Անվտանգություն

Մենք միշտ մոտեցել ենք անվտանգությանը հետազոտությունների միջոցով և օգտագործել տվյալներ մեր որոշումները տեղեկացնելու համար:1970թ.-ից ի վեր մենք ուսումնասիրել ենք ավելի քան 43,000 ավտոմեքենա, որոնք իրական կյանքում ենթարկվել են վթարների, որոնցում եղել է ավելի քան 72,000 մարդ:

Volvo Cars-ի փորձարկման գործարանում

E.V.A. նախաձեռնություն. ապահով ավտոմեքենաներ բոլորի համար

Այս նախաձեռնությունը նպատակ ունի ապահովելու բոլորի մասնակցությունը՝ ոչ միայն տղամարդկանց, այլ նաև՝ կանանց և երեխաների, երբ խոսքը վերաբերում է անվտանգությանը:

«Երկար ժամանակ հավաքելով իրական կյանքից տվյալներ՝ հնարավոր է եղել պարզել, թե ինչ վնասվածքներ են առաջանում տարբեր վթարների ժամանակ տղամարդկանց, կանանց, և երեխաների մոտ»

Պր. Լոտտա Յակոբսոն՝ Volvo Cars-ի անվտանգության կենտրոնի տեխնիկական բաժնի ավագ մասնագետ:

Նորարար հատկություններ, որոնք տարբերվում են

Ավտոմեքենայի շասսիի թվային ուրվագիծ
Պաշտպանության համակարգ կողային ազդեցությունից (SIPS)

Volvo-ի նորարարությունը՝ SIPS-ն (Side Impact Protection System/ Պաշտպանության համակարգ կողային ազդեցությունից), հիմնված է խելացի կառուցվածքի վրա՝ բարելավելու ընդհանուր անվտանգությունը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կողային հարվածի անվտանգության բարձիկի հետ միասին SIPS-ն կարող է նվազեցնել բոլոր ուղևորների կրծքավանդակի ծանր վնասվածքների ավելի քան 50 տոկոսը:

Ավտոմեքենայի շասսիի թվային ուրվագիծ
Յուրաքանչյուրի պաշտպանությունը

Բացի SIPS-ից, կողային հարվածի բախման դեպքում կողային վարագույրների անվտանգության բարձիկները կարող են նվազեցնել գլխի վնասվածքների վտանգը մոտավորապես 75%-ով: Այն անվտանգության բարձիկների առաջին համակարգն էր, որն ակտիվանում էր 0,04 վայրկյանում և առաջարկում էր բարելավված պաշտպանություն առջևի և երկրորդ շարքի ուղևորների համար:

Երկու կին մեքենայում, ովքեր հաճույք են ստանում վարումից

Երթևեկության ամենաարդյունավետ փրկարարը

Քանի որ մենք ներկայացրել ենք անվտանգության ամրագոտին ավելի քան 60 տարի առաջ, այն փրկել է ավելի քան մեկ միլիոն կյանք: Բոլոր տեսակի վթարների ժամանակ այն առաջարկում է հսկայական պաշտպանություն ուղևորների համար՝ անկախ չափից, սեռից և մարմնի ձևից:

Առաջնային պլանում կետերի թվային արտապատկերումը  նման է մարդուն:

Մեր հետազոտությունների կիսումը աշխարհի հետ

Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապահով լինելու: 2019 թվականից ի վեր E.V.A նախաձեռնության շնորհիվ մենք կիսվել ենք ավելի քան 40 տարվա անվտանգության հետազոտություններով: Ցանկացած մարդ կարող է ներբեռնել այն:

Volvo Cars-ի անվտանգության առանձնահատկություններով համալրված ավտոմեքենաները նախատեսված չեն խախտումներով, ագրեսիվ,
անապահով վարելու համար: Բոլոր դեպքերում ավտոմեքենայի անվտանգ երթևեկության համար պատասխանատու է վարորդը: Նկարագրված գործառույթների հասանելիությունը կախված է տվյալ երկրից: