ աշխատավայրում (հատկապես գիշերային ժամերին, երբ էլեկտրաէներգիայի սակագինը կարող է ավելի ցածր լինել), նույն վազքի վրա կատարվող ծախսերը կարող են նույնիսկ էլ ավելի նվազել: