Volvo XC40 Recharge

Volvo XC40 Recharge

Շենքի կապույտ ճակատամասի երկայնքով կայանված Volvo XC40 Recharge վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենայի պրոֆիլ։

Unplug and play։

Բացահայտեք կոմպակտ սկանդինավյան վերալիցքավորվող հիբրիդային քաղաքային ամենագնացը՝ նախատեսված վարելու քաղաքում և ոչ միայն:

Հիբրիդային

Վերալիցքավորվող

Մինչև46կմ

Էլեկտրական վազք*

360°

Տեսախցիկ

Ամենագնաց

Կարողություն

* Ցուցանիշները հիմնված են Ցածր բեռնունակությամբ տրանսպորտային միջոցների փորձարկման համաշխարհային համաձայնեցված ընթացակարգի (WLTP)՝ փորձարկման որոշակի պայմաններում ձեռք բերված տվյալների վրա: Վազքի, վառելիքի և էներգիայի սպառման իրական պայմաններում ստացված տվյալները կարող են տարբերվել՝ վարման ոճից և այլ արտաքին գործոններից կախված:

Volvo XC40 Recharge-ի հետևի լուսարձակներ:
Volvo XC40 Recharge-ի առջևի ուղևորի դուռը բաց է:
Volvo XC40 Recharge-ի հետևի լուսարձակներ:
Volvo XC40 Recharge-ի առջևի ուղևորի դուռը բաց է:
XC40 Recharge վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենայի սրահի առջևի հատված՝ սև պաստառով:
Volvo XC40 Recharge կոմպակտ քաղաքային ամենագնացի հետևի հատվածը:
Տեսք Volvo XC40 Recharge ավտոմեքենայի սրահից, վարորդի դուռը բաց է:
Կոնտրաստային ասեղնագործությամբ մուգ գույնի նստատեղ XC40 Recharge վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենայում:
Շենքի կապույտ ճակատամասի երկայնքով կայանված Volvo XC40 Recharge:
Harman Kardon բարձրախոս XC40 Recharge վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենայի ներսում:
Մուգ կապույտ XC40 Recharge վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենայի տեսք առջևից՝ վանդակաճաղով և Volvo պատկերանշանով:
Մուգ կապույտ XC40 Recharge վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենայի առջևի հատված. տեսք կողքից:
Մուգ կապույտ XC40 Recharge վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենայի աջ հատված. տեսք հետևից:
XC40 Recharge վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենայի վարորդի նստատեղ և կենտրոնական վահանակ:
XC40 Recharge վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենայի փոխանցման տուփի բռնակ:
XC40 Recharge վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենայի տեսք լայն անկյան տակ՝ առջևի և հետևի նստատեղերով:
Մուգ կապույտ XC40 Recharge վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենայի տեսք վերևից՝ համայնապատկերային տանիքով:

Անզիջում

Ձեր շարժիչին էլեկտրական ուժ հաղորդելու միջոցով ստեղծվել է վերալիցքավորվող հիբրիդային մոդել, որը միտված է վաղվա օրվան՝ չզիջելով արդեն իսկ ձեռք բերածը։

Դարձրեք այն Ձերը

Սա Ձեր կյանքն է, ուստի համոզվեք, որ XC40 Recharge-ն ինտուիտիվ արտացոլում է դա: Եթե նախընտրում եք ավելի սպորտային տեսք, ընտրեք R-Design մոդելը կամ ընտրեք Inscription-ը, եթե Ձեր նպատակը շքեղությունն է:

Իրապես մաքուր

Ամբողջովին էլեկտրական ռեժիմում Ձեր XC40 Recharge վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենան կարող եք վարել առանց բանեցրած գազի արտանետումների: Ամբողջությամբ լիցքավորված մարտկոցով կարող եք Ձեր ամենօրյա ուղևորությունները կատարել էկոլոգիապես մաքուր եղանակով՝ օգտագործելով միայն ավտոմեքենայի էլեկտրական շարժիչը:

Դիմավորեք XC40 Recharge-ը։

Ուշադրություն մանրուքների նկատմամբ

Փոխանցատուփի այս ձեռագործ բռնակը մաքուր շվեդական բյուրեղապակուց է և պատրաստված է Orrefors® ընկերության բարձրակարգ ապակեգործների կողմից հատուկ Volvo-ի Inscription մոդելների համար: Դա դիզայնի բազմաթիվ դետալներից ընդամենը մեկն է, որն արտացոլում է պատասխանատու սկանդինավյան շքեղությունը:

Ընտրեք Ձեր հզորությունը

Ընտրեք Pure էլեկտրական ռեժիմը ուղևորություններն առանց բանեցրած գազերի արտանետման կատարելու համար, Hybrid ռեժիմը մեքենայի աշխատանքի արդյունավետությունն օպտիմալացնելու համար կամ Power ռեժիմը ավտոմեքենայի արտադրողականությունը բարձրացնելու համար: Իսկ քարշուժը ավելացնելու համար գոյություն ունի լիաքարշ (AWD) ռեժիմը:

Էկոլոգիապես մաքուր նյութեր

Էկոլոգիապես մաքուր նյութերի օգտագործումն այն եղանակներից մեկն է, որի միջոցով XC40 Recharge-ն օգնում է նվազեցնել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը: Օրինակ. սրահի գորգերը պատրաստված են բացառապես վերամշակված պլաստիկից:

360° տեսադաշտ ապահովող չորս տեսախցիկների համակարգը կօգնի ավտոմեքենան հեշտությամբ կայանել նույնիսկ շատ սահմանափակ վայրերում։

Անվտանգության աջակցման խելացի տեխնոլոգիան կարող է գիշեր ու ցերեկ օգնել Ձեզ նկատել այլ ավտոմեքենաներին, հետիոտներին, հեծանվորդներին և խոշոր կենդանիներին և խուսափել դրանց հետ բախվելուց: Համակարգը նախ զգուշացնում է վարորդին, ապա արգելակում է ավտոմեքենան կամ միացնում վթարային արգելակման համակարգը, եթե վարորդը չի արձագանքում տվյալ իրավիճակին:*

Ուղղահայաց ուղղությամբ ընթացող ավտոմեքենաների մասին զգուշացման համակարգը, ավտոմատ արգելակման գործառույթով, աջակցում է վարորդին սահմանափակ տեսադաշտով հետընթաց կատարելու ժամանակ: Համակարգը կարող է հայտնաբերել ավտոմեքենայի հետևից ուղղահայաց ուղղությամբ ընթացող ավտոմեքենաները և, անհրաժեշտության դեպքում, ակտիվացնել ավտոմատ արգելակման գործառույթը:**

* Ավտոմեքենայի հետ նույն ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցները, հետիոտները և հեծանվորդները կարող են հայտնաբերվել որոշակի արագության սահմաններում և որոշակի պայմաններում: Հայտնաբերման համակարգերի աշխատանքը կախված է օբյեկտի լուսավորությունից, օրինակ՝ օրվա մութ ժամանակ ավտոմեքենայի առջևի և հետևի լուսարձակները պետք է միացված լինեն: Բոլոր դեպքում, անվտանգ երթևեկության համար պատասխանատու է վարորդը:

** Վարորդին աջակցող գործառույթները չեն կարող փոխարինել վարորդի ուշադրությանը և ճիշտ որոշումներ կայացնելու ունակությանը: Ուղղահայաց ուղղությամբ ընթացող ավոմեքենաների մասին զգուշացման համակարգի գործառույթները որոշ իրավիճակներում կարող են սահմանափակ լինել: Արգելակման համակարգի ազդեցությունն ակտիվ է միայն ցածր արագության սահմաններում:

Կինը կանգնած է սպիտակ XC40 Recharge վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենային հենված, նրա հետևում պատկերված է ռեստորան:
Պահեստավորման խելացի ընտրանքներ Volvo XC40 Recharge մոդելի համար:
Սպիտակ XC40 Recharge-ի բաց և թեք համայնապատկերային տանիք, տեսք վերևից։
Կինը կանգնած է սպիտակ XC40 Recharge վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենային հենված, նրա հետևում պատկերված է ռեստորան:

Բացառիկ դիզայն

Ամենագնացի թափքի համարձակ և արտահայտիչ դիզայնը համատեղվել է կոմպակտ արդյունավետության հետ։ Բացահայտեք ցանկացած քաղաքի սիրտը՝ առանձնանալով ամբոխից:

Պահեստավորման խելացի ընտրանքներ Volvo XC40 Recharge մոդելի համար:

Խելացի պահեստավորում

Մեքենայի ներսում Դուք կգտնեք պահեստավորման խելացի լուծումներ ջրի շշերի, սպորտային պայուսակների, հեռախոսների, դյուրակիր անհատական համակարգիչների համար, ինչպես նաև՝ կախիչներ գնումների պայուսակները և պատրաստի սնունդը կախելու համար:

Սպիտակ XC40 Recharge-ի բաց և թեք համայնապատկերային տանիք, տեսք վերևից։

Բաց երկինք

Բաց և թեք համայնապատկերային տանիքի շնորհիվ դուք կարող եք ջնջել սահմանները սրահի և արտաքին աշխարհի միջև և միաժամանակ վայելել թարմ օդը և բաց երկինքը ։

Ձևավորեք Ձեր կյանքը

Բացառիկ դիզայն

Ամենագնացի թափքի համարձակ և արտահայտիչ դիզայնը համատեղվել է կոմպակտ արդյունավետության հետ։ Բացահայտեք ցանկացած քաղաքի սիրտը՝ առանձնանալով ամբոխից:

Խելացի պահեստավորում

Մեքենայի ներսում Դուք կգտնեք պահեստավորման խելացի լուծումներ ջրի շշերի, սպորտային պայուսակների, հեռախոսների, դյուրակիր անհատական համակարգիչների համար, ինչպես նաև՝ կախիչներ գնումների պայուսակները և պատրաստի սնունդը կախելու համար:

Բաց երկինք

Բաց և թեք համայնապատկերային տանիքի շնորհիվ դուք կարող եք ջնջել սահմանները սրահի և արտաքին աշխարհի միջև և միաժամանակ վայելել թարմ օդը և բաց երկինքը ։

Սմարթֆոնի ինտեգրում

Ինտեգրեք Ձեր սմարթֆոնի ծանոթ ինտերֆեյսը և գործառույթները Ձեր Volvo ավտոմեքենայի կենտրոնական էկրանին: Կատարեք զանգեր, գրեք հաղորդագրություններ, վայելեք երաժշտություն և կատարեք անհրաժեշտ ընտրություններ՝ օգտագործելով հպումային էկրանը, ղեկանիվի կառավարման տարրերը և ձայնային կառավարումը:

Տարածք կյանքի համար

XC40 Recharge ավտոմեքենայի ընդարձակ սրահը կարող է հեշտությամբ տեղավորել Ձեզ, Ձեր մտերիմներին և թույլ է տալիս Ձեզ վայելել կյանքը:

Harman Kardon բարձրորակ ձայն

Ճիշտ դիրքավորված բարձրախոսները, շրջապատող ձայնը և ճշգրիտ կարգավորման հնարավորությունը թույլ են տալիս ապահովել ձայնի հիանալի որակ և վայելել երաժշտությունը։