Սրահի դիզայնը
XC90 plug-in հիբրիդ: Ուսումնասիրեք ավելին:
Հետաքրքիր տեղեկատվություն սրահի մասին
Սկանդինավյան ժամանակակից հյուրասենյակ
XC90-ում զգացեք ձեզ ինչպես ձեր տանը, որտեղ մտածված մանրուքները կօգնեն ձեզ զգալ հանգիստ և պատրաստ ցանկացած արկածախնդրության:

Սրահի դեկորատիվ ներդիրներ
Բացառիկ դեկորատիվ ներդիրները սրահին հաղորդում են նորաձև տեսք:
Nordico պաստառագործություն
Նրբագեղ, բիո-հումքով Nordico պաստառագործության փափուկ հյուսվածքները XC90-ի նստատեղերին հաղորդում են կատարյալ հարմարավետություն:

Մանրակրկիտ դիզայնով բարձրախոսներ
Չժանգոտվող պողպատից, եռաչափ, կրկնակի փորագրված ցանցը բարեվավում է Bowers & Wilkins բարձրախոսների արտաքին տեսքը:

Բջջային հեռախոսի անլար լիցքավորման հնարավորություն
Մեքենավարման ընթացքում հեռախոսը լիցքավորելու համար կենտրոնական արմնկակալում կա հատուկ, ապահով տարածք:

Կենտրոնական արմնկակալ
Կենտրոնական արմնկակալի հորիզոնական շերտավարագույրը ծածկում է երկու բաժակների և մեկ բարակ տուփի համար նախատեսված տարածքը:

Մգեցված համայնապատկերային տանիք
Էլեկտրակառավարվող արևապաշտպան համայնապատկերային տանիքը ստեղծում է թեթև, հաճելի միջավայր՝ նվազագույնի հասցնելով ուլտրամանուշակագույն ճառագայթումը:

Լեգենդար նստատեղերի հարմարավետություն
Զգացեք XC90-ի լեգենդար նստատեղերը: Անհատական, էրգոնոմիկ յոթ նստատեղերը ապահովում են յուրաքանչյուր ուղևորի հարմարավետությունը բաժակակալների և USB-C վարդակների հասանելիությամբ:

Bowers & Wilkins աուդիո համակարգ
Plug-in-hybrid Volvo XC90-ի ինտերիերի 360 աստիճանի տեսք:
Ներքին պահեստավորում
Գործնական, բազմակողմանի պահեստավորում:
Պահեստավորման խելացի ընտրանքների շնորհիվ, ներառյալ էլեկտրակառավարվող բեռնախցիկի դուռը և առանձին ծալվող նստատեղերը XC90-ում ամեն ինչ իր տեղն ունի:
Դիտել այլ մոդելներ
Հնարավոր է, որ նկարագրված գործառույթները ստանդարտ կամ սարքավորման բոլոր մակարդակների / շարժաբեր համակարգի բոլոր տարբերակների համար հասանելի չլինեն:
Google, Google Play և Google Maps-ը հանդիսանում են Google ՍՊԸ-ի ապրանքանիշերը: