Հավելյալ տեղեկատվություն գործառույթների մասին
XC40 քաղաքային ամենագնացը բավարարում է աշխարհում գործող առաջատար անվտանգության, հարմարավետության և աուդիո դիզայնի բոլոր պահանջներին։
Ներկառուցված Google []
Google-ի ներկառուցված տարբերակը հասանելի է XC40 մեղմ հիբրիդային մոդելի և ամբողջովին էլեկտրական XC40 Recharge-ի համար: Google ծառայություններն ակտիվացվում են Թվային ծառայությունների փաթեթի միջոցով, որը ներառված է չորս տարվա բաժանորդագրությամբ: Եթե որոշեք շարունակել բաժանորդագրությունը, այդ ժամկետի ավարտից հետո կկիրառվեն նոր պայմաններ և վճարներ:
Ներառելով բոլոր տվյալները՝ մեր Թվային ծառայությունների փաթեթն ապահովում է հարմարավետ ներդաշնակություն Ձեզ, Ձեր XC40 մեղմ հիբրիդի և Ձեր թվային աշխատանքի համար։
Օգտակար, անհատականացված և սահուն մեքենավարման համար անմիջապես Ձեր ավտոմեքենայում Google Play-ից կարող եք ներբեռնել Ձեր նախընտրելի հավելվածները, օրինակ՝ Google Assistant-ը, Google Maps-ը և այլն ։
Ստացեք ավելին Ձեր Volvo-ից: Մեր Թվային ծառայությունների փաթեթը ներառում է հեռակառավարվող ծառայություններ Volvo Cars app հավելվածի միջոցով:
Թվային ծառայությունների փաթեթ
Թվային ծառայությունները հասանելի են XC40 մեղմ հիբրիդային մոդելի և ամբողջովին էլեկտրական XC40 Recharge-ի համար: Այս ավտոմեքենաները մատակարարվում են Թվային ծառայությունների փաթեթի չորս տարվա բաժանորդագրությամբ: Եթե որոշեք շարունակել բաժանորդագրությունը, այդ ժամկետի ավարտից հետո կկիրառվեն նոր պայմաններ և վճարներ:
Հարմարավետություն և տեխնոլոգիաներ []
* Volvo Cars հավելվածի հեռահար ծառայություններն ակտիվացվում են Թվային ծառայությունների փաթեթի միջոցով, որը ներառված է չորս տարվա բաժանորդագրությամբ XC40 մեղմ հիբրիդային մոդելի և ամբողջովին էլեկտրական XC40 Recharge-ի համար: Ժամկետի ավարտից հետո, եթե որոշեք շարունակել բաժանորդագրությունը, կկիրառվեն նոր պայմաններ և վճարներ:
Պրեմիում դասի այս ընտրովի աուդիո համակարգը ապահովում է ձայնի կատարելագործված վերարտադրում, որը կարող եք զգալ Ձեր շուրջը: Այն Ձեզ խորասուզում է, զգացմունքներ հաղորդում և թույլ տալիս վայելել յուրաքանչյուր պահը՝ անկախ ժանրից:
Համակարգը համալրված է 600Վտ հզորությամբ թվային ուժեղացուցիչով և տրամադրվում է 13 բարձր ճշգրտության բարձրախոսներով՝ ներառյալ օդափոխվող սաբվուֆերը: Ձեզ սպասում է տպավորիչ, խորասուզող ձայնային համակարգ՝ համապատասխանեցված Ձեր Volvo-ի սրահի ակուստիկային:
Ձայնի մշակման բացառիկ ծրագրակազմը՝ Dirac® Unison Tuning, օպտիմալացնում է յուրաքանչյուր առանձին բարձրախոսի, ինչպես նաև բարձրախոսների ընդհանուր համակարգի արձագանքը՝ ապահովելով դրանց կատարյալ և ներդաշնակ աշխատանքը:
Harman Kardon Premium Sound աուդիո համակարգ

Աջակցվող անվտանգություն []
* Վարորդին աջակցող գործառույթները չեն կարող փոխարինել վարորդի ուշադրությանը և ճիշտ որոշումներ կայացնելու ունակությանը: Ուղղահայաց ուղղությամբ ընթացող ավոմեքենաների մասին զգուշացման համակարգի գործառույթները որոշ իրավիճակներում կարող են սահմանափակ լինել: Արգելակման համակարգի ազդեցությունն ակտիվ է միայն ցածր արագության սահմաններում:
** Ավտոմեքենայի հետ նույն ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցները, հետիոտները և հեծանվորդները կարող են հայտնաբերվել որոշակի արագության սահմաններում և որոշակի պայմաններում: Հայտնաբերման համակարգերի աշխատանքը կախված է օբյեկտի լուսավորությունից, օրինակ՝ օրվա մութ ժամանակ ավտոմեքենայի առջևի և հետևի լուսարձակները պետք է միացված լինեն: Բոլոր դեպքում, անվտանգ երթևեկության համար պատասխանատու է վարորդը:
*** Վարորդին աջակցման գործառույթները չեն կարող փոխարինել վարորդի ուշադրությանը և ճիշտ որոշումներ կայացնելու ունակությանը: Ղեկանիվի կառավարմանը աջակցող համակարգը ակտիվ է 60-140 կմ/ժ արագության սաահմաններում:
Դիտել այլ մոդելներ
Լրացուցիչ տեղեկություններ XC40-ի մասին
Հնարավոր է, որ նկարագրված գործառույթները ստանդարտ կամ սարքավորման բոլոր մակարդակների / շարժաբեր համակարգի բոլոր տարբերակների համար հասանելի չլինեն:
Google, Google Play և Google Maps-ը հանդիսանում են Google ՍՊԸ-ի ապրանքանիշերը: