Ո՞վ ենք մենք
Ստեղծման առաջին իսկ օրվանից Volvo Cars ապրանքանիշը նախատեսված է եղել այն մարդկանց համար, ովքեր հոգ են տանում շրջակա միջավայրի և մեզ շրջապատող մարդկանց մասին: Մեր առաքելությունն է կյանքը դարձնել ավելի հեշտ, կատարյալ և անվտանգ:

Կյանքի համար: Մենք ցանկանում ենք ապահովել անհատական, էկոլոգիապես մաքուր և ապահով երթևեկություն:
Անհատական
Մենք ձգտում ենք ավելի հեշտացնել Ձեր կյանքը՝ առաջարկելով նոր անհատական մոդելներ և ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում հասանելի գրավիչ ծառայություններ:
Էկոլոգիապես մաքուր
Երկիր մոլորակը պաշտպանելու համար մենք պետք է անենք ավելին, քան պարզապես էլեկտրական ավտոմեքենաներ արտադրելը: Մենք ձգտում ենք վերաիմաստավորել էկոլոգիապես մաքուր արտադրության վերաբերյալ մոտեցումները մեր գործունեության, հանրության սհամաններում:
Ապահով
Մենք արտադրում ենք ավտոմեքենաներ այն մարդկանց համար, ովքեր հոգ են տանում իրենց շրջապատող մարդկանց մասին: Ուստի, անվտանգության մասին խոսելիս, մենք հավասարաչափ մտածում ենք ինչպես Ձեր և Ձեր ուղևորների, այնպես էլ մոտակայքում գտնվող այլ մարդկանց մասին:
2022 թվական
22,3մլրդ
Օպերացիոն շահույթ (EBIT) (SEK)
6,8%
EBIT մարժա
615,1
Մանրածախ վաճառք (հատ)
330,1մլրդ
Եկամուտ (SEK)
Մեր պորտֆոլիոն
Մեր ռազմավարությունը
Արագ զարգացում
Արագ զարգացում
Պրեմիում դասի ապրանքանիշերի մեջ ամենաարագ զարգացողը մենք ենք: Մեր արժեքները համահունչ են հանրային կյանքի միտումներին: Մենք մեր գործունեության ընթացքում հասել ենք զգալի արդյունքների, իսկ մեր պրոդուկտների զարգացման ծրագիրը և արտադրական հզորությունները միտված են արտադրության հետագա ընդլայնմանը:
Էլեկտրիֆիկացում
Էլեկտրիֆիկացում
Պրեմիում դասի էլեկտրական ավտոմեքենաների առաջատարը մենք ենք: Մեր զարգացման ծրագիրը կենտրոնացած է ամբողջական էլեկտրիֆիկացման վրա՝ ապահովելով մարտկոցների տեխնոլոգիայի զարգացման հստակ ծրագիր:Մենք ձգտում ենք հասնել նրան, որ մինչև տասնամյակի կեսը մեր վաճառքների 50%-ը կազմեն ամբողջովին էլեկտրական մոդելները, իսկ մինչև 2030 թվականը բոլոր վաճառված ավտոմեքենաները լինեն ամբողջովին էլեկտրական:
Անմիջական հաղորդակցություն հաճախորդների հետ
Անմիջական հաղորդակցություն հաճախորդների հետ
Հաճախորդների հետ մեր հարաբերությունները կառուցողական են և կայուն: Մենք հանդիպում ենք նրանց հետ իրենց նախընտրած վայրում և ժամին, ինչը նպաստում է առցանց վաճառքին և բաժանորդագրությանը:
Նոր առաջատար տեխնոլոգիա
Նոր առաջատար տեխնոլոգիա
Մենք մշակում ենք արագությունը հաշվարկող նոր տեխնոլոգիա: Մեր նպատակն է արագացնել ծրագրային ապահովումը, ինչպես նաև բարելավել ավտոմեքենան իր ողջ կենսացիկլի ընթացքում: Մեր հնարավորությունները օգնում են բարձրացնել անվտանգության մակարդակը և ապահովում են ինքնավար տեխնոլոգիայի կիրառումը:
Ամենաարագ փոխակերպումը
Ամենաարագ փոխակերպումը
Մեր ճկուն աշխատելաոճի շնորհիվ ունենք ընկերությունների հետ բաց համագործակցություն, ինչը նպաստում է մեր արագ փոխակերպմանը: Մենք ձգտում ենք լինել հուսալի գործընկեր և գործատու:

Մենք պատվախնդիր ենք
Մենք ցանկանում ենք հիմնովին փոխել ավտոմոբիլային արդյունաբերությունը, դառնալ ոլորտի առաջատարը անվտանգության, կայունության, առցանց բիզնեսի կառավարման ոլորտում և մարդկանց համար սահմաներ գլոբալ չափորոշիչներ: Մեր նպատակները մեզ համար նախանշել են հստակ ուղի մեր և հանրության առջև ծառացած խնդիրները հաջողությամբ լուծելու համար:

Մենք արագ տեմպերով գնում ենք առաջա: 2015 թվականից ի վեր ամեն տարի ունեցել ենք վաճառքի ծավալների նոր ռեկորդներ։ Այդ միտումը շարունակվում է: Մենք ձգտում ենք մինչև տասնամյակի կեսը տարեկան վաճառքի ցուցանիշը հասցնել 1,2 միլիոն ավտոմեքենայի։
Մենք նպատակ ունենք օգտվել պրեմիում դասի էլեկտրական ավտոմեքենաների շուկայում ստեղծված հնարավորություններից, քանի որ մինչև տասնամյակի կեսը մենք ձգտում ենք հասնել 8%-10% EBIT մարժայի։
Մենք նպատակ ունենք նվազեցնել յուրաքանչյուր ավտոմեքենայի կենսացիկլի ընթացքում CO2 գազի արտանետումների ծավալը 40%-ով 2018 թվականի ցուցանիշների համեմատ։ Դա ենթադրում է ավելին, քան արտանետիչ խողովակից արտանետումների ծավալի նվազեցումը: Անհրաժեշտ է նվազեցնել CO2 արտանետումների ծավալը նաև մեր ամբողջ գործունեության ընթացքում և մատակարարման շղթայում։
Մենք ներկայացրել ենք մեր ամբողջովին էլեկտրական XC40 Recharge և C40 Recharge մոդելները: Դա միայն սկիզբն է։ Մենք ձգտում ենք մինչև տասնամյակի կեսը համաշխարհային վաճառքի ամբողջ ծավալում էլեկտրական ավտոմեքենաների մասնաբաժինը հասցնել 50%-ի։ Մնացած 50%-ը կկազմեն հիբրիդային ավտոմեքենաները։ Սա շատ կարևոր քայլ է մինչև 2030 թվականը բացառապես ամբողջովին էլեկտրական ավտոմեքենաների արտադրությանը անցնելու ճանապարհին։
Մենք աստիճանաբար անցնում ենք սեփական ուժերով ծրագրային ապահովման մշակմանը, քանի որ ավտոմեքենայի նկատմամբ հետաքրքրությունը որոշվում է նաև ծրագրաշարի միջոցով ապահովվող գործառույթներով և գործառնական հնարավորություններով։ Volvo-ի հաջորդ սերնդի ամբողջովին էլեկտրական մոդելները աշխատելու են մեր կողմից մշակված օպերացիոն համակարգով։ Մեր նպատակն է մինչև ընթացիկ տասնամյակի կեսը ապահովել, որ ծրագրերի 50%-ը մշակվեն սեփական ուժերով։
Մենք հանդիպում ենք հաճախորդների հետ իրենց հարմար վայրում և ժամին։ Մենք ձգտում ենք, որ մինչև տասնամյակի կեսը մեր վաճառքի առնվազն 50%-ը կիրականացվի առցանց, որպեսզի կարողանանք ապահովել հաճախորդների կողմից ակնկալվող պարզությունը և հարմարավետությունը:
Volvo Car Group՝ դիմավորեք ընտանիքը
2021թվականից Volvo Cars-ը պաշտոնապես գրանցված է Ստոկհոլմի Նասդաք ֆոնդային բորսայում։ Մեր ընկերությունը իր մեջ ներառում է Volvo Cars-ը, Zenseact ծրագրային ապահովման մշակման ընկերությունը և Volvo On Demand տրանսպորտային ընկերությունը:
Volvo Car Group-ը ունի նաև զգալի բաժնեմաս մեր դուստր ձեռնարկություններում՝ Polestar էլեկտրական ավտոմեքենաների ապրանքանիշում (48,3%) և արագ զարգացող LYNK & CO ընկերությունում (30 %):
Volvo Cars-ը, ECARX-ի հետ մեկտեղ հանդիսանում է նաև HaleyTek ընկերության սեփականատերը: Այն այլ ընկերությունների համար Android Automotive-ի հիման վրա մշակում է տեղեկատվական-զվարճանքային հարթակներ: NOVO Energy-ն Volvo Cars-ի և Northvolt-ի համատեղ ձեռնարկությունն է (Volvo Cars-ին պատկանում է դրա 50%), որը մշակում է էկոլոգիապես մաքուր, բարձրորակ լիթիում-իոնային մարտկոցներ, որոնք ապահովելու են էներգիայով Volvo-ի և Polestar-ի հաջորդ սերնդի ամբողջովին էլեկտրական մոդելները:

Polestar
Էլեկտրական ավտոմեքենաների ապրանքանիշ:

Lynk&Co
Ճկուն, բարձր տեխնոլոգիաներով համալրված ավտոմեքենա:

Zenseact
Ինքնավար շարժաբերի ծրագրային ապահովման մշակման մասնաճյուղ:

Volvo On Demand
Ավտոմեքենայի համատեղ օգտագործման մեր ընկերությունը:
Մենք հասանելի ենք ամբողջ աշխարհում
1927 թվականից ի վեր համաշխարհային մեր ընկերության գլխամասային գրասենյակը մնացել է մեր հարազատ քաղաքում՝ Գյոթեբորգում: Ամերիկյան մայրցամաքի մեր գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Ջերսի նահանգի Մավա քաղաքում, իսկ Ասիական և խաղաղօվկիանոսային տարածաշրջանի գլխամասային գրասենյակը՝ Շանհայում:
Մենք արտադրում ենք ավտոմեքենաներ Գյոթեբորգում (Շվեդիա), Գենտում (Բելգիա), Չարլսթոնում (ԱՄՆ), Չենդուում, Դաքինգում (Չինաստան): Մեր ավտոմեքենաները վաճառվում են ավելի քան 100 երկրներում:
Դիտեք այս ֆիլմը մանրամասն տեղեկատվություն ստանալու համար:

Անցյալից մինչև ներկա
Մեր ժառանգությունը ձևավորում է ընթացիկ անելիքները և ապագա մտածելակերպը: Ուսումնասիրեք մեր «Պատմական մոդելներ» էջը և իմացեք ավելին մեր հարուստ պատմության և լեգենդար ավտոմեքենաների մասին:

Կորպորատիվ տեղեկություններ
Մեր «Ներդրողներ»-ը բաժնում կարող եք գտնել տեղեկատվություն մեր ընկերության ղեկավարության, հաշվետվությունների, կառավարման մասին, ինչպես նաև այլ կորպորատիվ տեղեկություններ: