Յուրաքանչյուրի համար։ Խելացի, ճկուն, արտահայտիչ: Ծանոթացեք մեր կոմպակտ քաղաքային ամենագնացին՝ հասանելի Ձեր ցանկացած տարբերակի համար:



Եղեք առաջատար։ Մեղմ հիբրիդային մոդելներում խնայեք էներգիա առավել սահուն մեքենավարման համար:
Մեր մեղմ հիբրիդային մոդելները վերականգնում են արգելակումների ժամանակ առաջացած էներգիան և կուտակում 48 Վ մարտկոցում։ Երբ օգտագործվում է այս էներգիան, վառելիքի սպառումը և բանեցրած գազերի արտանետումները նվազում են:
XC40 մեղմ հիբրիդային մոդելը նախագծվել է սահուն մեկնարկ և արագացում ապահովելու համար՝ առավել հարմարավետ դարձնելով ճանապարհորդությունը թե՛ քաղաքում, և թե՛ մայրուղու վրա։
Խնայված վառելիքի յուրաքանչյուր կաթիլն օգտակար է՝ մեղմ հիբրիդային մոդելներում դուք խնայում եք վառելիքի ծախսը՝ առանց կատարողականության հարցում զիջումների:
Բացահայտեք ներդաշնակությունը:XC40-ի յուրաքանչյուր դետալ առանձնանում է ժամանակակից դիզայնով և խնամքով ընտրված նյութերով։
Volvo XC40 քաղաքային ամենագնացի սրահի ինտերիեր։
Ձեր պահանջը մենք կյանքի ենք կոչել։ Բացահայտեք խելացի տարրերը և առաջադեմ տեխնոլոգիաները, ինչն անհրաժեշտ է կյանքում։
*Google-ի ներկառուցված տարբերակը հասանելի է XC40 մեղմ հիբրիդային մոդելի և ամբողջովին էլեկտրական XC40 Recharge-ի համար:
Ի՞նչ եք ցանկանում իմանալ XC40 քաղաքային ամենագնացի մասին:
Google-ի ո՞ր հավելվածներն ու ծառայություններն են ներկառուցված XC40-ում:
XC40 մեղմ հիբրիդային մոդելներում և մաքուր էլեկտրական XC40 Recharge-ում ներկառուցված են Google Maps, Google Assistant և Google Play հավելվածները:
Volvo XC40-ը Apple CarPlay ունի՞:
Այո, Apple CarPlay-ը ստանդարտ է XC40-ում:*
* Apple CarPlay-ը հասանելի է սկսած 5-րդ սերնդի iPhone-ի համար։ Apple CarPlay-ը և iPhone-ը հանդիսանում են Apple Inc-ի ապրանքանիշերը:
Արդյո՞ք Թվային ծառայությունները տրամադրվում են բաժանորդագրության հիման վրա:
Այո, ծառայությունների մինչև չորս տարվա հասանելիությունը ներառված է: Դրանից հետո, եթե ցանկանում եք շարունակել բոլոր ներառված ծառայությունների օգտագործումը, կարող եք ձեռք բերել բաժանորդագրության երկարաձգում: Նկատի ունեցեք՝ թվային ծառայությունները հասանելի են XC40 մեղմ հիբրիդային մոդելի և ամբողջովին էլեկտրական XC40 Recharge-ի համար:
Ե՞րբ է սկսվում Թվային ծառայությունների բաժանորդագրությունը և որքա՞ն է այն տևում:
Բաժանորդագրությունը տևում է մինչև չորս տարի: Եթե ավտոմեքենան նոր է, բաժանորդագրության ժամկետը սկսվում է ավտոմեքենայի առաքման օրվանից: Բաժանորդագրությունը կապակցված է ավտոմեքենային, ուստի ավտոմեքենայի վաճառքի դեպքում բաժանորդագրության մնացած ժամանակը փոխանցվում է հաջորդ սեփականատիրոջը / օգտատիրոջը:
Նկատի ունեցեք՝ թվային ծառայությունները հասանելի են XC40 մեղմ հիբրիդային և ամբողջովին էլեկտրական XC40 Recharge-ի համար:
Արդյո՞ք Թվային ծառայությունների փաթեթի աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր տվյալները ներառված են:
Ոչ։ Դուք ստիպված կլինեք կապակցվել Ձեր անձնական սարքի միջոցով՝ Bluetooth-ի օգնությամբ, և օգտագործել Ձեր անձնական տվյալների պլանը՝ այդ ծառայություններից օգտվելու համար:
Նկատի ունեցեք՝ թվային ծառայությունները հասանելի են XC40 մեղմ հիբրիդային մոդելի և ամբողջովին էլեկտրական XC40 Recharge-ի համար:
Դիտել այլ մոդելներ
Լրացուցիչ տեղեկություններ XC40-ի մասին
Հնարավոր է, որ նկարագրված գործառույթները ստանդարտ կամ սարքավորման բոլոր մակարդակների / շարժաբեր համակարգի բոլոր տարբերակների համար հասանելի չլինեն:
Google, Google Play և Google Maps-ը հանդիսանում են Google ՍՊԸ-ի ապրանքանիշերը: