
Unplug and play:
Բացահայտեք կոմպակտ սկանդինավյան քաղաքային ամենագնացը՝ նախատեսված քաղաքում վարելու համար, և ոչ միայն:
Ամենագնաց
Տարողունակություն
Լիաքարշ (AWD)
Շարժիչ
Մեղմ հիբրիդային
Էլեկտրիֆիկացում
360°
Տեսախցիկ



Ձևավորեք Ձեր կյանքը Վերահսկեք ուղևորության յուրաքանչյուր կիլոմետրը՝ հարմարության և հարմարավետության ինտուիտիվ գործառույթների շնորհիվ։

Բացառիկ դիզայն
Ամենագնացի թափքի համարձակ և արտահայտիչ դիզայնը համատեղվել է կոմպակտ արդյունավետության հետ։ Բացահայտեք ցանկացած քաղաքի սիրտը՝ առանձնանալով ամբոխից:
Խելացի պահեստավորում
Ավտոմեքենայի ներսում Դուք կգտնեք պահեստավորման խելացի լուծումներ ջրի շշերի, սպորտային պայուսակների, հեռախոսների, լափթոփների համար, ինչպես նաև կախիչներ՝ գնումների պայուսակները և պատրաստի սնունդը կախելու համար:
Բաց երկինք
Բաց և թեք համայնապատկերային տանիքի շնորհիվ` դուք կարող եք ջնջել սահմանները սրահի և արտաքին աշխարհի միջև, վայելել թարմ օդը, բաց երկինքը։
Աջակցվող անվտանգություն։ Դա մեր ԴՆԹ-ում է։
Աջակցվող անվտանգություն։ Դա մեր ԴՆԹ-ում է։
360° տեսադաշտ ապահովող չորս տեսախցիկների համակարգը կօգնի ավտոմեքենան հեշտությամբ կայանել նույնիսկ շատ սահմանափակ վայրերում։
Անվտանգության աջակցման խելացի տեխնոլոգիան կարող է գիշեր ու ցերեկ օգնել Ձեզ նկատել այլ մեքենաներին, հետիոտներին, հեծանվորդներին և խոշոր կենդանիներին և խուսափել դրանց հետ բախումից: Համակարգը նախ զգուշացնում է վարորդին, ապա արգելակում է ավտոմեքենան կամ միացնում վթարային արգելակման համակարգը, եթե վարորդը չի արձագանքում տվյալ իրավիճակին:*
Կույր գոտիներում հետընթաց վարման ժամանակ ավտոմատ արգելակման գործառույթով բախման կանխարգելման համակարգը աջակցում է վարորդին սահմանափակ տեսադաշտով հետընթաց կատարելու ժամանակ: Համակարգը կարող է հայտնաբերել ավտոմեքենայի հետևից ուղղահայաց ուղղությամբ ընթացող ավտոմեքենաները և, անհրաժեշտության դեպքում, ակտիվացնել ավտոմատ արգելակման գործառույթը:**
* Ավտոմեքենայի հետ նույն ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցները, հետիոտները և հեծանվորդները կարող են հայտնաբերվել որոշակի արագության սահմաններում և որոշակի պայմաններում: Հայտնաբերման համակարգերի աշխատանքը կախված է օբյեկտի լուսավորությունից, օրինակ՝ օրվա մութ ժամանակ ավտոմեքենայի առջևի և հետևի լուսարձակները պետք է միացված լինեն: Բոլոր դեպքում, անվտանգ երթևեկության համար պատասխանատու է վարորդը:
** Վարորդին աջակցող գործառույթները չեն կարող փոխարինել վարորդի ուշադրությանը և ճիշտ որոշումներ կայացնելու ունակությանը: Ուղղահայաց ուղղությամբ ընթացող ավտոմեքենաների մասին զգուշացման համակարգի գործառույթները որոշ իրավիճակներում կարող են սահմանափակ լինել: Արգելակման համակարգի ազդեցությունն ակտիվ է միայն ցածր արագության սահմաններում:
Ձեր պայմաններով Առաջադեմ տեխնոլոգիան օգնում է Ձեր XC40 քաղաքային ամենագնացն ապահովել անհատականացված հարմարավետությամբ և շարժունակությամբ:




Մեղմ հիբրիդային ավտոմեքենա
Մեղմ հիբրիդային շարժաբեր համակարգը թույլ է տալիս խնայել վառելիքը՝ արգելակելիս էներգիան վերականգնելու շնորհիվ: Վայելեք ոգեշունչ մեքենավարումը անմիջապես մեկնարկի պահից:

Սմարթֆոնի ինտեգրում
Ինտեգրեք Ձեր սմարթֆոնի ծանոթ ինտերֆեյսը և գործառույթները Ձեր Volvo ավտոմեքենայի կենտրոնական էկրանին: Կատարեք զանգեր, գրեք հաղորդագրություններ, վայելեք երաժշտություն և կատարեք անհրաժեշտ ընտրություններ՝ օգտագործելով հպումային էկրանը, ղեկանիվի կառավարման տարրերը և ձայնային կառավարումը:

Օգնության ձեռք
Վայելեք սահուն կառավարումը: Վարորդին աջակցող տեխնոլոգիան կարող է օգնել Ձեզ անվտանգ հեռավորություն պահել առջևից ընթացող ավտոմեքենաներից՝ հարմարեցնելով ավտոմեքենայի արագությունը և այն պահելով երթևեկության գոտու կենտրոնական հատվածում՝ նրբորեն կառավարելով ղեկանիվը:
Դիտել այլ մոդելներ

Volvo XC60
Միջին չափի դինամիկ քաղաքային ամենագնաց է (SUV), որը թարմացված դիզայնի և ներկառուցված Google գործառույթների շնորհիվ ավելի խելացի է, քան երբևէ։

Volvo XC60
Միջին չափի դինամիկ քաղաքային ամենագնաց է (SUV), որը թարմացված դիզայնի և ներկառուցված Google գործառույթների շնորհիվ ավելի խելացի է, քան երբևէ։