Հետաքրքիր տեղեկատվություն գործառույթների մասին

Բացահայտեք` ինչպես են կապակցվածությունը, հարմարավետությունը և անվտանգության գործառույթները կերտում XC90 քաղաքային ամենագնացի առանձնահատուկ բնութագիրը:

Ներկառուցված Google []

Google ծառայություններն ակտիվացվում են Թվային ծառայությունների փաթեթի միջոցով, որը ներառված է չորս տարվա բաժանորդագրությամբ: Եթե որոշեք շարունակել բաժանորդագրությունը, այդ ժամկետի ավարտից հետո կկիրառվեն նոր պայմաններ և վճարներ:

Բոլոր տվյալները ներառված են

Ներառելով բոլոր տվյալները՝ մեր Թվային ծառայությունների փաթեթն ապահովում է հարմարավետ ներդաշնակություն Ձեզ, Ձեր XC90-ի և Ձեր թվային աշխատանքի համար։

Ներկառուցված Google

Օգտակար, անհատականացված և սահուն մեքենավարման համար Google Play-ից անմիջապես Ձեր ավտոմեքենայում կարող եք ներբեռնել Ձեր նախընտրելի հավելվածները, օրինակ՝ Google Assistant-ը, Google Maps-ը և այլն։

Volvo Cars App հավելված

Ստացեք ավելին Ձեր Volvo-ից: Մեր Թվային ծառայությունների փաթեթը ներառում է հեռակառավարվող ծառայություններ Volvo Cars app հավելվածի միջոցով:

Թվային ծառայությունների փաթեթ

Volvo թվային ծառայությունների փաթեթը ապահովում է Ձեր կապակցումը շարժման մեջ գտնվելիս:

XC90-ը մատակարարվում է Թվային ծառայությունների փաթեթի չորս տարվա բաժանորդագրությամբ: Եթե որոշեք շարունակել բաժանորդագրությունը, այդ ժամկետի ավարտից հետո կկիրառվեն նոր պայմաններ և վճարներ:

Հարմարավետություն և տեխնոլոգիաներ

Աջակցվող անվտանգություն []

* Վարորդին աջակցող գործառույթները չեն կարող փոխարինել վարորդի ուշադրությանը և ճիշտ որոշումներ կայացնելու ունակությանը: Ղեկանիվի կառավարմանը աջակցող համակարգը ակտիվ է 60-140 կմ/ժ արագության սաահմաններում:
** Ավտոմեքենայի հետ նույն ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցները, հետիոտները և հեծանվորդները կարող են հայտնաբերվել որոշակի արագության սահմաններում և որոշակի պայմաններում: Հայտնաբերման համակարգերի աշխատանքը կախված է օբյեկտի լուսավորությունից, օրինակ՝ օրվա մութ ժամանակ ավտոմեքենայի առջևի և հետևի լուսարձակները պետք է միացված լինեն: Բոլոր դեպքում, անվտանգ երթևեկության համար պատասխանատու է վարորդը:
*** Վարորդին աջակցման գործառույթները չեն կարող փոխարինել վարորդի ուշադրությանը և ճիշտ որոշումներ կայացնելու ունակությանը: Ուղղահայաց ուղղությամբ ընթացող ավոմեքենաների մասին զգուշացման համակարգի գործառույթները որոշ իրավիճակներում կարող են սահմանափակ լինել: Արգելակման համակարգի ազդեցությունն ակտիվ է միայն ցածր արագության սահմաններում:

Հնարավոր է, որ նկարագրված գործառույթները ստանդարտ կամ սարքավորման բոլոր մակարդակների / շարժաբեր համակարգի բոլոր տարբերակների համար հասանելի չլինեն:

Google, Google Play և Google Maps-ը հանդիսանում են Google ՍՊԸ-ի ապրանքանիշերը: