
Առանց Ձեզ ոչինչ: Միջին չափսի քաղաքային ամենագնաց, ինչը յուրաքանչյուր օր ապահովում է բարձր արտադրողականություն։ Արտադրողականության նոր մակարդակ։



Եղեք առաջատար։ Առավել սահուն մեքենավարման համար ստեղծեք էներգիա մեր մեղմ հիբրիդային մոդելներով։
Մեր մեղմ հիբրիդային մոդելները արգելակումների ժամանակ վերականգնում են առաջացած էներգիան և կուտակում 48 Վ մարտկոցում։Երբ օգտագործվում է այս էներգիան, վառելիքի սպառումը և բանեցրած գազերի արտանետումները նվազում են:
XC60 մեղմ հիբրիդային մոդելը նախագծվել է սահուն մեկնարկ և արագացում ապահովելու համար՝ ճանապարհորդությունը դարձնելով առավել հարմարավետ թե՛ քաղաքում, թե՛ մայրուղու վրա։
Խնայված վառելիքի յուրաքանչյուր կաթիլն օգտակար է: Մեր մեղմ հիբրիդային մոդելներում դուք վայելում եք վառելիքի ավելի ցածր սպառում՝ առանց կատարողականության հարցում զիջումների:
Դետալները կարևոր են։Շոշափելի և զգայական այս ինտերիերը նախագծվել է սրտեր գրավելու համար։
Volvo XC60 քաղաքային ամենագնացի սրահի ինտերիեր։
Ավելին, քան ցանկանում եք: Խորասուզվեք խելացի գործառույթների և առաջադեմ տեխնոլոգիաների աշխարհ։
Ի՞նչ եք ցանկանում իմանալ XC60 քաղաքային ամենագնացի մասին:
Google-ի ո՞ր հավելվածներն ու ծառայություններն են ներկառուցված XC60-ում:
XC60-ում ներկառուցված են Google Maps, Google Assistant և Google Play հավելվածները:
Volvo XC60-ը Apple CarPlay ունի՞:
Այո, Apple CarPlay-ը ստանդարտ է XC60 ավտոմեքենաներում:*
*Այն հասանելի է սկսած 5-րդ սերնդի iPhone-ի համար։ Apple CarPlay-ը և iPhone-ը հանդիսանում են Apple Inc-ի ապրանքանիշերը:
Արդյո՞ք Թվային ծառայությունները տրամադրվում են բաժանորդագրության հիման վրա:
Այո, ծառայությունների մինչև չորս տարվա հասանելիությունը ներառված է: Դրանից հետո կարող եք ձեռք բերել բաժանորդագրության երկարաձգում, եթե ցանկանում եք շարունակել բոլոր ներառված ծառայությունների օգտագործումը:
Ե՞րբ է սկսվում Թվային ծառայությունների բաժանորդագրությունը և որքա՞ն է այն տևում:
Բաժանորդագրությունը տևում է մինչև չորս տարի: Եթե ավտոմեքենան նոր է, բաժանորդագրության ժամկետը սկսվում է ավտոմեքենայի առաքման օրվանից: Բաժանորդագրությունը կապակցված է ավտոմեքենային, ուստի ավտոմեքենայի վաճառքի դեպքում բաժանորդագրության մնացած ժամանակը փոխանցվում է հաջորդ սեփականատիրոջը / օգտատիրոջը:
Արդյո՞ք Թվային ծառայությունների փաթեթի աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր տվյալները ներառված են:
Ոչ։ Դուք ստիպված կլինեք կապակցվել Ձեր անձնական սարքի միջոցով՝ Bluetooth-ի օգնությամբ, և օգտագործել Ձեր անձնական տվյալների պլանը՝ այդ ծառայություններից օգտվելու համար:
Դիտել այլ մոդելներ
Լրացուցիչ տեղեկություններ XC60-ի մասին
Հնարավոր է, որ նկարագրված գործառույթները ստանդարտ կամ սարքավորման բոլոր մակարդակների / շարժաբեր համակարգի բոլոր տարբերակների համար հասանելի չլինեն:
Google, Google Play և Google Maps-ը հանդիսանում են Google ՍՊԸ-ի ապրանքանիշերը: