Մոխրագույն պատի մոտ կայանած մուգ Volvo S90:

Ակնկալեք ավելին

Բացահայտեք նորը և կառավարեք Ձեր ուղևորությունը: Ներկայացնում ենք սկանդինավյան շքեղ սեդանը՝ ներկառուցված Google-ով:

ԼիարժեքLED

Լուսավորության տեխնոլոգիա

95%

Սրահի օդի մաքրում

360°

Տեսախցիկ

Google

Ներկառուցված

Աստիճաններով մասամբ ծածկված Volvo S90։
Աստիճանների դիմաց կայանված Volvo S90 ավտոմեքենա և ավտոմեքենայի ուղղությամբ քայլող տղամարդ։
Volvo ավտոմեքենայի սրահում տեղադրված փոխանցատուփի բռնակ, որը պատրաստված է Orrefors ընկերության շվեդական մաքուր բյուրեղից:

Ամեն վայրկյան վերահսկեք իրավիճակը ինտուիտիվ տեխնոլոգիաների և Google-ի ներկառուցված գործառույթների միջոցով։

Լավագույն նավիգացիա

Ավտոմեքենայում ամբողջությամբ ինտեգրված Google Maps և Google Assistant ձայնային կառավարման ձեռնազատ ռեժիմները ընձեռում են ճանապարհային երթևեկության մասին իրական ժամանակում տվյալների փոխանցում և երթուղու ավտոմատ փոփոխման գործառույթ, որոնք թույլ են տալիս Ձեզ հասնել նպատակակետին առանց ավելորդ ջանքերի:

Սրահի հարմարավետություն

Volvo մոդելներում ներկառուցված Google Assistant համակարգի շնորհիվ կարող եք ստանալ երթուղու վերաբերյալ ցուցումներ, զվարճանալ, կապի մեջ մնալ ընկերների, ընտանիքի անդամների և գործընկերների հետ, ինչպես նաև կատարել սրահում կլիմայի ճշգրիտ կարգավորում. այդ բոլորը կարող եք կառավարել՝ ձեռքում պահելով ղեկանիվը: Պարզապես ասեք «Hey Google»՝ սկսելու համար:

Ընդլայնեք Ձեր հնարավորությունները ճանապարհին երթևեկելիս

Google միջոցով կարող եք կապակցել Ձեր սիրելի հավելվածները և սարքերը, հեշտությամբ կատարել բոլոր առօրյա գործերը: Ձեր հանգստության և հարմարավետության համար հեշտությամբ կապակցվեք և մեքենայից կառավարեք համատեղելի խելացի կենցաղային սարքերը:

Սուզվեք մեդիայի և ձայնի հրապուրիչ աշխարհ:

Google-ին տվեք ձայնային հրամաններ Ձեր S90 սեդանում ձեռնազատ կառավարում իրականացնելու համար: Ծանոթ ինտերֆեյսի միջոցով կարող եք զվարճանալ, կապի մեջ մնալ ընկերների, ընտանիքի և գործընկերների հետ՝ պարզապես օգտագործելով ձեր ձայնը: Դուք, Ձեր ավտոմեքենան և Ձեր կյանքը դեռ երբեք միմյանց այսքան մոտ չեք եղել Google Play հավելվածների, ինչպես նաև Bowers & Wilkins բարձրակարգ ձայնային համակարգի հասանելիության շնորհիվ:

Google Assistant

Oգնություն ձեռնազատ ռեժիմում:

Bowers & Wilkins

Բարձրախոսի հիանալի բացառիկ դիզայն և ձայնի անգերազանցելի որակ։

Bowers & Wilkins բարձրախոսներ Volvo S90 ավտոմեքենայի սրահում:
Google Play

Մնացեք կապակցված Ձեր թվային աշխարհին:

Volvo՝ ներկառուցված Google-ով

Google-ով ներկառուցված Ձեր Volvo-ն սահուն ինտեգրված է մեքենայի վարումն ավելի հեշտ, հաճելի և կապակցված դարձնելու համար:

Դարձրեք այն Ձերը Բացահայտեք ինտուիտիվ և անհատականացված հարմարավետությունը։

Volvo S90 ավտոմեքենայի հետևի նստատեղին նստած տղամարդու խոշոր պլանով պատկեր։
Volvo S90 ավտոմեքենայի հետևի նստատեղին նստած տղամարդ։
Տղամարդ, որը պատրաստվում է նստել իր Volvo S90 ավտոմեքենան։
Volvo S90 ավտոմեքենայի հետևի նստատեղին նստած տղամարդու խոշոր պլանով պատկեր։

Սրահի ավելի մաքուր օդ

Օդի որակի բարելավման նախադեպը չունեցող համակարգի՝ օդի արդյունավետ զտիչը կանխում է PM 2.5 վտանգավոր մասնիկների մինչև 95% ներթափանցումը սրահ: Դրա շնորհիվ Դուք և Ձեր ուղևորները կարող եք վայելել օդի բարելավված և ավելի առողջարար որակը՝ անկախ շրջակա միջավայրի արտաքին պայմաններից:

Volvo S90 ավտոմեքենայի հետևի նստատեղին նստած տղամարդ։

Շքեղ հետևի նստատեղ

Հետևի նստատեղի Nappa տեսակի կաշվե պաստառը և ոտքերի համար ընդարձակ տարածության առկայությունը բարձրացնում են հարմարավետությունը, իսկ կենտրոնական հատվածում գտնվող բացառիկ արմնկակալը երկար ուղևորությունների ժամանակ ուղևորներին թույլ է տալիս զգալ հանգիստը, ինչպես նաև ձեռքի տակ պահել անհրաժեշտ իրերը։

Տղամարդ, որը պատրաստվում է նստել իր Volvo S90 ավտոմեքենան։

Օգնության ձեռք

Վարորդին աջակցող մեր առաջադեմ տեխնոլոգիան կարող է օգնել Ձեզ ավտոմեքենան պահել երթևեկության գոտու կենտրոնում, տեղեկացնել Ձեզ երթևեկությունը վերսկսելու անհրաժեշտության մասին և նույնիսկ ամբողջությամբ արգելակել ավտոմեքենան՝ վարորդի կողմից որևէ արձագանքի բացակայության դեպքում:

Առափնյա ճանապարհով ընթացող Volvo S90 մեղմ հիբրիդային ավտոմեքենա:

Սանձահարեք վերականգնված էներգիան:

Մեր մեղմ հիբրիդային մոդելները խնայում են վառելիքը և նվազեցնում բանեցրած գազի արտանետումը՝ արգելակումների ժամանակ էներգիա վերականգնելու և այն 48 Վ մարտկոցում կուտակելու միջոցով:

Ավտոմեքենայի կատարելագործված վարում

Վայելեք սահուն մեկնարկը, կատարելագործված արագացումը և մեկնարկի/կանգի տեխնոլոգիայի օպտիմալացված արդյունավետությունն ու հարմարավետությունը:

Վառելիքի ցածր սպառում

Ինտեգրված մեկնարկիչ-գեներատորը ակտիվորեն աջակցում է շարժիչի աշխատանքին և նվազեցնում վառելիքի ծախսը՝ միաժամանակ ապահովելով հանգիստ և հեշտ կառավարելի վարում:

Աջակցվող անվտանգություն։ Դա մեր ԴՆԹ-ում է։

Աջակցվող անվտանգություն։ Դա մեր ԴՆԹ-ում է։

Կույր գոտիների վերահսկողության համակարգը (blind spot information system, BLIS) ակտիվ աջակցություն է ցուցաբերում երթևեկության գոտիները փոխելիս։ Հարակից երթևեկության գոտիներով երթևեկող ավտոմեքենաների հետ բախման վտանգի առկայության դեպքում BLIS-ը կարող է թեթևակի շտկել ղեկանիվի կառավարումը՝ ապահովելով Ձեր, Ձեր ավտոմեքենայի և մտերիմների անվտանգությունը։

Անվտանգության աջակցման խելացի տեխնոլոգիան կարող է գիշեր ու ցերեկ օգնել Ձեզ նկատել այլ ավտոմեքենաներին, հետիոտներին, հեծանվորդներին և խոշոր կենդանիներին և խուսափել դրանց հետ բախումից: Համակարգը նախ զգուշացնում է վարորդին, ապա արգելակում է ավտոմեքենան, եթե վարորդը չի արձագանքում տվյալ իրավիճակին:*

Ուղղահայաց ուղղությամբ ընթացող մեքենաների մասին զգուշացման համակարգը՝ ավտոմատ արգելակման գործառույթով աջակցում է վարորդին սահմանափակ տեսադաշտով հետընթաց կատարելիս: Համակարգը կարող է հայտնաբերել մեքենայի հետևից ուղղահայաց ուղղությամբ ընթացող մեքենաները և, անհրաժեշտության դեպքում, ակտիվացնել ավտոմատ արգելակման գործառույթը:**

* Ավտոմեքենայի հետ նույն ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցները, հետիոտները և հեծանվորդները կարող են հայտնաբերվել որոշակի արագության սահմաններում և որոշակի պայմաններում: Հայտնաբերման համակարգերի աշխատանքը կախված է օբյեկտի լուսավորությունից, օրինակ՝ օրվա մութ ժամանակ ավտոմեքենայի առջևի և հետևի լուսարձակները պետք է միացված լինեն: Բոլոր դեպքերում, անվտանգ երթևեկության համար պատասխանատու է վարորդը:

** Վարորդին աջակցման գործառույթները չեն կարող փոխարինել վարորդի ուշադրությանը և ճիշտ որոշումներ կայացնելու ունակությանը: Ուղղահայաց ուղղությամբ ընթացող ավտոմեքենաների մասին զգուշացման համակարգի գործառույթները որոշ իրավիճակներում կարող են սահմանափակ լինել: Արգելակման համակարգի ազդեցությունն ակտիվ է միայն ցածր արագության սահմաններում:

*** Վարորդին աջակցման գործառույթները չեն կարող փոխարինել վարորդի ուշադրությանը և ճիշտ որոշումներ կայացնելու ունակությանը: Ղեկանիվի կառավարմանը աջակցող համակարգը ակտիվ է 60-140 կմ/ժ արագության սաահմաններում:

Volvo Թվային ծառայությունների փաթեթը ապահովում է Ձեր կապակցումը շարժման մեջ գտնվելիս:

Թվային ծառայություններ

Թվային ծառայությունների փաթեթն օգնում է հարմարավետորեն ներդաշնակեցնել Ձեզ, Ձեր Volvo ավտոմեքենան և Ձեր թվային կյանքը՝ ապահովելով կապակցումը նույնիսկ շարժման մեջ գտնվելիս: Չորս տարի վայելեք Google-ի խելացի և Volvo-ի առաջադեմ տեխնոլոգիաները, որոնք ներառում են. - Google Assistant, Google Maps և Google Play - Volvo Cars հավելվածի հեռակառավարման ծառայությունները -Հեռախոսի անլար լիցքավորում Բոլոր տվյալները ներառված են

*S90-ը մատակարարվում է Թվային ծառայությունների փաթեթի չորս տարվա բաժանորդագրությամբ: Այդ ժամկետի ավարտից հետո կիրառվում են նոր պայմաններ:

*S90-ը մատակարարվում է Թվային ծառայությունների փաթեթի չորս տարվա բաժանորդագրությամբ: Այդ ժամկետի ավարտից հետո կիրառվում են նոր պայմաններ:

Ի՞նչ եք ցանկանում իմանալ S90-ի մասին:

S90-ում ներկառուցված են Google Maps, Google Assistant և Google Play հավելվածները:

Այո, ծառայությունների չորս տարվա հասանելիությունը ներառված է: Դրանից հետո կարող եք ձեռք բերել բաժանորդագրության երկարաձգում, եթե ցանկանում եք շարունակել բոլոր ներառված ծառայությունների օգտագործումը:

Բաժանորդագրությունը տևում է չորս տարի: Եթե ավտոմեքենան նոր է, բաժանորդագրության ժամկետը սկսվում է մեքենայի առաքման օրվանից: Բաժանորդագրությունը կապակցված է ավտոմեքենային, ուստի ավտոմեքենայի վաճառքի դեպքում բաժանորդագրության մնացած ժամանակը փոխանցվում է հաջորդ սեփականատիրոջը / օգտատիրոջը:

Այն շուկաներում, որոնցում Volvo-ն կնքել է պայմանագիր բջջային ցանցի օպերատորի հետ, բոլոր անհրաժեշտ տվյալները չորս տարով ներառված են Թվային ծառայությունների փաթեթի մեջ: Դա ներառում է նավիգացիան և ձայնային աջակցումը, ինչպես նաև ցանկացած տեսակի հավելվածների ներբեռնումը և օգտագործումը (օրինակ՝ երաժշտության հոսքային վերարտադրման հավելվածներ): Այն շուկաներում, որոնցում տվյալների օգտագործման պայմանագիր չի կնքվել, Դուք ստիպված կլինեք կապակցվել Ձեր անձնական սարքի միջոցով (օրինակ՝ Bluetooth-ի օգնությամբ) և օգտագործել Ձեր անձնական տվյալների պլանը՝ այդ ծառայություններից օգտվելու համար:

Հնարավոր է, որ նկարագրված գործառույթները ստանդարտ կամ բոլոր ոճերի / շարժիչի տեսակների համար հասանելի չլինեն։Google, Google Play և Google Maps-ը հանդիսանում են Google ՍՊԸ-ի ապրանքանիշերը: