EX30: Հզոր էլեկտրական բնութագրեր փոքր չափերի մեջ:

480km

Էլեկտրական վազք

(Մինչև)

Էլեկտրական վազք

Ցուցանիշները նախնական են և ստացվել են Volvo Cars-ի կողմից EX30 մոդելի համար կատարված գնահատումների և հաշվարկների միջոցով, ուստի այդ արդյունքները երաշխավորված չեն: Վազքի և էներգիայի սպառման իրական պայմաններում ստացված տվյալները, վարման ոճից և այլ արտաքին գործոններից կախված, կարող են տարբերվել: Դրանք կարող են փոփոխվել ավտոմեքենայի սերտիֆիկացումից հետո։

26.5min

Հաստատուն հոսանքով արագ լիցքավորման մոտավոր ժամանակը

(10-80%)

Հաստատուն հոսանքով արագ լիցքավորման մոտավոր ժամանակը

175 կՎտ հաստատուն հոսանքով 10%-80% արագ լիցքավորման տիպային տևողությունը (CCS2):

Ցուցանիշները նախնական են և ստացվել են Volvo Cars-ի կողմից EX30 մոդելի համար կատարված գնահատումների և հաշվարկների միջոցով, ուստի այդ արդյունքները երաշխավորված չեն: Լիցքավորման տևողությունը կարող է տարբերվել և կախված է տարբեր գործոններից՝ արտաքին ջերմաստիճանից, մարտկոցի ջերմաստիճանից, լիցքավորման սարքից, մարտկոցի և ավտոմեքենայի վիճակից: Դրանք կարող են փոփոխվել ավտոմեքենայի սերտիֆիկացումից հետո։

15.7kWh

Էներգիայի սպառում

(100 կմ հաշվարկով)

Էներգիայի սպառում

Ցուցանիշները նախնական են և ստացվել են Volvo Cars-ի կողմից EX30 մոդելի համար կատարված գնահատումների և հաշվարկների միջոցով, ուստի այդ արդյունքները երաշխավորված չեն: Վազքի և էներգիայի սպառման իրական պայմաններում ստացված տվյալները կարող են տարբերվել՝ կախված վարման ոճից և այլ արտաքին գործոններից: Դրանք կարող են փոփոխվել ավտոմեքենայի սերտիֆիկացումից հետո։

3.6s

Արագացում

(0-100 կմ/ժ)

Սաունդբար

Ոճային սաունդբարը ձայնային համակարգի բարձր արդյունավետության հիմնաքարն է:

Park Pilot Assist

EX30-ը կարող է ինքն իրեն կայանել՝ ղեկավարելով, արագանալով և արգելակելով Ձեր փոխարեն:

Շրջակա միջավայրի թեմաներ

Լուսավորության և ձայնային հինգ թեմաները փոխանցում են Սկանդինավիայի ոգին:

Պահեստավորման խելացի լուծումներ

Պահեստավորման գործնական լուծումները և բազմաֆունկցիոնալ բեռնախցիկը ավելացնում են հարմարավետության զգազումը:

Սրահներ

Վերամշակվող: Վերականգնվող: Կատարելագործվող:

Volvo EX30-ի համար մենք ստեղծել ենք բնությամբ ոգեշնչված չորս սրահ: Դրանք համատեղում են գեղեցիկ գունային լուծումներով պաստառները և վերականգնվող ու վերամշակվող նյութերից պատրաստված դեկորները:

Volvo EX30-ի սրահ՝ ինտերյերի Breeze կոչվող դիզայնի թեմայով:
Pixel Knit-ը Breeze սրահին հաղորդում է տեխնիկական շունչ:
Volvo EX30-ի նորարարական բազմաֆունկցիոնալ պահոց և բաժակի կրիչ:

Breeze

Թարմացնող զովություն, որի մասին մենք երազում ենք արևոտ օրերին: Փնտրեք մեղմ գույներով յուրահատուկ նախշեր:

Pixel Knit և Nordico

Պաստառ

Particle

Դեկորե վահանակներ

Ամառային օրեր

Դիզայնի ոգեշնչում

Կապույտ

Օդելույզի դեկոր

Ավտոմեքենայի վարում

Ինտուիտիվ ըստ դիզայնի:

Ավելի պարզ և հարմարեցվող կառավարման տարրերը վարորդին օգնում են ավտոմեքենայի վարումը դարձնել ավելի դյուրին և ինտուիտիվ:

EX30-ի բարձր հստակությամբ 12,3-դյույմանոց պլանշետային սենսորային կենտրոնական էկրանի խոշոր պլանով պատկեր:

Մրցանակներ

Քաղաքային անվտանգության նոր մակարդակ

Ամբողջովին էլեկտրական Volvo EX30 քաղաքային ամենագնացի լիակատար հինգ աստղանի վարկանիշը վերջին Euro NCAP անվտանգության փորձարկումների ընթացքում:

Euro NCAP մրցանակ
Նորարարություններ

Առաջադեմ գործառույթները ներառված են ստանդարտ փաթեթի մեջ:

Վայելեք վարորդին աջակցող Driver Assistance տեխնոլոգիան և անվտանգության նորարարությունները, որոնք նախատեսված են Ձեր և ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար:

Բաց դռան մասին նախազգուշացում

Volvo EX30 համալրված է անվտանգության առաջադեմ գործառույթով, որը վարորդներին և ուղևորներին օգնում է խուսափել դուռը բացելիս բախվել հետևից մոտեցող հեծանվորդներին:

Նյութեր

Թափոններից մինչև դեկոր:

Volvo EX30 մոդելում վերականգնվող և վերամշակվող նյութերն օգտագործվում են նորովի և նախագծված են ածխածնային ամենափոքր հետքն ապահովելու համար:*

Պատասխանատու նախագծում

Դիզայնի նկատմամբ մինիմալիստական մոտեցումը և նյութերի արդյունավետ օգտագործումը օգնել է մեզ նվազեցնել կամ բացառել թափոնների գոյացումը:

Թափքի նյութեր

Volvo EX30 մոդելում օգտագործվող ալյումինի մոտ 25%, ինչպես նաև պողպատի և պլաստիկի 17% վերամշակված է:

Սրահի նյութեր

Դեկորներից 30% օգտագործում է վերամշակված պլաստիկ:

Volvo EX30-ում օգտագործվող վերամշակված նյութի խոշոր պլանով պատկեր:
Պատասխանատու նախագծում

Դիզայնի նկատմամբ մինիմալիստական մոտեցումը և նյութերի արդյունավետ օգտագործումը օգնել է մեզ նվազեցնել կամ բացառել թափոնների գոյացումը:

Թափքի նյութեր

Volvo EX30 մոդելում օգտագործվող ալյումինի մոտ 25%, ինչպես նաև պողպատի և պլաստիկի 17% վերամշակված է:

Սրահի նյութեր

Դեկորներից 30% օգտագործում է վերամշակված պլաստիկ:

* Հիմնված է շահագործման ողջ ցիկլի ընթացքում CO₂ գազի արտանետման ծավալների վրա՝ EU27 էներգետիկ բալանսի օգտագործմամբ 200 000 կմ վազքի և գլոբալ մակարդակով հասանելի արտադրանքի հաշվարկով:

Ի՞նչ եք ցանկանում իմանալ Volvo EX30-ի մասին:

Կարո՞ղ եմ պատվիրել Volvo EX30-ն առցանց:

Որոշ շուկաներում պատվերները, կանխիկով և բաժանորդագրությամբ, կարող են տեղադրվել առցանց: Խնդրում ենք հաշվի առնել, որ սա մոտավոր գին է: Նախքան ավտոմեքենայի առաքումն այն կարող է ենթարկվել փոփոխության մեր վերահսկողությունից դուրս գտնվող գործոնների պատճառով, օրինակ՝ հարկերի, վճարների, տոկոսադրույքների ավելացումը: Դուք կտեղեկացվեք բոլոր փոփոխությունների մասին և կկարողանաք չեղարկել պատվերը նախքան առաքումը:

Volvo EX30-ը հասանելի է միայն որպես ամբողջովին էլեկտրական ավտոմեքենա՞:

Այո:

Որքա՞ն կարող եմ երթևեկել նախքան Volvo EX30 ամբողջովին էլեկտրական ավտոմեքենայի մարտկոցի կրկին լիցքավորելը:

Volvo EX30-ի մոտավոր վազքը մեկ լիցքավորմամբ կազմում է մինչև 480 կմ: Վազքը կախված է տարբեր գործոններից, օրինակ՝ վարման ոճից, արտաքին ջերմաստիճանից, եղանակային ու ճանապարհային պայմաններից: Կան նաև այլ գործոններ, որոնք ներառում են էլեկտրաէներգիայի քանակը, որն օգտագործվում է ավտոմեքենայի գործառույթների, օրինակ՝ տաքացման և հովացման համար: Օգնեք ավելացնել վազքը լիցքավորման ընթացքում մարտկոցը նախապատրաստելու և ուղևորության մեկնարկի պահին ջերմաստիճանն օպտիմալի հասցնելու միջոցով:

Որքա՞ն արժե Volvo EX30 ավտոմեքենայի մարտկոցի լիցքավորումը:

Էլեկտրականության արժեքը տատանվում է, սակայն ավտոմեքենայի լիցքավորման արժեքը կարող է լինել ավելի մատչելի, քան բենզինային կամ դիզելային վառելիքով լիցքավորելը: Շահագործման ցածր արժեքն այն պատճառներից մեկն է, որի համար մարդիկ նախընտրում են անցնել ամբողջովին էլեկտրական ավտոմեքենաների:

Որտե՞ղ կարող եմ լիցքավորել իմ Volvo EX30 ավտոմեքենան:

Արագ լիցքավորումը հասանելի է հաստատուն հոսանքի արագ լիցքավորման կայաններում: Google Maps-ի օգնությամբ կարող եք Ձեր նախընտրած երթուղու երկայնքով փնտրել և գտնել լիցքավորման կայաններ: Կարող եք լիցքավորել նաև տանը՝ օգտագործելով Volvo Cars-ի պատին ամրացվող լիցքավորման սարքը:

Որքա՞ն է տևում իմ Volvo EX30-ի լիցքավորումը:

Լիցքավորումն ավելի արագ կատարելու համար խորհուրդ ենք տալիս ավտոմեքենայի մարտկոցը լիցքավորել մինչև 80%: Դա օգնում է նվազեցնել լիցքավորման տևողությունը, քանի որ վերջին 20% լիցքավորումը տևում է ավելի երկար: Ավտոմեքենայի մարտկոցը նախապատրաստելու միջոցով Դուք կարող եք ապահովել ավելի արագ և արդյունավետ լիցքավորում նախքան արագ լիցքավորման կայան ժամանելը:

Նման մոտեցումը նշանակում է, որ մարտկոցի 10%-80% լիցքավորումը 175 կՎտ հաստատուն հոսանքով աշխատող արագ լիցքավորման կայանում կարող է տևել ընդամենը 26,5 րոպե:

Ձեր նպատակակետին կամ լիցքավորման հաջորդ կայանին հասնելու համար օգտագործեք կենտրոնական էկրանի կառավարման տարրերը՝ ապահովելով 100% լիցքավորում:

Լիցքավորման տևողությունը կարող է տարբերվել և կախված է բազմաթիվ գործոններից, օրինակ՝ արտաքին ջերմաստիճանից, մարտկոցի ընթացիկ ջերմաստիճանից, լիցքավորման սարքից, մարտկոցի և ավտոմեքենայի վիճակից և այլն:

Volvo EX30-ը ապահո՞վ ավտոմեքենա է:

Չնայած EX30-ի փոքր չափերի, այն նույնքան ապահով է, որքան Volvo-ի ցանկացած այլ քաղաքային ամենագնացը: Մենք կիրառել ենք պաշտպանության և անվտանգության ոլորտի մեր ամենաառաջադեմ ստանդարտները և ավելացրել ենք նոր գործառույթներ: Իմացեք ավելին անվտանգության գծով մեր ժառանգության մասին:

Volvo EX30-ը Apple CarPlay ունի՞:

Այո:

Volvo EX30-ը ունի՞ Google-ի ներկառուցված ծառայություններ:

Այո:*

* Google ծառայություններն ակտիվացվում են Թվային ծառայությունների փաթեթի միջոցով, որը ներառված է առնվազը չորս տարվա բաժանորդագրությամբ: Ժամկետի ավարտից հետո, եթե որոշեք շարունակել բաժանորդագրությունը, կկիրառվեն նոր պայմաններ և վճարներ:

Ի՞նչ է կոմպակտ քաղաքային ամենագնացը:

SUV հապավումը բացվում է որպես Sports Utility Vehicle (քաղաքային ամենագնաց): Այս մոդելները համալրված են 5 կամ 7 նստատեղերով, բազմաֆունկցիոնալ են, ունեն թափքի ուղղահայաց դիզայն: Ստանդարտ ընտանեկան ավտոմեքենաների հետ համեմատ ունեն նստատեղերի ավելի բարձր դիրք, լիաքարշ ռեժիմ: Մոդելները հասանելի են տարբեր չափերով: Ավելի փոքր չափի քաղաքային ամենագնացները համարվում են կոմպակտ:

Volvo EX30-ի փոքր չափը նշանակում է, որ այն կարող է դիտարկվել որպես կոմպակտ քաղաքային ամենագնաց: Այն բազմաֆունկցիոնալ է՝ համալրված 5 նստատեղով և ընդարձակ բեռնախցիկով:

Ցուցադրված և նկարագրված տեխնոլոգիաները և գործառույթները, դիզայնը և հնարավորությունները կարող են տարբերվել: Հնարավոր է, որ գործառույթները հասանելի չլինեն բոլոր շուկաներում կամ ստանդարտ չլինեն բոլոր շուկաների կամ մոդելների համար:  Google, Google Play և Google Maps-ը հանդիսանում են Google ՍՊԸ-ի ապրանքանիշերը: