Ավելի խելացի XC60
Միջին չափի, դինամիկ, վերալիցքավորվող հիբրիդային քաղաքային ամենագնաց է, որը դիզայնի թարմացված դետալների և ներկառուցված Google-ի շնորհիվ ավելի խելացի է, քան երբևէ:
Հիբրիդային
Վերալիցքավորվող
Մինչև53կմ
Էլեկտրական վազք
Լիաքարշ (AWD)
Շարժիչ
Ներկառուցված


Բանեցրած գազերի ավելի ցածր արտանետումներ առանց զիջումների:
Ձեր շարժիչին էլեկտրական ուժ հաղորդելու միջոցով ստեղծվել է վերալիցքավորվող հիբրիդային մոդել, որը միտված է վաղվա օրվան՝ չզիջելով արդեն իսկ ձեռք բերվածը։ Ամբողջովին էլեկտրական ռեժիմում Ձեր ամենօրյա ուղևորությունները կարող են կատարվել ավելի մեծ հոգատարությամբ՝ բանեցրած գազերի զրոյական արտանետումների շնորհիվ:
Մեքենայի վազքը ամբողջովին էլեկտրական ռեժիմում մեկ լիցքավորմամբ կարող է կազմել մինչև 53 կմ / 33 մղոն:
XC60 Recharge քաղաքային ամենագնացն ապահովում է դինամիկ արդյունավետություն և մեքենավարման ճկուն, հզոր բնութագրեր:
Կառավարեք Ձեր դինամիկ մեքենավարումը ինտուիտիվ տեխնոլոգիաների և ներկառուցված Google համակարգերի միջոցով:
Լավագույն նավիգացիա
Ավտոմեքենայում ամբողջությամբ ինտեգրված Google Maps և Google Assistant ձայնային կառավարման ձեռնազատ ռեժիմները ընձեռում են ճանապարհային երթևեկության մասին իրական ժամանակում տվյալների փոխանցում և երթուղու ավտոմատ փոփոխման գործառույթ, որոնք թույլ են տալիս Ձեզ հասնել նպատակակետին առանց ավելորդ ջանքերի:
Սրահի հարմարավետություն
Volvo ավտոմեքենայում ներկառուցված Google Assistant համակարգի շնորհիվ կարող եք ստանալ երթուղու վերաբերյալ ցուցումներ, զվարճանալ, կապի մեջ մնալ ընկերների, ընտանիքի անդամների և գործընկերների հետ, ինչպես նաև սրահում կատարել կլիմայի ճշգրիտ կարգավորում բազմաֆունկցիոնալ ղեկանիվի միջոցով: Պարզապես ասեք «Hey Google» սկսելու համար:
Ընդլայնեք Ձեր հնարավորությունները ճանապարհին երթևեկելիս
Google միջոցով կարող եք կապակցել Ձեր սիրելի հավելվածները և սարքերը, հեշտությամբ կատարել բոլոր առօրյա գործերը: Ձեր հանգստության և հարմարավետության համար հեշտությամբ կապակցվեք և մեքենայից կառավարեք համատեղելի խելացի կենցաղային սարքերը:
Սուզվեք մեդիայի և ձայնի հրապուրիչ աշխարհ:
Google-ին տվեք ձայնային հրամաններ Ձեր XC60 քաղաքային ամենագնացում ձեռնազատ կառավարում իրականացնելու միջոցով: Ծանոթ ինտերֆեյսի միջոցով կարող եք զվարճանալ, կապի մեջ մնալ ընկերների, ընտանիքի և գործընկերների հետ՝ պարզապես օգտագործելով ձեր ձայնը: Դուք, Ձեր ավտոմեքենան և Ձեր կյանքը դեռ երբեք միմյանց այսքան մոտ չեք եղել Google Play հավելվածների, ինչպես նաև Bowers & Wilkins բարձրակարգ ձայնային համակարգի հասանելիության շնորհիվ:
Oգնություն ձեռնազատ ռեժիմում:
Վայելեք բորձրորակ ձայնը:

Մնացեք կապակցված Ձեր թվային աշխարհին:
Ինտուիտիվորեն Ձերը Առաջադեմ տեխնոլոգիան օգնում է Ձեր ավտոմեքենան ապահովել անհատականացված հարմարավետությամբ և շարժունակությամբ:




Սրահում ավելի մաքուր օդ
Օդի որակի բարելավման նախադեպը չունեցող համակարգի օդի արդյունավետ զտիչը կանխում է PM 2.5 վտանգավոր մասնիկների մինչև 95% ներթափանցումը սրահ: Դրա շնորհիվ Դուք և Ձեր ուղևորները կարող եք վայելել օդի բարելավված և ավելի առողջարար որակը՝ անկախ շրջակա միջավայրի արտաքին պայմաններից:

Ստեղծեք Ձեր իդեալական միջավայրը
Նախնական տաքացում, նախնական հովացում և այլն. այս պարզ հրամանների շնորհիվ Volvo Cars հավելվածը թույլ է տալիս Ձեզ հեռակա կարգով ստեղծել Ձեր սեփական իդեալական միջավայրը՝ նախքան ավտոմեքենան նստելը:*
* 2022 թվականի մոդելային արտադրությունում Volvo Cars հավելվածի աշխատանքն ապահովելու համար XC60 Recharge-ում առաքման պահին պետք է տեղադրված լինի Թվային ծառայությունների փաթեթը, որը մատակարարվում է հավելվածների և տվյալների լիարժեք հասանելիություն ապահովող չորս տարվա բաժանորդագրությամբ: Չորս տարին լրանալուց հետո կգործեն նոր դրույթներ և պայմաններ։

Կատարեք Ձեր ուղևորության ճշգրիտ կարգավորումը
Բոլոր անիվների համար նախատեսված, ինքնակարգավորվող օդային կախոցով ակտիվ շասսին Ձեր XC60 Recharge քաղաքային ամենագնացը դարձնում է էլ ավելի դինամիկ և կատարելագործված: Չորս տարբեր կարգավորումները թույլ են տալիս շասսին համապատասխանեցնել վարելու Ձեր նախընտրած ոճին:
* 2022 թվականի մոդելային արտադրությունում Volvo Cars հավելվածի աշխատանքն ապահովելու համար XC60 Recharge-ում առաքման պահին պետք է տեղադրված լինի Թվային ծառայությունների փաթեթը, որը մատակարարվում է հավելվածների և տվյալների լիարժեք հասանելիություն ապահովող չորս տարվա բաժանորդագրությամբ: Չորս տարին լրանալուց հետո կգործեն նոր դրույթներ և պայմաններ։
Աջակցվող անվտանգություն։ Դա մեր ԴՆԹ-ում է։
Աջակցվող անվտանգություն։ Դա մեր ԴՆԹ-ում է։
Կույր գոտիների վերահսկողության համակարգը (blind spot information system, BLIS) ակտիվ աջակցություն է ցուցաբերում երթևեկության գոտիները փոխելիս։ Հարակից երթևեկության գոտիներով երթևեկող ավտոմեքենաների հետ բախման վտանգի առկայության դեպքում BLIS-ը կարող է նրբորեն շտկել ղեկանիվի կառավարումը՝ ապահովելով Ձեր, Ձեր մեքենայի և մտերիմների անվտանգությունը։
Անվտանգությանը աջակցող խելացի տեխնոլոգիան կարող է գիշեր ու ցերեկ օգնել Ձեզ նկատել այլ ավտոմեքենաներին, հետիոտներին, հեծանվորդներին և խոշոր կենդանիներին, խուսափել դրանց հետ բախումից: Համակարգը նախ զգուշացնում է վարորդին, ապա արգելակում է ավտոմեքենան, եթե վարորդը չի արձագանքում տվյալ իրավիճակին:*
Հետընթաց շարժման ժամանակ կույր գոտիներում բախման կանխարգելման համակարգը, ավտոմատ արգելակման գործառույթով, աջակցում է վարորդին սահմանափակ տեսադաշտով հետընթաց կատարելիս: Համակարգը կարող է հայտնաբերել ավտոմեքենայի հետևից ուղղահայաց ուղղությամբ ընթացող մեքենաները և, անհրաժեշտության դեպքում, ակտիվացնել ավտոմատ արգելակման գործառույթը:**
* Ավտոմեքենայի հետ նույն ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցները, հետիոտները և հեծանվորդները կարող են հայտնաբերվել որոշակի արագության սահմաններում և որոշակի պայմաններում: Հայտնաբերման համակարգերի աշխատանքը կախված է օբյեկտի լուսավորությունից, օրինակ՝ օրվա մութ ժամանակ ավտոմեքենայի առջևի և հետևի լուսարձակները պետք է միացված լինեն: Բոլոր դեպքերում, անվտանգ երթևեկության համար պատասխանատու է վարորդը:
** Վարորդին աջակցման գործառույթները չեն կարող փոխարինել վարորդի ուշադրությանը և ճիշտ որոշումներ կայացնելու ունակությանը: Ուղղահայաց ուղղությամբ ընթացող ավտոմեքենաների մասին զգուշացման համակարգի գործառույթները որոշ իրավիճակներում կարող են սահմանափակ լինել: Արգելակման համակարգի ազդեցությունն ակտիվ է միայն ցածր արագության սահմաններում:
*** Վարորդին աջակցման գործառույթները չեն կարող փոխարինել վարորդի ուշադրությանը և ճիշտ որոշումներ կայացնելու ունակությանը: Ղեկանիվի կառավարմանը աջակցող համակարգը ակտիվ է 60-140 կմ/ժ արագության սաահմաններում:

Թվային ծառայություններ
Թվային ծառայությունների փաթեթն օգնում է հարմարավետորեն ներդաշնակեցնել Ձեզ, Ձեր Volvo ավտոմեքենան և Ձեր թվային կյանքը՝ ապահովելով կապակցումը նույնիսկ շարժման մեջ գտնվելիս: Չորս տարի վայելեք Google-ի խելացի և Volvo-ի առաջադեմ տեխնոլոգիաները, որոնք ներառում են. - Google Assistant, Google Maps և Google Play - Volvo Cars հավելվածի հեռակառավարման ծառայությունները -Հեռախոսի անլար լիցքավորում Բոլոր տվյալները ներառված են
*XC60 Recharge-ը մատակարարվում է Թվային ծառայությունների փաթեթի չորս տարվա բաժանորդագրությամբ: Այդ ժամկետի ավարտից հետո կիրառվում են նոր պայմաններ:
*XC60 Recharge-ը մատակարարվում է Թվային ծառայությունների փաթեթի չորս տարվա բաժանորդագրությամբ: Այդ ժամկետի ավարտից հետո կիրառվում են նոր պայմաններ:
Ի՞նչ եք ցանկանում իմանալ XC60 Recharge-ի մասին:
Google-ի ո՞ր հավելվածներն ու ծառայություններն են ներկառուցված XC60 Recharge-ում:
XC60 Recharge վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենայում ներկառուցված են Google Maps, Google Assistant և Google Play հավելվածները:
Արդյո՞ք Թվային ծառայությունները տրամադրվում են բաժանորդագրության հիման վրա:
Այո, ծառայությունների չորս տարվա հասանելիությունը ներառված է: Դրանից հետո կարող եք ձեռք բերել բաժանորդագրության երկարաձգում, եթե ցանկանում եք շարունակել բոլոր ներառված ծառայությունների օգտագործումը:
Ե՞րբ է սկսվում Թվային ծառայությունների բաժանորդագրությունը և որքա՞ն է այն տևում:
Բաժանորդագրությունը տևում է չորս տարի: Եթե ավտոմեքենան նոր է, բաժանորդագրության ժամկետը սկսվում է մեքենայի առաքման օրվանից: Բաժանորդագրությունը կապակցված է ավտոմեքենային, ուստի ավտոմեքենայի վաճառքի դեպքում բաժանորդագրության մնացած ժամանակը փոխանցվում է հաջորդ սեփականատիրոջը / օգտատիրոջը:
Արդյո՞ք Թվային ծառայությունների փաթեթի աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր տվյալները ներառված են:
Այն շուկաներում, որոնցում Volvo-ն կնքել է պայմանագիր բջջային ցանցի օպերատորի հետ, բոլոր անհրաժեշտ տվյալները չորս տարով ներառված են Թվային ծառայությունների փաթեթի մեջ: Դա ներառում է նավիգացիան և ձայնային աջակցումը, ինչպես նաև ցանկացած տեսակի հավելվածների ներբեռնումը և օգտագործումը (օրինակ՝ երաժշտության հոսքային վերարտադրման հավելվածներ): Այն շուկաներում, որոնցում տվյալների օգտագործման պայմանագիր չի կնքվել, Դուք ստիպված կլինեք կապակցվել Ձեր անձնական սարքի միջոցով (օրինակ՝ Bluetooth-ի օգնությամբ) և օգտագործել Ձեր անձնական տվյալների պլանը այդ ծառայություններից օգտվելու համար:
Դիտել այլ մոդելներ

Volvo XC60
Բացահայտեք և սկսեք Ձեր առցանց պատվերի ձևակերպումն այսօր. մեր` ամբողջովին էլեկտրական, կոմպակտ քաղաքային ամենագնացը։

Volvo XC60
Բացահայտեք և սկսեք Ձեր առցանց պատվերի ձևակերպումն այսօր. մեր` ամբողջովին էլեկտրական, կոմպակտ քաղաքային ամենագնացը։
Լրացուցիչ տեղեկություններ XC60 Recharge-ի մասին
Հնարավոր է, որ նկարագրված գործառույթները ստանդարտ կամ բոլոր ոճերի / շարժիչի տեսակների համար հասանելի չլինեն։Google, Google Play և Google Maps-ը հանդիսանում են Google ՍՊԸ-ի ապրանքանիշերը: