Հավելյալ տեղեկատվություն գործառույթների մասին

XC40 քաղաքային ամենագնացը բավարարում է աշխարհում գործող առաջատար անվտանգության, հարմարավետության և աուդիո դիզայնի բոլոր պահանջներին։

Ներկառուցված Google

Navigation

XC40 մեղմ հիբրիդներում ինտեգրված Google Maps և Google Assistant ձայնային կառավարման ձեռնազատ ռեժիմները ընձեռում են ճանապարհային երթևեկության մասին տվյալների փոխանցում և երթուղու ավտոմատ փոփոխման գործառույթ, որոնք թույլ են տալիս Ձեզ հասնել նպատակակետին առանց ավելորդ ջանքերի:

Google Assistant

XC40 մեղմ հիբրիդային մոդելում ձեռնազատ օգնություն ստանալու համար Google-ին տվեք ձայնային հրամաններ: Հեշտությամբ ստացեք ուղղություններ, զվարճացեք և կապի մեջ մնացեք ընկերների, ընտանիքի և գործընկերների հետ՝ պարզապես ասելով «Hey Google»։

Google Play

Մնացեք կապակցված Ձեր թվային աշխարհին: Ձեր XC40 մեղմ հիբրիդի Google Play-ը թույլ է տալիս օգտվել այն հավելվածներից և ծառայություններից, որոնք կարող են յուրաքանչյուր ճանապարհորդություն դարձնել ավելի հաճելի և հարմարավետ:

Navigation

XC40 մեղմ հիբրիդներում ինտեգրված Google Maps և Google Assistant ձայնային կառավարման ձեռնազատ ռեժիմները ընձեռում են ճանապարհային երթևեկության մասին տվյալների փոխանցում և երթուղու ավտոմատ փոփոխման գործառույթ, որոնք թույլ են տալիս Ձեզ հասնել նպատակակետին առանց ավելորդ ջանքերի:

Google-ի ներկառուցված տարբերակը հասանելի է XC40 մեղմ հիբրիդային մոդելի և ամբողջովին էլեկտրական XC40 Recharge-ի համար: Google ծառայություններն ակտիվացվում են Թվային ծառայությունների փաթեթի միջոցով, որը ներառված է չորս տարվա բաժանորդագրությամբ: Եթե որոշեք շարունակել բաժանորդագրությունը, այդ ժամկետի ավարտից հետո կկիրառվեն նոր պայմաններ և վճարներ:

Բոլոր տվյալները ներառված են

Ներառելով բոլոր տվյալները՝ մեր Թվային ծառայությունների փաթեթն ապահովում է հարմարավետ ներդաշնակություն Ձեզ, Ձեր XC40 մեղմ հիբրիդի և Ձեր թվային աշխատանքի համար։

Ներկառուցված Google

Օգտակար, անհատականացված և սահուն մեքենավարման համար անմիջապես Ձեր ավտոմեքենայում Google Play-ից կարող եք ներբեռնել Ձեր նախընտրելի հավելվածները, օրինակ՝ Google Assistant-ը, Google Maps-ը և այլն ։

Volvo Cars App հավելված

Ստացեք ավելին Ձեր Volvo-ից: Մեր Թվային ծառայությունների փաթեթը ներառում է հեռակառավարվող ծառայություններ Volvo Cars app հավելվածի միջոցով:

Թվային ծառայությունները հասանելի են XC40 մեղմ հիբրիդային մոդելի և ամբողջովին էլեկտրական XC40 Recharge-ի համար: Այս ավտոմեքենաները մատակարարվում են Թվային ծառայությունների փաթեթի չորս տարվա բաժանորդագրությամբ: Եթե որոշեք շարունակել բաժանորդագրությունը, այդ ժամկետի ավարտից հետո կկիրառվեն նոր պայմաններ և վճարներ:

Հարմարավետություն և տեխնոլոգիաներ

Volvo XC40 քաղաքային ամենագնացի օդի արդյունավետ զտիչի շնորհիվ Դուք և Ձեր ուղևորները կարող եք վայելել օդի բարելավված և ավելի առողջարար որակը:Սրահում ավելի մաքուր օդ

Օդի զտման մեր կատարելագործված համակարգը կանխում է PM 2.5 վտանգավոր մասնիկների մինչև 80% ներթափանցումը սրահ: Անկախ շրջակա միջավայրի արտաքին պայմաններից՝ Դուք և Ձեր ուղևորները կարող եք վայելել օդի բարելավված և ավելի առողջարար որակը:

Օգնության ձեռք

Վայելեք սահուն կառավարումը: Վարորդին աջակցող տեխնոլոգիան կարող է օգնել Ձեզ անվտանգ հեռավորություն պահել առջևից ընթացող ավտոմեքենաներից՝ հարմարեցնելով ավտոմեքենայի արագությունը և այն պահելով երթևեկության գոտու կենտրոնական հատվածում՝ նրբորեն կառավարելով ղեկանիվը:

Volvo Cars app հավելվածի բոլոր հեռակառավարվող ծառայությունները՝ ամենօրյա լրացուցիչ հարմարավետության համար:Հավելվածի հեռակառավարվող ծառայություններ

Բաժանորդագրվեք Թվային ծառայությունների փաթեթին և ստացեք լիակատար հասանելիություն Volvo Cars հավելվածի բոլոր հեռակառավարվող ծառայություններին, այդ թվում՝ կողպումը և ապակողպումը, ջեռուցումը կամ հովացումը:*

Volvo XC40 քաղաքային ամենագնացի օդի արդյունավետ զտիչի շնորհիվ Դուք և Ձեր ուղևորները կարող եք վայելել օդի բարելավված և ավելի առողջարար որակը:
Volvo Cars app հավելվածի բոլոր հեռակառավարվող ծառայությունները՝ ամենօրյա լրացուցիչ հարմարավետության համար:
Սրահում ավելի մաքուր օդ

Օդի զտման մեր կատարելագործված համակարգը կանխում է PM 2.5 վտանգավոր մասնիկների մինչև 80% ներթափանցումը սրահ: Անկախ շրջակա միջավայրի արտաքին պայմաններից՝ Դուք և Ձեր ուղևորները կարող եք վայելել օդի բարելավված և ավելի առողջարար որակը:

* Volvo Cars հավելվածի հեռահար ծառայություններն ակտիվացվում են Թվային ծառայությունների փաթեթի միջոցով, որը ներառված է չորս տարվա բաժանորդագրությամբ XC40 մեղմ հիբրիդային մոդելի և ամբողջովին էլեկտրական XC40 Recharge-ի համար: Ժամկետի ավարտից հետո, եթե որոշեք շարունակել բաժանորդագրությունը, կկիրառվեն նոր պայմաններ և վճարներ:

Հաճելի ձայն զգայարանների համար

Պրեմիում դասի այս ընտրովի աուդիո համակարգը ապահովում է ձայնի կատարելագործված վերարտադրում, որը կարող եք զգալ Ձեր շուրջը: Այն Ձեզ խորասուզում է, զգացմունքներ հաղորդում և թույլ տալիս վայելել յուրաքանչյուր պահը՝ անկախ ժանրից:

Խորասուզվեք երաժշտության մեջ

Համակարգը համալրված է 600Վտ հզորությամբ թվային ուժեղացուցիչով և տրամադրվում է 13 բարձր ճշգրտության բարձրախոսներով՝ ներառյալ օդափոխվող սաբվուֆերը: Ձեզ սպասում է տպավորիչ, խորասուզող ձայնային համակարգ՝ համապատասխանեցված Ձեր Volvo-ի սրահի ակուստիկային:

Բարձրախոսների օպտիմալացված աշխատանք

Ձայնի մշակման բացառիկ ծրագրակազմը՝ Dirac® Unison Tuning, օպտիմալացնում է յուրաքանչյուր առանձին բարձրախոսի, ինչպես նաև բարձրախոսների ընդհանուր համակարգի արձագանքը՝ ապահովելով դրանց կատարյալ և ներդաշնակ աշխատանքը:

Աջակցվող անվտանգություն

360° կայանման տեսադաշտ

360° տեսադաշտ ապահովող չորս տեսախցիկների համակարգը կօգնի ավտոմեքենան հեշտությամբ կայանել նույնիսկ շատ սահմանափակ վայրերում։

Ապահով հետընթաց

Ուղղահայաց ուղղությամբ ընթացող ավտոմեքենաների մասին զգուշացման համակարգը ավտոմատ արգելակման գործառույթով աջակցում է վարորդին սահմանափակ տեսադաշտով հետընթաց կատարելիս: Համակարգը կարող է հայտնաբերել ավտոմեքենայի հետևից ուղղահայաց ուղղությամբ ընթացող ավտոմեքենաները և, անհրաժեշտության դեպքում, ակտիվացնել ավտոմատ արգելակման գործառույթը:*

Նվազեցրեք սթրեսը աշխույժ երթևեկության պայմաններում

Կույր գոտիների վերահսկողության համակարգը (blind spot information system, BLIS) ակտիվ աջակցություն է ցուցաբերում երթևեկության գոտիները փոխելիս։ Հարակից երթևեկության գոտիներով երթևեկող ավտոմեքենաների հետ բախման վտանգի առկայության դեպքում BLIS-ը կարող է թեթևակի շտկել ղեկանիվի կառավարումը՝ ապահովելով Ձեր, Ձեր ավտոմեքենայի և մտերիմների անվտանգությունը։

Մնացեք երթևեկության գոտու սահմաններում

Ձեր Volvo ավտոմեքենան ղեկանիվի միջոցով ուղարկում է թեթևակի թրթռոցներ, որոնք Ձեզ օգնում են վերադառնալ երթևեկության գոտու կենտրոնական հատված՝ դրանից պատահաբար շեղվելու դեպքում:

Խուսափեք բախումներից

Անվտանգության աջակցման խելացի տեխնոլոգիան օգնում է Ձեզ նկատել այլ ավտոմեքենաներին, հետիոտներին, հեծանվորդներին և խոշոր կենդանիներին և խուսափել դրանց հետ բախումից գիշեր թե ցերեկ: Համակարգը նախ զգուշացնում է վարորդին, ապա արգելակում է ավտոմեքենան, եթե վարորդը չի արձագանքում տվյալ իրավիճակին:**

Հայտնաբերում և ուղղում է կենտրոնական գծից շեղումը

Կենտրոնական գծից շեղվելու դեպքում առաջանում է հանդիպակաց ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցին բախվելու վտանգ: Ձեր ավտոմեքենան կարող է հայտնաբերել նման իրավիճակները և շտկել անվաղեկի կառավարումը՝ օգնելով վերադառնալ ճանապարհի ավելի անվտանգ հատված:***

360° կայանման տեսադաշտ

360° տեսադաշտ ապահովող չորս տեսախցիկների համակարգը կօգնի ավտոմեքենան հեշտությամբ կայանել նույնիսկ շատ սահմանափակ վայրերում։

* Վարորդին աջակցող գործառույթները չեն կարող փոխարինել վարորդի ուշադրությանը և ճիշտ որոշումներ կայացնելու ունակությանը: Ուղղահայաց ուղղությամբ ընթացող ավոմեքենաների մասին զգուշացման համակարգի գործառույթները որոշ իրավիճակներում կարող են սահմանափակ լինել: Արգելակման համակարգի ազդեցությունն ակտիվ է միայն ցածր արագության սահմաններում:
** Ավտոմեքենայի հետ նույն ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցները, հետիոտները և հեծանվորդները կարող են հայտնաբերվել որոշակի արագության սահմաններում և որոշակի պայմաններում: Հայտնաբերման համակարգերի աշխատանքը կախված է օբյեկտի լուսավորությունից, օրինակ՝ օրվա մութ ժամանակ ավտոմեքենայի առջևի և հետևի լուսարձակները պետք է միացված լինեն: Բոլոր դեպքում, անվտանգ երթևեկության համար պատասխանատու է վարորդը:
*** Վարորդին աջակցման գործառույթները չեն կարող փոխարինել վարորդի ուշադրությանը և ճիշտ որոշումներ կայացնելու ունակությանը: Ղեկանիվի կառավարմանը աջակցող համակարգը ակտիվ է 60-140 կմ/ժ արագության սաահմաններում:

Հնարավոր է, որ նկարագրված գործառույթները ստանդարտ կամ սարքավորման բոլոր մակարդակների / շարժաբեր համակարգի բոլոր տարբերակների համար հասանելի չլինեն:

Google, Google Play և Google Maps-ը հանդիսանում են Google ՍՊԸ-ի ապրանքանիշերը: