Հավելյալ տեղեկատվություն գործառույթների մասին

Բացահայտեք՝ ինչպես են կապակցվածությունը, հարմարավետությունը, ձայնային և անվտանգության գործառույթները կերտում XC60 Recharge-ի առանձնահատուկ բնութագիրը:

Ներկառուցված Google

Լավագույն նավիգացիա

XC60 Recharge-ում ինտեգրված Google Maps և Google Assistant ձայնային կառավարման ձեռնազատ ռեժիմները կատարում են ճանապարհային երթևեկության մասին իրական ժամանակում տվյալների փոխանցում և երթուղու ավտոմատ փոփոխման գործառույթ, որոնք թույլ են տալիս Ձեզ հասնել նպատակակետին առանց ավելորդ ջանքերի:

Google Assistant

Ձեր XC60 Recharge-ում ձեռնազատ օգնություն ստանալու համար Google-ին տվեք ձայնային հրամաններ: Հեշտությամբ ստացեք ուղղություններ, զվարճացեք և կապի մեջ մնացեք ընկերների, ընտանիքի և գործընկերների հետ՝ պարզապես ասելով «Hey Google»։

Google Play

Եղեք կապակցված Ձեր թվային աշխարհին: Ձեր XC60 Recharge-ի Google Play-ը թույլ է տալիս օգտվել այն հավելվածներից և ծառայություններից, որոնք յուրաքանչյուր ճանապարհորդություն կարող են դարձնել ավելի հաճելի և հարմարավետ:

Լավագույն նավիգացիա

XC60 Recharge-ում ինտեգրված Google Maps և Google Assistant ձայնային կառավարման ձեռնազատ ռեժիմները կատարում են ճանապարհային երթևեկության մասին իրական ժամանակում տվյալների փոխանցում և երթուղու ավտոմատ փոփոխման գործառույթ, որոնք թույլ են տալիս Ձեզ հասնել նպատակակետին առանց ավելորդ ջանքերի:

Google ծառայություններն ակտիվացվում են Թվային ծառայությունների փաթեթի միջոցով, որը ներառված է չորս տարվա բաժանորդագրությամբ: Եթե որոշեք շարունակել բաժանորդագրությունը, այդ ժամկետի ավարտից հետո կկիրառվեն նոր պայմաններ և վճարներ:

Բոլոր տվյալները ներառված են

Ներառելով բոլոր տվյալները՝ մեր Թվային ծառայությունների փաթեթն ապահովում է հարմարավետ ներդաշնակություն Ձեզ, Ձեր XC60 Recharge-ի և Ձեր թվային աշխատանքի համար։

Ներկառուցված Google

Օգտակար, անհատականացված և սահուն մեքենավարման համար անմիջապես Ձեր ավտոմեքենայում Google Play-ից կարող եք ներբեռնել Ձեր նախընտրելի հավելվածները, օրինակ՝ Google Assistant-ը, Google Maps-ը և այլն։

Volvo Cars App հավելված

Ստացեք ավելին Ձեր Volvo-ից: Մեր Թվային ծառայությունների փաթեթը ներառում է հեռակառավարվող ծառայություններ Volvo Cars app հավելվածի միջոցով:

XC60 Recharge-ը մատակարարվում է Թվային ծառայությունների փաթեթի չորս տարվա բաժանորդագրությամբ: Եթե որոշեք շարունակել բաժանորդագրությունը, այդ ժամկետի ավարտից հետո կկիրառվեն նոր պայմաններ և վճարներ:

Հարմարավետություն և տեխնոլոգիաներ

Volvo XC60 Recharge-ի օդի արդյունավետ զտիչի շնորհիվ Դուք և Ձեր ուղևորները կարող եք վայելել օդի բարելավված և ավելի առողջարար որակը:Սրահում ավելի մաքուր օդ

Օդի որակի բարելավման նախադեպը չունեցող համակարգի՝ օդի արդյունավետ զտիչը կանխում է PM 2.5 վտանգավոր մասնիկների մինչև 95% ներթափանցումը սրահ: Դրա շնորհիվ Դուք և Ձեր ուղևորները կարող եք վայելել օդի բարելավված և ավելի առողջարար որակը՝ անկախ շրջակա միջավայրի արտաքին պայմաններից: Դուք կարող եք նույնիսկ հետևել ավտոմեքենայից դուրս առկա փոշու մասնիկների և ծաղկափոշու մակարդակին:

Volvo Cars app հավելվածի բոլոր հեռակառավարվող ծառայությունները՝ ամենօրյա լրացուցիչ հարմարավետության համար։Հավելվածի հեռակառավարվող ծառայություններ

Բաժանորդագրվեք Թվային ծառայությունների փաթեթին և ստացեք լիակատար հասանելիություն Volvo Cars հավելվածի բոլոր հեռակառավարվող ծառայություններին, այդ թվում՝ կողպումը և ապակողպումը, ջեռուցումը կամ հովացումը:*

Volvo XC60 Recharge-ի պնևմատիկ կախոցի և ցնցամեղմիչների մանրամասն տեխնիկական պատկերը:Դինամիկ և կատարելագործված վարում

Ավտոմեքենայի պնևմատիկ կախոցով ակտիվ շասսին մշտապես կարգավորում է վարման բարձրությունը և հարմարեցնում կափույրները կայունությունը բարձրացնելու և բարձր արագության դեպքում առավելագույն էներգախնայողությամբ դինամիկ ու կատարելագործված վարում ապահովելու համար: Երթևեկության պայմաններից ելնելով՝ ավելի բարձր ճանապարհային գետնահեռության համար կարող եք ակտիվացնել Արտաճանապարհային ռեժիմը։

Volvo ավտոմեքենայի դիմապակու վրա գտնվող էկրան, որի վրա ցուցադրված է մեքենայի արագությունը և նավիգացիոն տարրերը:Եղեք ճանապարհին կենտրոնացված

Դիմապակու պրոյեկտորը թույլ է տալիս Ձեզ հետևել արագությանը, նավիգացիային և կատարել այլ գործողություններ՝ և այդ բոլորը առանց ուշադրությունը ճանապարհից շեղելու: Այդ պրոյեկտորի պայծառությունն ավտոմատ կերպով հարմարվում է լույսի պայմաններին, և Դուք կարող եք կարգավորել համակարգը համապատասխան Ձեր անձնական նախասիրություններին:

Volvo XC60 Recharge-ի օդի արդյունավետ զտիչի շնորհիվ Դուք և Ձեր ուղևորները կարող եք վայելել օդի բարելավված և ավելի առողջարար որակը:
Volvo Cars app հավելվածի բոլոր հեռակառավարվող ծառայությունները՝ ամենօրյա լրացուցիչ հարմարավետության համար։
Volvo XC60 Recharge-ի պնևմատիկ կախոցի և ցնցամեղմիչների մանրամասն տեխնիկական պատկերը:
Volvo ավտոմեքենայի դիմապակու վրա գտնվող էկրան, որի վրա ցուցադրված է մեքենայի արագությունը և նավիգացիոն տարրերը:
Սրահում ավելի մաքուր օդ

Օդի որակի բարելավման նախադեպը չունեցող համակարգի՝ օդի արդյունավետ զտիչը կանխում է PM 2.5 վտանգավոր մասնիկների մինչև 95% ներթափանցումը սրահ: Դրա շնորհիվ Դուք և Ձեր ուղևորները կարող եք վայելել օդի բարելավված և ավելի առողջարար որակը՝ անկախ շրջակա միջավայրի արտաքին պայմաններից: Դուք կարող եք նույնիսկ հետևել ավտոմեքենայից դուրս առկա փոշու մասնիկների և ծաղկափոշու մակարդակին:

* Volvo Cars հավելվածի հեռահար ծառայություններն ակտիվացվում են Թվային ծառայությունների փաթեթի միջոցով։ Այն ներառված է մինչև չորս տարվա բաժանորդագրությամբ՝ սկսած ավտոմեքենայի առաքման օրվանից, եթե այն նոր է: Այս ժամկետի ավարտից հետո կկիրառվեն նոր պայմաններ և վճարներ:

Ձայնի զարմանահրաշ վերարտադրում

Նախատեսված է նրանց համար, ովքեր փնտրում են գերազանց ձայնային բնութագրեր։Այս 1400Վտ բարձրակարգ ընտրովի աուդիո համակարգը վերարտադրում է երաժշտությունը բացառիկ հստակությամբ և իրական ձայնով՝ թույլ տալով ունկնդրել երգը օրիգինալ կատարման հնչողությամբ։

Կյանքի կոչեք ձեր երաժշտությունը

Ճշգրիտ կարգավորված 15 բարձրորակ բարձրախոսները և Volvo-ի սրահին հարմարեցված նորարարական սաբվուֆերն ապահովում են տպավորիչ շրջապատող ձայն՝ անկախ նրանից, թե որտեղ եք նստած: Լիակատար երաժշտական վայելք, որն իրապես կարող եք զգալ։

Ընտրեք Ձեր տարածքը

"Room Transformation" յուրահատուկ տեխնոլոգիան վերստեղծում է կոնկրետ տարածքի ակուստիկան: Ընտրեք չորս տարբեր ռեժիմներից, այդ թվում՝ "Studio", "Individual Stage", "Concert Hall" և "Jazz Club":

Աջակցվող անվտանգություն

Ապահով հետընթաց

Ուղղահայաց ուղղությամբ ընթացող ավտոմեքենաների մասին զգուշացման համակարգը ավտոմատ արգելակման գործառույթով աջակցում է վարորդին սահմանափակ տեսադաշտով հետընթաց կատարելիս: Համակարգը կարող է հայտնաբերել ավտոմեքենայի հետևից ուղղահայաց ուղղությամբ ընթացող ավտոմեքենաները և, անհրաժեշտության դեպքում, ակտիվացնել ավտոմատ արգելակման գործառույթը:*

Օգնություն հանդիպակաց երթևեկությունը հատելու համար:

Անվտանգության աջակցման տեխնոլոգիան կարող է օգնել տրանսպորտային միջոցների հանդիպակաց հոսքը հատելիս՝ բախման վտանգ հայտնաբերելու դեպքում ավտոմեքենան ավտոմատ արգելակելու միջոցով:

Խուսափեք բախումներից

Անվտանգության աջակցման խելացի տեխնոլոգիան օգնում է Ձեզ նկատել այլ ավտոմեքենաներին, հետիոտներին, հեծանվորդներին և խոշոր կենդանիներին և խուսափել դրանց հետ բախումից գիշեր թե ցերեկ: Համակարգը նախ զգուշացնում է վարորդին, ապա արգելակում է ավտոմեքենան, եթե վարորդը չի արձագանքում տվյալ իրավիճակին:**

Նվազեցրեք սթրեսը աշխույժ երթևեկության պայմաններում

Կույր գոտիների վերահսկողության համակարգը (blind spot information system, BLIS) ակտիվ աջակցություն է ցուցաբերում երթևեկուրյան գոտիները փոխելիս։ Հարակից երթևեկության գոտիներով երթևեկող ավտոմեքենաների հետ բախման վտանգի առկայության դեպքում BLIS-ը կարող է թեթևակի շտկել ղեկանիվի կառավարումը՝ ապահովելով Ձեր, Ձեր ավտոմեքենայի և մտերիմների անվտանգությունը։

Հայտնաբերում և ուղղում է կենտրոնական գծից շեղումը

Կենտրոնական գծից շեղվելու դեպքում առաջանում է հանդիպակաց ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցին բախվելու վտանգ: Ձեր ավտոմեքենան կարող է հայտնաբերել նման իրավիճակները և շտկել անվաղեկի կառավարումը՝ օգնելով վերադառնալ ճանապարհի ավելի անվտանգ հատված:***

360° կայանման տեսադաշտ

360° տեսադաշտ ապահովող չորս տեսախցիկների համակարգը կօգնի ավտոմեքենան հեշտությամբ կայանել նույնիսկ շատ սահմանափակ վայրերում։

Ապահով հետընթաց

Ուղղահայաց ուղղությամբ ընթացող ավտոմեքենաների մասին զգուշացման համակարգը ավտոմատ արգելակման գործառույթով աջակցում է վարորդին սահմանափակ տեսադաշտով հետընթաց կատարելիս: Համակարգը կարող է հայտնաբերել ավտոմեքենայի հետևից ուղղահայաց ուղղությամբ ընթացող ավտոմեքենաները և, անհրաժեշտության դեպքում, ակտիվացնել ավտոմատ արգելակման գործառույթը:*

* Վարորդին աջակցող գործառույթները չեն կարող փոխարինել վարորդի ուշադրությանը և ճիշտ որոշումներ կայացնելու ունակությանը: Ուղղահայաց ուղղությամբ ընթացող ավոմեքենաների մասին զգուշացման համակարգի գործառույթները որոշ իրավիճակներում կարող են սահմանափակ լինել: Արգելակման համակարգի ազդեցությունն ակտիվ է միայն ցածր արագության սահմաններում:
** Ավտոմեքենայի հետ նույն ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցները, հետիոտները և հեծանվորդները կարող են հայտնաբերվել որոշակի արագության սահմաններում և որոշակի պայմաններում: Հայտնաբերման համակարգերի աշխատանքը կախված է օբյեկտի լուսավորությունից, օրինակ՝ օրվա մութ ժամանակ ավտոմեքենայի առջևի և հետևի լուսարձակները պետք է միացված լինեն: Բոլոր դեպքում, անվտանգ երթևեկության համար պատասխանատու է վարորդը:
*** Վարորդին աջակցման գործառույթները չեն կարող փոխարինել վարորդի ուշադրությանը և ճիշտ որոշումներ կայացնելու ունակությանը: Ղեկանիվի կառավարմանը աջակցող համակարգը ակտիվ է 60-140 կմ/ժ արագության սաահմաններում:

Հնարավոր է, որ նկարագրված գործառույթները ստանդարտ կամ սարքավորման բոլոր մակարդակների / շարժաբեր համակարգի բոլոր տարբերակների համար հասանելի չլինեն:

Google, Google Play և Google Maps-ը հանդիսանում են Google ՍՊԸ-ի ապրանքանիշերը: