
Կյանքի համար
Քաղաքային ամենագնացը, որին Դուք վստահում եք Ձեր ընտանիքի անդամների պաշտպանությունը, այժմ պաշտպանում է նաև նրանց ապագան:
Մինչև7
Նստատեղ
360°
Տեսախցիկ
95%
Սրահի օդի մաքրում
Լիաքարշ (AWD)
Շարժիչ



Ինտուիտիվորեն Ձերը Առաջադեմ տեխնոլոգիան օգնում է Ձեր ավտոմեքենան ապահովել անհատականացված հարմարավետությամբ և շարժունակությամբ:

Տարածք յոթ հոգու համար
Նույնիսկ երբ ճանապարհորդում եք ընկերների և ընտանիքի հետ, մի փոքր ազատ տարածքը երբեք ավելորդ չի լինի: XC90 քաղաքային ամենագնացը թույլ է տալիս իր սրահում հարմարավետ և ապահով եղանակով տեղավորել յոթ անձ, անկախ նրանից՝ կատարում եք կարճատև ուղևորություն քաղաքի սահմաններում, թե մեկնում եք երկար ճանապարհորդության:
Բաց երկինք
Բաց և թեք համայնապատկերային տանիքի շնորհիվ դուք կարող եք ջնջել սահմանները սրահի և արտաքին աշխարհի միջև և վայելել թարմ օդը, բաց երկինքը։
Զբաղեցրեք Ձեր նստատեղը
Չափազանց նուրբ Nappa տեսակի կաշին թույլ է տալիս ավելի ընդգծել սրահի՝ շքեղության աստիճանի մեղմ և հանգստացնող դետալները:
Աջակցվող անվտանգություն։ Դա մեր ԴՆԹ-ում է։
Աջակցվող անվտանգություն։ Դա մեր ԴՆԹ-ում է։
Անվտանգության աջակցման խելացի տեխնոլոգիան կարող է գիշեր ու ցերեկ օգնել Ձեզ նկատել այլ ավտոմեքենաներին, հետիոտներին, հեծանվորդներին և խոշոր կենդանիներին և խուսափել դրանց հետ բախումից: Համակարգը նախ զգուշացնում է վարորդին, ապա արգելակում է ավտոմեքենան, եթե վարորդը չի արձագանքում տվյալ իրավիճակին:*
360° տեսադաշտ ապահովող չորս տեսախցիկների համակարգը կօգնի ավտոմեքենան հեշտությամբ կայանել նույնիսկ շատ սահմանափակ վայրերում։
Կույր գոտիների վերահսկողության համակարգը (blind spot information system, BLIS) ակտիվ աջակցություն է ցուցաբերում երթևեկության գոտիները փոխելիս։ Հարակից երթևեկության գոտիներով երթևեկող ավտոմեքենաների հետ բախման վտանգի առկայության դեպքում BLIS-ը կարող է թեթևակի շտկել ղեկանիվի կառավարումը՝ ապահովելով Ձեր, Ձեր ավտոմեքենայի և մտերիմների անվտանգությունը։
* Ավտոմեքենայի հետ նույն ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցները, հետիոտները և հեծանվորդները կարող են հայտնաբերվել որոշակի արագության սահմանում և որոշակի պայմաններում: Հայտնաբերման համակարգերի աշխատանքը կախված է օբյեկտի լուսավորությունից, օրինակ՝ օրվա մութ ժամանակ ավտոմեքենայի առջևի և հետևի լուսարձակները պետք է միացված լինեն: Ցանկացած դեպքում, անվտանգ երթևեկության համար պատասխանատու է վարորդը:
** Վարորդին աջակցող գործառույթները չեն կարող փոխարինել վարորդի ուշադրությանը և ճիշտ որոշումներ կայացնելու ունակությանը: Ուղղահայաց ուղղությամբ ընթացող ավտոմեքենաների մասին զգուշացման համակարգի գործառույթները որոշ իրավիճակներում կարող են սահմանափակ լինել: Արգելակման համակարգի ազդեցությունն ակտիվ է միայն ցածր արագության սահմաններում:
Միշտ Ձեր կողքին Առաջադեմ տեխնոլոգիան օգնում է Ձեր XC90 քաղաքային ամենագնացն ապահովել անհատականացված հարմարավետությամբ և շարժունակությամբ:




Օգնության ձեռք
Վայելեք սահուն կառավարումը: Վարորդին աջակցող տեխնոլոգիան կարող է օգնել Ձեզ անվտանգ հեռավորություն պահել առջևից ընթացող ավտոմեքենաներից՝ հարմարեցնելով ավտոմեքենայի արագությունը և այն պահելով երթևեկության գոտու կենտրոնական հատվածում՝ նրբորեն կառավարելով ղեկանիվը: Ճանապարհի կոր հատվածներում արագությունն օպտիմալացվում է հարմարավետ երթևեկությունն ապահովելու համար:

Սրահի ավելի մաքուր օդ
Օդի որակի բարելավման նախադեպը չունեցող համակարգի՝ օդի արդյունավետ զտիչը կանխում է PM 2.5 վտանգավոր մասնիկների մինչև 95% ներթափանցումը սրահ: Դրա շնորհիվ Դուք և Ձեր ուղևորները կարող եք վայելել օդի բարելավված և ավելի առողջարար որակը՝ անկախ շրջակա միջավայրի արտաքին պայմաններից:

Bowers & Wilkins
Bowers & Wilkins բարձրորակ բարձրախոսները ճշգրիտ դիրքավորման և տեղադրման շնորհիվ ապահովում են ապշեցուցիչ ձայն Ձեր Volvo ավտոմեքենայում՝ անկախ զբաղեցրած նստատեղից:
Դիտել այլ մոդելներ

Volvo XC90 Recharge
Մեր առաջատար վերալիցքավորվող հիբրիդային մոդելները օգնում են ավելացնել հզորությունը և նվազեցնել բանեցրած գազերի արտանետումները:

Volvo XC60
Միջին չափի, դինամիկ քաղաքային ամենագնաց է (SUV), որը թարմացված դիզայնի և ներկառուցված Google գործառույթների շնորհիվ ավելի խելացի է, քան երբևէ։

Volvo XC90 Recharge
Մեր առաջատար վերալիցքավորվող հիբրիդային մոդելները օգնում են ավելացնել հզորությունը և նվազեցնել բանեցրած գազերի արտանետումները:

Volvo XC60
Միջին չափի, դինամիկ քաղաքային ամենագնաց է (SUV), որը թարմացված դիզայնի և ներկառուցված Google գործառույթների շնորհիվ ավելի խելացի է, քան երբևէ։
Լրացուցիչ տեղեկություններ XC90-ի մասին
Հնարավոր է, որ նկարագրված գործառույթները ստանդարտ կամ բոլոր ոճերի / շարժիչի տեսակների համար հասանելի չլինեն