Անվտանգություն
Volvo Cars-ը տասնամյակներ շարունակ եղել է առաջատար ավտոմոբիլային անվտանգության ոլորտում՝ հոգալով շրջակա միջավայրի և մեզ շրջապատող մարդկանց մասին: Անվտանգությունը մեր մշակույթի և Volvo-ի տեսլականի մասն է կազմում:

Մեր նպատակն է ստեղծել անվտանգ և խելացի տեխնոլոգիական լուծումներ շարժունակության ոլորտում՝ պաշտպանելու այն, ինչը կարևոր է մարդկանց առօրյա կյանքում:
Մենք կարևորում ենք անվտանգությունը, որպեսզի կարողանաք հանգիստ վարել:
Աշխարհահռչակ մեր փրկարարը
Աշխարհահռչակ մեր փրկարարը
1959 թվականին Volvo Cars-ի ինժեներ Նիլս Բոհլինը ներկայացրեց անվտանգության եռակետ ամրագոտիները: Որպես մեքենայի անվտանգության ամենակարևոր գյուտերից մեկը, այն մինչ այժմ փրկել է ավելի քան մեկ միլիոն կյանք:
Տվյալների վրա հիմնված հետազոտություններ
Տվյալների վրա հիմնված հետազոտություններ
1970 թ-ից ի վեր մենք ուսումնասիրել ենք ավելի քան 43,000 ավտոմեքենա, որոնք իրական կյանքում ենթարկվել են վթարների, և որոնցում եղել է մոտ 72,000 մարդ: Այդ տվյալների հիման վրա մենք մշակել ենք հատկություններ, որոնք էական փոփոխություն են մտցրել ավտոմեքենաների անվտանգության պատմության մեջ:
Անվտանգ տարածքի տեխնոլոգիա
Անվտանգ տարածքի տեխնոլոգիա
Առաջադեմ սենսորային տեխնոլոգիաների շնորհիվ մենք ձգտում ենք ապահովել անվտանգ տարածք ինչպես ավտոմեքենայի ներսում, այնպես էլ ավտոմեքենայի շրջակայքում Ձեր, Ձեր ուղևորների և երթևեկության մյուս մասնակիցների համար: Անվտանգ տարածքի տեխնոլոգիան ներառում է Volvo ավտոմեքենաների անվտանգության բոլոր ստանդարտ հատկությունները Ձեր անվտանգությունն ու ապահովությունը ապահովելու համար: Մեր նոր սերնդի մեքենաներից առաջինը՝ Volvo EX90-ը, կունենա Անվտանգ տարածքի տեխնոլոգիա, որն աշխատում է lidar-ով՝ օպտիկական սարք, որը արտացոլվող լույսի միջոցով չափում է հեռավորությունը, արագությունը և օբյեկտի ձևը :

Այլևս ոչ մի բախումներ
Անվտանգության հաջորդ մակարդակը հիմնված է առաջադեմ տեխնոլոգիաների վրա: Ուստի, մենք մշտապես ձգտում ենք բարձրացնել անվտանգության մակարդակը մեր նոր տեսլականին համապատասխան, որը ձգտում է անել ամեն ինչ ընդհանրապես բախումներ չունենալու համար:

Մենք երբեք չենք դադարում սովորել...

Բախումներից խուսափելու համար, համատեղելով ժամանակակից սարքավորումները ու ծրագրային ապահովումը, մենք ակնկալում ենք էլ ավելի բարձրացնել անվտանգության մակարդակը մեր ապագա ավտոմեքենաների ներսում և դրանց շրջակայքում:

Անվտանգության առաջընթացի հաջորդ սահմանագիծը կուղեկցվի առանց վերահսկողության ինքնավար վարման տեխնոլոգիայի զարգացմամբ: Առաջնորդվելով մեր անվտանգության ժառանգությամբ և զրո բախումների տեսլականով՝ մենք նպատակ ունենք առաջնորդել այդ զարգացումը:
Բոլոր Recharge մոդելները
Volvo ավտոմեքենաների անվտանգության առանձնահատկությունները լրացնում են անվտանգ վարելու պրակտիկան և նախատեսված չեն խախտումներով, ագրեսիվ կամ անապահով, անօրինական վարելու համար:Բոլոր դեպքերում անվտանգ երթևեկության համար պատասխանատու է վարորդը:
Նկարագրված գործառույթները կարող են ընտրովի լինել, և կախված երկրից հասանելիությունը կարող է տարբեր լինել: