Սրահի դիզայնը

Ուսումնասիրել XC90 քաղաքային ամենագնացի սրահը։

XC90 մեղմ հիբրիդային մեքենայի Nappa տեսակի կաշվից վարորդի նստատեղը և դռան հարդարանքը, ղեկանիվը, կենտրոնական վահանակը և տեղեկատվական-զվարճանքային համակարգի սենսորային էկրանը:
Volvo XC90 մեղմ հիբրիդային քաղաքային ամենագնացի սրահի Nappa տեսակի կաշվե յոթ փափուկ նստատեղերի տեսքը՝ լայն անկյան տակ։
Volvo XC90 մեղմ հիբրիդային քաղաքային ամենագնացի գործիքավահանակի Bowers & Wilkins բարձրախոսի խոշոր պլանով տեսք։

Դիզայնի առանձնահատկություններ

Հասեք նպատակակետ թարմացած վիճակում

Nappa կաշվով լրամշակված առջևի շարքի նստատեղերը օդափոխության և մեջքի մերսման գործառույթների շնորհիվ յուրաքանչյուր ուղևորություն դարձնում են հաճելի և օգնում են Ձեզ հասնել նպատակակետին հիանալի վիճակում:

Volvo XC90 քաղաքային ամենագնացի ընդարձակ և հարմարավետ սրահի ինտերիեր։

Տարածք յոթ հոգու համար

Նույնիսկ երբ ճանապարհորդում եք ընկերների և ընտանիքի հետ, մի փոքր ազատ տարածքը երբեք ավելորդ չի լինի: XC90 քաղաքային ամենագնացը թույլ է տալիս իր սրահում հարմարավետ տեղավորել մինչև յոթ անձ, անկախ նրանից՝ կատարում եք կարճատև ուղևորություն քաղաքի սահմաններում, թե մեկնում եք երկար ճանապարհորդության:

Volvo XC90 քաղաքային ամենագնացի սրահում տեղադրված փոխանցատուփի բռնակ, որը պատրաստված է Orrefors ընկերության շվեդական մաքուր բյուրեղից:

Փոխանցատուփի բյուրեղյա բռնակ

Փոխանցատուփի այս ձեռագործ բռնակը բյուրեղապակյա է և պատրաստված է Orrefors ընկերության կողմից հատուկ Volvo-ի համար:

Համայնապատկերային տանիք Volvo XC90 քաղաքային ամենագնացում։

Բաց երկինք

Համայնապատկերային տանիքը նպաստում է լույսի ներթափանցմանը՝ ստեղծելով բնական ընդարձակության զգացողություն սրահի բոլոր ուղևորների համար:

Հնարավոր է, որ նկարագրված գործառույթները ստանդարտ կամ սարքավորման բոլոր մակարդակների / շարժաբեր համակարգի բոլոր տարբերակների համար հասանելի չլինեն:

Google, Google Play և Google Maps-ը հանդիսանում են Google ՍՊԸ-ի ապրանքանիշերը: