Մեր գործընթացը
Ստեղծված է ձեզ համար։ Փորձարկված է իրական կյանքում։
Վթարի փորձարկումներն արժեքավոր են այնքանով, որքանով արժեքավոր են դրանց հիմքում ընկած իրական տվյալները։ Այդ պատճառով մենք օգտագործում ենք իրական վթարներից ստացված տվյալները՝ մեր անվտանգության մոտեցումը շարունակաբար կատարելագործելու համար։ Այս մոտեցումն օգնել է տասնամյակներ շարունակ Volvo մեքենաներում կանանց և տղամարդկանց ապահովել հավասարապես բարձր մակարդակի պաշտպանություն։
Մենք մշակել ենք մարդու մարմնի մոդելներ տարբեր չափսերի, կառուցվածքների և սեռերի՝ բոլորի համար անվտանգությունն առավել արդյունավետ ապահովելու նպատակով։ Այս մոդելներն օգտագործելով մեր փորձարկման մեթոդներում՝ մենք հետազոտությունների արդյունքները վերածում ենք անվտանգության ոլորտի նորագույն լուծումների և նորարարությունների։ Այս մոտեցումը մեր համաշխարհային մակարդակի անվտանգության տեխնոլոգիաները դարձնում է ավելի արդյունավետ և հասանելի՝ նպաստելով Volvo մեքենաների յուրաքանչյուր նոր սերնդում անվտանգության հատկանիշների շարունակական կատարելագործմանը։







